Մայիսի 9-ին հետսովետական տարածքում նշում են Հաղթանակի Օրը՝ Կարմիր Բանակի ու սովետական ժողովրդի հաղթանակը նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակը 1941—1945թթ. Մեծ Հայրենական Պատերազմում: Ներկայիս Հայաստանում, չնայած պատմագրության մեջ սովետական անցյալին տրված բացասական գնահատականի, Հաղթանակի Օրը նույնպես նշվում է պետական մակարդակով: Ապակոմունիզացիան մինչև Մեծ Հայրենական Պատերազմ չհասավ, չնայած արվում են երկչոտ փորձեր այդ ուղղությամբ: Կան նրանք, ովքեր պատերազմը չեն համարում Հայրենական հայերի համար, քանզի մարտական գործողությունները անց չէին կենում հանրապետության տարածքներում: Նրանք ակնարկում են որ, իբր, «մենք մահանում էինք օտար տարածքներում օտար շահերի համար»:
Թերևս, այդ նույն անձինք, երբեք չեն ասի, որ Նժդեհն ու այլ դաշնակական գործիչներ, գտնվելով Եվրոպայում ու համագործակցելով նացիստների հետ, պաշտանում էին նացիստների շահերը: Նրանք կհորինեն այդ համագործակցության մի շարք կասկածելի ու հերյուրված պատճառներ: Առանձնապես ոչ-ոք չի բացատրում հայերի շարքերում հերոսության պատճառները, ինչո՞ւ էր Հայաստանի համար այդքան կարևոր Հաղթանակը: Գոյություն ունեն որոշ ԶԼՄ-ների փորձեր բացատրել հայերի հերոսությունը Գերմանիայի կողմից պատերազմում Թուրքիայի ներգրավվելու հավանականությամբ: Անկասկած, դա գոյություն ունենալու տեղիք ունի, սակայն մի՞թե դա այն հայերի հիմարության ու թեթևամտության ապացույցը չէ, որոնք ծառայում էին Գերմանիայի շահերին:
Արդյո՞ք 1941—1945թթ. պատերազմը հայերի համար Հայրենական էր ու ինչ հեռանկար էր սպասվում Հայաստանին ԽՍՀՄ պարտության դեպքում, կվերլուծենք ստորև:
Անհնար է Մեծ Հայրենականի պատմությունը տարանջատել ԽՍՀՄ պատմությունից, ու հետևաբար՝ կոմունիզմից: Ինչպես մենք գիտենք հայկական ազգայնականների ու այլ հակախորհրդայինների խոսքերից. 1920թ. Հայաստանը օկուպացրել էին Սովետները, իսկ տեղի կոմունիստները հանդես էին գալիս «5-րդ շարասյան» դերում: Հայաստանի սովետիզացման պատմության կասկածելի մեկնություն, քանի որ օկուպացիան չի մեկտեղվում հետագա մշակութային ու նյութական վերելքի հետ, էլ չասած այն մասին, որ հայկական ինտելիգենցիայի մի ամբողջ պլեադա ողջունում էր սովետիզացիան:
Չնայած, այդ ամենի հետ մեկտեղ, պատմության այդպիսի լուսաբանումը կարող է հեշտությամբ համատեղվել ՄՀՊ հայկական վետերանների փառաբանմամբ կամ, օրինակ, հավասարման նշան Գարեգին Նժդեհի ու Սովետական Միության Մարշալ Իվան Բաղրամյանի միջև դնելու փորձերով: Այդպիսի մոտեցումը արդարացված է նրանով, որ բուրժուազիայի ղեկավարող դասակարգը Հայաստանում չի կարող առաջ չմղել ու չփառաբանել պատմական անձանց, որոնք ազգային բուրժուազիական գաղափարախոսության համախոհներն էին: Առավել ևս որ Նժդեհի իդեոլոգեմը նրանց համար բացարձակապես անվտանգ ու ընդունելի է, քանի որ հիմնականում իրենից ներկայացնում է Հայրենիքին աբստրակտ սիրո գաղափարը, բայց միևնույն ժամանակ նրանք չեն կարող, առայժմ, շպրտել ՄՀՊ պատմության նշանակալից շերտը:
