Ապրիլի 24-ին ինչպես Հայաստանի հայերը, այնպես էլ նրա սահմաններից դուրս ապրողները, նշում էին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության հերթական տարելիցը:
2021 թվականին այս ողբերգալի ամսաթիվը կհիշվի նրանով, որ ԱՄՆ-ը որպես ցեղասպանություն պաշտոնապես ճանաչեցին Օսմանյան կայսրությունում XX-րդ դարի սկզբում էթնիկ հայերի զանգվածային սպանությունները: Դա հետևում է երկրի նախագահ Ջո Բայդենի Սպիտակ Տան կայքեջին կատարած գրառումից.
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքերը, ով զոհվեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակ, և նորից պարտավորվում ենք չթողնել նման գազանությանը կրկնվել: Սկսած 1915թ. ապրիլի 24-ից, երբ օսմանյան իշխանությունները Կոնստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականության ներկայացուցիչներին ու համայնքների ղեկավարներին, մեկ ու կես միլիոն հայ աքսորվեցին, սպանվեցին, կամ ի մահ ուղարկվեցին բնաջնջման ծրագրի շրջանակներում: Մենք հարգում ենք «Meds Yeghern»-ի զոհերի հիշատակը, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չմոռացվեն պատմության մեջ»:
Լավ, ընդունեցին. Հետո ի՞նչ: Հայ ժողովրդի ցնծությունը այս առիթի շուրջ մեզ համար անհասկանալի է: Որո՞նք են իրական իմպերիալիստի կողմից նման խոստովանության իրական հետևանքները, որի ձեռքերը ևս մինչ արմունկ արյան մեջ են: Թուրքիան դու՞րս կգա ՆԱՏՕ-ից: ԱՄՆ-ը Թուրքիային կստիպե՞ն ընդունել դաժանությունները և զղջալ: Իհարկե, նման բան չի լինի: ԱՄՆ-ը ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը զուտ քաղաքական նկատառումներով՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար: Նման արտաքին քաղաքական մանիպուլյացիաները նոր չեն, սակայն պետք չէ ակնկալել էական փոփոխություններ թուրք-ամերիկյան հարաբերություններում: Միացյալ Նահանգների իշխող դասակարգը որոշեց ցեղասպանությունը ճանաչման մասին հայտարարել միայն այժմ, երբ թուրք իմպերիալիստները սկսեցին գործել տարածաշրջանում չափազանց ինքնուրույն և համարձակ:
Ցավոք, հայ ժողովուրդը դեռ գտնվում է պատրանքների մեջ՝ հավատալով հայկական հարցի լուծմանը արևմտյան խոշոր երկրների կողմից ցեղասպանության պաշտոնական ճանաչման միջոցով: Մարդկության պատմության մեջ ցեղասպանությունները մեկ անգամ չէ, որ եղել են, շատ ժողովուրդներ նույնիսկ սրբվել են երկրի երեսից:
Ցավոք, մի մարդիկ պարբերաբար փորձում են ոչնչացնել մյուս մարդկանց, և այս երևույթը հաճախ ընկալվում է որպես բացատրության չենթարկվող իռացիոնալ չարիք: Սակայն մարդկային սոցիումի հասարակական կյանքում ցանկացած երևույթ, նույնիսկ այնպիսի նողկալին, ինչպիսին է ցեղասպանությունը, հիմնված է բոլորովին նյութական պատճառների վրա: Հայոց ազգային պետությունը և նրա բուրժուազիան ցեղասպանությունը դարձրեցին ազգային գաղափարախոսության հիմք, ինչ-որ հայկական «բրենդ»՝ դրանով իսկ տանելով այս երևույթի էությունը դեպի կեղծ իդեալիստական կողմ՝ օգտագործելով այն որպես մանիպուլյացիոն գործիք և ինչ-որ «բիզնես պլան», համաշխարհային տերություններից քաղաքական և ֆինանսական արտոնություններ ձեռք բերելու համար, որոնցից շատերն իրենք շատ բան գիտեն ցեղասպանության մասին և իրենց պետականությունը հիմնել են բնիկների արյան վրա:
Եթե հայ բուրժուազիան հումանիզմի և էթնիկական պատկանելության ցանկացած ճնշման դեմ այդքան բոցեղեն ու անկեղծ մարտիկներ են, ապա ինչո՞ւ նրանք և նրանց պետությունը չեն դառնում բոլոր ճնշման ենթարկված ժողովուրդների համաշխարհային պայքարի իրական, այլ ոչ թե ձևական կենտրոնը: Աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են գլոբալ կապիտալիստական համակարգի առաջացրած անարդարությունից, պատերազմներից և շահագործումից:
Բայց այստեղ կարևոր է ոչ այնքան այդ երևույթների դատապարտումը, որքան ցեղասպանությունների արյունալի հետևանքներին հանգեցնող պատճառների օբյեկտիվ, մատերիալիստական բացահայտումը: Տպավորություն է ստեղծվում, որ հայ բուրժուազիայի պայքարը ցեղասպանության ճանաչման համար ունի նույն բնույթը, ինչ արևմտյան լիբերալ ժողովրդավարությունների փոքրամասնությունների իրավունքների համար պարանոիդալ ցատկերը: «Եկե՛ք մենք չփնտրենք պատճառներն ու արմատախիլ չանենք դրանք, այլ ամեն տեղ ու ամենուրեք, տեղի և անտեղի խծկենք ցանկացած փոքրամասնությունների ճնշման խնդիրը»:
Այդպիսով էլ իրենց զոհի ամպլուայում և ցեղասպանությունը ճանաչելու իրենց պահանջներում միմյանցից չտարբերվող հայ բուրժուաներն ու հայ ազգայնականները նման են սարսափելի ու տխուր դերասանների, ովքեր իրենց կասկածելի ապագան կառուցում են 1914թ. եվրոպական կապիտալի կողմից սանձազերծված աշխարհի իմպերիալիստական վերաշխման զոհերի ոսկորների և հիշողության վրա: Ո՞ւմ են ուղղված իրանց օդի դատարկ ցնցումները:
Ծնված ու դեռ չծնված միլիոնավոր մարդկանց կյանքն ու ապագան օրեցոր խժռող մարդակերների՞ն ու կոկորդիլոսների՞ն: Չէ՞ որ հիմնական նպատակը և խնդիրը, ըստ իրերի տրամաբանության, պետք է լինի հանցագործության մեջ մեղավորի, իսկ ավելի ճիշտ՝ նրա ժառանգների կողմից ցեղասպանության ճանաչումը, և ոչ թե դրա ճանաչումը Մալդիվյան կղզիների կամ Լիխտենշտեյնի դքսության կողմից: Այդպես չէ? Ինչպես տեսնում ենք, բուրժուազիան, խթանելով հայոց ցեղասպանության ճանաչման գաղափարը, փորձում է ստեղծել համահայկական ազգային գաղափար, որը ստվեր կգցի հայ հասարակության մեջ սոցիալական և դասակարգային հակասություններին: Բացի այդ, ցեղասպանության թեման թերևս միակ հարցն է, որի շուրջ հասարակության մեջ կա քիչ թե շատ կայացած միասնություն:
Միևնույն ժամանակ մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգությունից ազգային գաղափարախոսություն պատրաստելու փորձերը կրում են կործանարար բնույթ, քանի որ այն հիմնված չէ ստեղծագործական մոդելի կամ ապագայի տեսլականի վրա: Մի ժամանակ մենք իսկապես ստեղծագործական գաղափար ունեինք՝ կառուցել ավելի արդար հասարակություն բոլորի համար, բայց այն մեզնից խլվեց (կամ մենք ինքներս կորցրեցինք այն) 1991 թվականին:
Մենք ոչ մի կերպ չենք ուզում նսեմացնել հայ ժողովրդի ողբերգությունը և, ավելին, կոչ չենք անում մոռանալ այս ողբալի ամսաթվի մասին: Իհարկե, պետք է շատ բարձր խոսել ցեղասպանության մասին և հիշել, որպեսզի, գոնե նման վայրագությունները չկրկնվեն: Սակայն, առանց մի շարք ժողովուրդների ոչնչացմանը հանգեցրած պատճառները հասկանալու մենք երբեք չենք կարողանա կանխել նոր ցեղասպանությունները: Բայց այս պահին տեսնում ենք, որ հայ բուրժուազիան, միգուցե առանց դա գիտակցելու, հայկական հարցի էությունը և դրա արմատական պատճառները տարել է վատ ու չար թուրքերի կողմը, ովքեր իրենց վայրենության պատճառով վիրավորում էին բարի քաղաքակիրթ հայերին, իսկ հարցի նման դրվածքը չափազանց սխալ է:
Հարյուր տարի առաջ տեղի ունեցածի պատճառները պետք է որոնել միայն դասակարգային հարթությունում և խոշոր իմպերիալիստական պետությունների շահերի բախման մեջ: Ցեղասպանությունները կատարվում են ոչ թե ժողովուրդների կողմից, այլ իշխող դասակարգերի կողմից` դրանով իսկ լուծելով նրանց նյութական դասակարգային մարտահրավերները պատմականորեն ձևավորված օբյեկտիվ հնարավորությունների և դրանցից բխող հակասությունների շրջանակներում:
Թարգմանեց. Էրիկ Մկրտչյան