Չափազանց շատ հայ է կռվել Կարմիր Բանակի շարքերում Մեծ Հայրենական Պատերազմի դաշտերում ու չափազանց շատ են մեր ազգի ներկայացուցիչներ դարձել սովետական պետության անվանի ռազմական ու քաղաքական գործիչներ:
Հայկական ժողովրդի մոտ 500 հազար զավակ մարտի դաշտում մարտնչում էին ֆաշիստների դեմ. մոտ 300 հազար Հայաստանից, ևս մոտ 200 հազար այլ նախկին միութենական հանրապետություններից: 103 հայ ու Հայաստանում 11 այլ ազգային պատկանելիության ծնվածներ արժանացան Սովետական Միության Հերոս կոչմանը, իսկ մարշալ Իվան Բաղրամյանը ու առասպելական օդաչու Նելսոն Ստեփանյանը արժանացան այդ կոչմանը կրկնակի:
Ավելի քան 70 000 հայ-մարտիկներ ցուցաբերված քաջության ու խիզախության համար պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով: 27-ը Պատվո երեք աստիճանների շքանշանի լիովին դափնեկիրներ (հավասարեցվում է Հերոսի կոչմանը): Փոքր բնակչությամբ ազգի համար ծանրակշիռ ներդրում է: Առհամարել վերոնշյալը հայկական պետության ղեկավարող դասակարգը չի կարող, չի էլ ուզում, քանզի, ինչպես և այլ հետսովետական երկրներում, ղեկավարող դասակարգերը անց են կացրել Հաղթանակի Օրվա ռևիզիա ու ամեն ինչ տարել են պարզ ֆորմուլայի՝ «ռ(ու)սները կռվում էին գերմանացիների դեմ»:
Ռուսաստանում կապիտալիստներին ավելի հեշտ էր անց կացնել Հաղթանակի Օրվա ռևիզիա, քանի որ ռազմական գործողությունները անմիջականորեն անցնում էին նրանց տարածքներում, հետևաբար երկիրը տարավ անհամեմատելի կորուստներ, այդ պատճառով ՄՀՊ-ն հեշտ կլինի բացատրել «մեր վրա հարձակվեցին՝ մենք պաշտպանվեցինք» բառերով: Միևնույն ժամանակ Մեծ Հայրենականից ու Հաղթանակի Օրվանից ջնջվում է սովետական բաղկացուցիչն ու պատերազմի դասակարգային բնույթը, քանզի գերմանական ֆաշիզմը գերմանական կապիտալի մոտ ռևանշիստական տրամադրությունների ծնունդ է, որը ձգտում էր կոլոնիզացնել արևելյան հողերը: Բացի այդ, արևմտյան կապիտալը, ցանկանալով ապահովել ինքն իրեն Գերմանիայի ագրեսիայից ու միաժամանակ սահմանափակել Եվրոպայում բոլշևիզմի տարածումը խաղաղարարության քաղաքականությամբ, հրում էր գերմանական կապիտալը Սովետական Միության՝ աշխատավորների ու գյուղացիների աշխարհում առաջին պետության վրա:
Ղեկավարող դասակարգերը, հետսովետական հանրապետություններում, մեծարելով իրենց ազգի ներդրումը ընդհանուր Հաղթանակում, վաղուց օգտագործում են ՄՀՊ-ն խիստ պրագմատիկ նպատակներով, օրինակ, բնակչության մեջ կերակրում են հայրենասիրական ու նույնիսկ շովինիստական զգացմունքները, ինչը բերում է սեփական առանձնահատկության մեջ անեզեր հավատքի ու ինքնասիրահարվածության: Ահա որոշ օրինակներ.
«առանց Ուկրաինայի Ռուսաստանը միևնույն է կհաղթեր», — Վ. Պուտին;
«ըստ իս խորը համոզմունքի, նացիզմը հաղթեց առաջին հերթին ուկրաինացի զինվորը», — Պ. Պորոշենկո;
«Բաքվի նավթը այն էր, ինչը մոտեցրեց Հաղթանակը», — Էլդար Իսմայլով:
Հայաստանում պաշտոնական անձինք դեռևս չեն հասել նմանօրինակ արտահայտությունների, իսկ բնակչությանը պատրիոտիկ զգացմունքների սնուցումը տեղի է ունենում տարբեր պարգևների ու կոչումների արժանացած հայերի ազգանուններ թվարկելու օգնությամբ: Իհարկե, հայ ազգի Հաղթանակում ունեցած ներդրումի մասին պետք է իմանալ ու հարգել հանգչածների հիշատակը, սակայն խնդիրը նրանում է, որ հայկական բուրժուազիան, դրան սպասարկող լրագրողները, պատմաբաններն ու քաղաքագետները, անկեղծ չեն ու երկերեսանի են իրենց դատողություններում:
Ինչպես ասված է վերև, ՄՀՊ-ում հայերի ներդրումից լվանում են ամեն սովետականն ու կոմունիստականը, այսինքն Կարմիր Բանակի զինվորները, գեներալներն ու մարշալները եղել են ուղղակի հայեր: Բուրժուազիան միաժամանակ տրանսլյացիա է անում երկու անհամատեղելի գաղափարներ. ՄՀՊ-ի հերոսների ու նացիստների հետ համագործակցած դաշնակական առաջնորդների փառաբանում: Տվյալ գաղափարների հետ հաշտություն չի կարող լինել, քանի որ դրանք իրար փոխադարձաբար բացառող գաղափարներ են: Ընդ որում, ինչպես մենք արդեն նշեցինք, Հաղթանակի Օրվանից մաքրում են կոմունիստական բաղկացուցիչն, իսկ ազգայնական գաղափարների բաղկացուցիչը պահվում է:
Այսինքն, կոպիտ ասած մենք համարելու ենք հերոս և՛ Կարմիր Բանակի զինվորներին, և՛ դաշնակներին, որոնք նացիստների հետ համագործակցում էին, ու ոչ մի սարսափելի բան, որ առաջինները պաշտպանում էին իրենց երկիրը, իսկ երկրորդները համագործակցում էին թշնամիների հետ: Ազգայնականները կասեն, որ Գարեգին Նժդեհի ու Դրաստամատ Կանայանի (Դրոյի) համար Գերմանիան թշնամի չէր, սակայն, կա մի բայց՝ ԽՍՀՄ-ն պատերազմում էր Գերմանիայի հետ, իսկ ԽՍՀՄ կազմում էր Սովետական Հայաստանը, ԽՍՀՄ պարտության դեպքում, կպարտվեր նաև Հայաստանը, ու նրա աշխատավորները: Ինչպիսի՞ ճակատագիր կսպասեր հայ կարմիրբանակայիններին ու նրանց ընեանիքներին: Իսկ ինչպես մենք պարզեցինք, մոտ 500 հազար հայ կռվում էր Կարմիր Բանակի կազմում:
Գերմանիայի կողմից էր նախկին դաշնակների մի բուռ, որոնք 20 տարի չէին տեսել Հայրենիք ու գաղափար չունեին, ինչ է այնտեղ կատարվում: Նրանք չգիտես ինչու որոշեցին, որ կարող են բոլոր հայերի շահերը ներկայացնել ու նրանց տեղ որոշել որ կողմին աջակցել:
Բանն այն է, որ սովետական իշխանության օրոք 20 տարում Հայաստանի բնակչությունը անձամբ տեսավ Սովետական կարգի առավելությունները, էլ չասած այն մասին, որ այդ ժամանակահատվածում մեծացել է նոր սերունդ, որն իրեն համարում էր Սովետական Միության մաս: Սովետական հայերը իրենց մասսայական հերոսությամբ ու Հաղթանակում ներդրումով ցույց տվեցին իրենց լոյալությունը Սովետական իշխանությանը, ու նրանց չէր բավարարի Գերմանիայի կոլոնիա դառնալու բախտը (1):
Բացի այդ, ռազմաճակատ առաջին հերթին զորակոչվում էին ՀԿ(բ)Կ անդամներ ու կոմերիտականներ, այսինքն՝ կոմունիստներ: Պատերազմի տարիներում կյանքը հանուն հաղթանակի տվել են մոտ 2 միլիոն կոմունիստներ՝ 1941թ. ամռան դրությամբ ՀԿ(բ)Կ կազմի ավելի քան կեսը [1]: Կասկածում ենք, որ Հայկական ԽՍՀ-ում կոմունիստներին բանակ զորակոչման հետ գործերը խիստ տարբերվում էին:
Արդարացվա՞ծ էր արդյոք որոշ հայերի համագործակցումը նացիստների հետ: Գարեգին Նժդեհի երկրպագուները կասեն, որ այդպիսով արևմտյան հայերին փրկեցին ոչնչացումից: Տվյալ փաստարկը մենք պարզաբանել ենք մեր «Բաղրամյանն ու Նժդեհը» հոդվածում:
Ազգայնականների երկրուրդ փաստարկն է Թուրքիայի ու Գերմանիայի միջև հիպոթետիկ պատերազմն ու, համաձայն նժդեհիստների երևակայությունների, նացիստների հիմնած Հայկական լեգեոնը կօգտագործվեր թուրքերի դեմ: Այսինքն, ըստ իրենց լոգիկայի, նրանք ֆորմալ հանդես էին գալիս ոչ թե ԽՍՀՄ ու Սովետական Հայաստանի դեմ, այլ Թուրքիայի դեմ:
Եվս մի փաստարկ. 1941թ. բոլորովին պարզ չէր, արդյո՞ք կհաղթեր ԽՍՀՄ-ն, թե՞ ոչ, այդ պատճառով հարկավոր էր մտածել գերմանական օկուպացիայի տակ Հայաստանի ապագա կառուցվածքի մասին: Կարճ ասած, պետք էր ընտրել լիզելու համար ճիշտ սապոգը: Ու այդ մարդիկ մեղադրում են հայոց կոմունիստներին պնակալեզության ու «ազգային» շահերի դավաճանության մեջ:
Ինչու՞մն է նժդեհիստների ու այլ ազգայնականների փաստարկությունների անհեթեթությունն ու անմտությունը:
Բառացի հնչում է ամեն ինչ գեղեցիկ, սակայն փաստերը վկայում են այն մասին, որ Գերմանիան երբեք չէր փոխի Թուրքիայի հետ առաջնային հարաբերությունները, որի հետ գոյություն ունեին սերտ տնեսական, ռազմական ու քաղաքական կապեր դեռևս Առաջին համաշխարհայինից, նախկին դաշնակների կասկածելի կցի հետ, որոնց 20 տարի առաջ պարտադրեցին լքել Հայրենիքը:
Մի տեսակ Նժդեհի ու Դրոյի կողմնակիցները բաց են թողնում այն պահը, որ Գերմանիան, որի հետ վերջիններս որոշել են համագործակցել իբր թե թուրքերի դեմ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օժանդակում էր հայերի ցեղասպանությանը, և, գոնե, անուղղակիորեն նույնպես կրում է պատասխանատվություն:
Հատկապես անհեթեթ են երևում ազգայնականների փաստարկները, երբ սկսում ես ծանոթանալ 30-ական թվականներին գերմանո-թուրքական առևտրա-տնտեսական հարաբերությունների իրական մասշտաբների հետ:
Այդպիսով, 1930թ. Թուրքիայի արտաքին առևտրում Գերմանիայի մասնաբաժինը կազմում էր 15%, 1931թ. – 16%, 1932թ. – 18%, 1933թ. – 21%. 1932թ.-ից Գերմանիան արդեն զբաղեցրեց Թուրքիայի արտաքին առևտրում առաջին տեղը: Այդ դիրքը Գերմանիան պահպանում էր մինչև 1940թ., տարեցտարի թուրքական ապրանքաշրջանառության ոլորտում ավելացնելով իր մասնաբաժինը [2]:
1938թ. երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները շարունակում էին հաջողությամբ զարգանալ: 1938թ. Թուրքիա գերմանական արտահանության ընդհանուր արժողությունը հասավ իր մաքսիմումին՝ 151.4 մլն գերմանական մարկա: Թուրքիան գերմանական ընդհանուր էքսպորտում 27-րդ տեղից դուրս եկավ 10-րդ տեղ, իսկ Գերմանիա թուրքական ներմուծումը հասավ 1939թ. 122.6 մլն գերմանական մարկայի: 1938թ. հոկտեմբերին տեղի ունեցավ Գերմանիայի կայսերական տնտեսության նախարար Վ. Ֆունկի այցելությունները արևելյան ու հարավ-արևելյան Եվրոպայի երկրներ:
Ֆունկը նաև այցելեց Թուրքիա: Բանակցությունների արդյունքում ստացվեց Թուրքիային 150 մլն մարկայի չափով վարկ տրամադրելու մասին համաձայնություն: Ենթադրվում էր, որ այդ միջոցները օգտագործվելու են թուրքերի կողմից Գերմանիայից արդյունաբերական սարքավորումների հետագա գնումների համար, ինչպես նաև լեռնային հանքարդյունաբերական ու գյուղատնտեսական ոլորտների զարգացման համար [3]:
Իսկ այժմ հարց. ինչի՞ համար էր Գերմանիային պետք հարձակվել այն երկրի վրա, որին հենց ինքը տվել է սեփական արտադրանքի գնման համար վարկ: Գերմանիան Թուրքիայի հետ իրեն վարում էր ինչպես սովորական իմպերիալիստական պետություն, անց էր կացնում սպառման շուկաների, հումքի և այլնի զավթում: Նացիստներին հաջողվեց համարյա ամբողջ պատերազմի ընթացքում պահպանել ու օգտագործել Թուրքիան ինչպես իր հումքի ու պարենի հիմնական աղբյուրներից մեկի:
Անկարայում 1941թ. հունիսի 18-ին Թուրքիայում Գերմանիայի դեսպան Ֆրանց ֆոն Պապենն ու Թուրքիայի Արտգործնախարար Շյուքրյու Սարաջողլուն ստորագրեցին գերմանո-թուրքական բարեկամության մասին պայմանագիր:
Թուրքիայի իշխող շրջանակները հասկանու՞մ էին իրենց կախվածությունը գերմանական կապիտալից: Նրանք հասկանում և փորձում էին մանևրել Գերմանիայի և Անգլիայի միջև, սակայն, երբ Գերմանիան գրավեց գրեթե ամբողջ Եվրոպան, թուրքերը կրկին սկսեցին թեքվել դեպի Երրորդ Ռեյխի հետ սերտ համագործակցության կողմ: Թուրքերի կողմից քրոմի հանքաքարի մատակարարումը գերմանական ռազմարդյունաբերական համալիրին շարունակվեց մինչև 1944 թ. օգոստոսը:
Անհրաժեշտության դեպքում գերմանացիները կարո՞ղ են ներխուժել Թուրքիա: Կարող էին, բայց դրա կարիքը չկար, քանի որ Թուրքիայում ռազմական շրջանակներում կային ուժեղ գերմանամետ տրամադրություններ, որտեղ նրանց առաջնորդում էր Թուրքիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ֆեվզի Չաքմակը: Եթե ինչ-որ բան պատահեր, Թուրքիայում տեղի կունենար գերմանամետ ռազմական հեղաշրջում (ինչպես պատահեց Ռումինիայում և Հունգարիայում), և բացահայտ ֆաշիստները կգային իշխանության:
Բացի այդ, Թուրքիան ուներ ֆաշիստական ռազմական հեղաշրջման բոլոր նախադրյալները: 1930-1940-ականներին, իտալական ֆաշիզմի և գերմանական նացիոնալ-սոցիալիզմի ազդեցության տակ, թուրքական հասարակության մեջ սկսեցին աճել աջակողմյան ծայրահեղ ազգայնական տրամադրությունները: Թուրքիայում նրանք ստացան պանթուրքիզմի և թուրանական ռասիզմի ձևերը՝ թուրք ազգի և մշակույթի գերազանցության գաղափարը մնացած ժողովուրդների նկատմամբ:
Անցյալ դարի 40-ական թվականներին թուրքական ֆաշիզմի կարևոր դեմքերից մեկը կապիտան Ալփարսլան Թուրքեշն էր՝ թուրք քաղաքական և պետական գործիչ, թուրքական բանակի ապագա գնդապետ, ծայրահեղ աջ ազգայնական, պանթուրքիզմ, հակակոմունիստ: Ապագայում նա կստեղծի «Ազգայնական շարժման կուսակցությունը» և նրա «Գորշ գայլեր» երիտասարդական մարտական կազմակերպությունը:
1944թ., երբ Թուրքիայի ղեկավարությանը պարզ դարձավ, որ Գերմանիան կպարտվի է պատերազմում, կապիտան Թուրքեշը բերվեց ռազմա-դաշտային դատարան՝ ազգայնական քարոզչության և գործունեության մեղադրանքով: 1944թ. սեպտեմբերի 7-ին Ստամբուլի արտակարգ դրության դատարանում բացվեց դատավարություն (ռասիստ-թուրանիստների դեմ): 23 պանթուրքիստական ակտիվիստներ՝ Նիհալ Աթսիզի, Զեքի Վելիդի Տողանի, Համզա Սադի Ուզբեկի գլխավորությամբ, նրանց թվում՝ Ալփարսլան Թուրքեշը կանգնեցին դատի առաջ:
10 մարդ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Այո, ինչպես տեսնում ենք, Գարեգին Նժդեհը միակ հակակոմունիստ, ազգայնական, մաքուր ռասայի, տոհմի և արյան տեսության (ցեխակրոնիզմ) կողմնակիցը չէր, որը փորձում էր համագործակցել գերմանացի ֆաշիստների հետ: 1940-ականների երկրորդ կեսին քաղաքական իրավիճակը փոխվեց. հիմնական վտանգն արդեն ոչ թե ֆաշիզմն էր, այլ կոմունիզմն ու Խորհրդային Միությունը: 1947 թվականին վճռաբեկ զինվորական դատարանի կողմից արդարացվեցին դատապարտված թուրանիստները: Ալփարսլան Թուրքեշի ծայրահեղ հակակոմունիզմը նպաստեց նրա վերականգնմանը: 1949-ին վերադարձավ բանակ, 1959-ին ստացել է գնդապետի կոչում: Բարելավեց նրա որակավորումը ԱՄՆ-ում: Նա մասնակցում էր Թուրքիայի գլխավոր շտաբի ՆԱՏՕ-ի հրամանատարության հետ փոխգործողության կազմակերպմանը:
Վերադառնալով Երկրորդ Համաշխարհայինին՝ անհրաժեշտ է հիշել, որ Երկրորդ Համաշխարհային պատերազմի բռնկմամբ Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց հակամարտության մեջ իր չեզոքության մասին, բայց միևնույն ժամանակ մասնակի մոբիլիզացում իրականացրեց Սովետական Միության տարածքի հետ սահմանակից շրջաններում: Բացի այդ, զինվորական ծառայության են զորակոչվել 60-ից բարձր անձինք և 65-ից բարձր պահեստի սպաներ:
Կասկածներ չկան, որ Թուրքիայի ղեկավարությունը սպասում էր, և Վերմախտի ԽՍՀՄ տարածքի խորքում հաջող ներթափանցման ու առաջխաղացման դեպքում նրանք պատերազմ կհայտարարեին վերջիններիս: Թուրքական բանակի ներխուժումը Անդրկովկաս, հաշվի առնելով ծայրահեղ շովինիստ ռասիստ-թուրանիստների հավանական իշխանության գալը, աղետալի հետևանքներ կունենար ՀԽՍՀ-ի համար:
Մի՞թե ազգայնականները, համագործակցելով նացիստների հետ, չէին տեսնում իրենց արտաքին քաղաքականության այս բոլոր ասպեկտները:
Բացի թուրքական գործոնից, կար նաև մեկ ուրիշը, որը դժվարացնում էր Նժդեհի և Դրոյի համար գերմանական սվիններով Հայաստան վերադառնալը: Նացիստները, պատերազմ սկսելով Սովետական Միության դեմ, հիմնական խնդիրներից մեկն իրենց առջև դնում էին բազմազգ սովետական պետության ոչնչացումը և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավումը իրենց կողմը: Հայկական լեգեոնից բացի, Վերմախտի և ՍՍ-ի կազմում ստեղծվել են նաև այլ ազգային ռազմական կազմավորումներ, օրինակ՝ Ադրբեջանի ՍՍ լեգեոնը, որը բաղկացած էր նախկին սովետական ռազմագերիների ադրբեջանցիներից: Լեգեոնի ձևավորումը տեղի ունեցավ մուսավաթիստ գաղթականների կողմից ստեղծված «Ադրբեջանի կառավարության» մասնակցությամբ, որոնց թվում էին Խալիլ Խասմամեդովը, Մամեդ Էմին Ռասուլզադեն, Շաֆի Ռուստամբեյլին, Նագի Շեյխզամանլին, Ֆուադ Էմիրջանը և այլոք, ովքեր տեսնում էին պատերազմին իրենց հավանական մասնակցությունը Գերմանիայի կողմից՝ որպես Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության կորցրած անկախությունը վերականգնելու վերջին հնարավորություն: Դա ձեզ որևէ բան չի հիշեցնու՞մ:
Այստեղ հարց է առաջանում՝ Գերմանիայի հաղթանակի և Անդրկովկասի հանրապետություններում գերմանամետ տիկնիկային ռեժիմներ հաստատելու դեպքում ինչպե՞ս Նժդեհը կլուծեր տարածքային վեճերը ադրբեջանցիների հետ: Արդյո՞ք ադրբեջանական լեգեոնի ղեկավարությունը կհամաձայնի Լեռնային Ղարաբաղի շրջանը վերադարձնել Հայաստանին, ի՞նչ ազգային քաղաքականություն նրանք կվարեն Ղարաբաղի հայերի նկատմամբ: Հայ և ադրբեջանցիների ազգայնականների շահերի բախման դեպքում գերմանացիները ո՞ւմ նախապատվություն կտային: Հաշվի առնելով, որ Թուրքիայում կարող էր ֆաշիստամետ հեղաշրջում տեղի ունենալ, և նա պատերազմի մեջ էր մտնելու Գերմանիայի կողմից, ապա հայերի համար բացվում էին պայծառ լինելուց հեռու հեռանկարներ:
Հետաքրքիր է, որ Նժդեհի ժամանակակից երկրպագուները նման հարցեր են տալիս, նրանք նույնիսկ փորձո՞ւմ են մի փոքր տրամաբանել, թե՞ նրանց համար բավարար է կույր հավատը:
Մեկ այլ կարևոր նրբություն. Հայկական լեգեոնի զինվորները առանձնապես ցույց չէին տալիս իրենց հավատարմությունը նացիստներին: Հայ լեգեոներները հաճախ էին անցնում սովետական բանակի կողմը: Այսպես, 1943թ. սեպտեմբերի 15-ին Պոտեևկա գյուղի համար ճակատամարտի նախօրեին Վերմախտի անվտանգության ուժերից ավելի քան 240 հայ լեգեոներներից բաղկացած վաշտ զենքը ձեռքը անցավ պարտիզանական կողմը: Նրանց անցումից հետո Միխայիլ Նաումովի գլխավորության տակ կազմավորվեց Ա.Ի.Միկոյանի անվան պարտիզանական ջոկատ [4]:
Բացի այդ, ըստ որոշ հաղորդագրությունների, Ադոլֆ Հիտլերը կասկած էր հայտնել արևելյան լեգեոնների վերաբերյալ՝ նշելով.
Ես չգիտեմ, թե ինչպես կվարվեն այդ վրացիները: Դրանք թյուրքական ժողովուրդներին չեն պատկանում … ես հուսալի եմ համարում միայն մահմեդականներին … Մնացած բոլորին ես անվստահ եմ համարում: Այս պահին ես շատ ռիսկային եմ համարում այս զուտ կովկասյան գումարտակների ձևավորումը, մինչդեռ զուտ մահմեդական կազմավորումներ ստեղծելու մեջ ես վտանգ չեմ տեսնում … Չնայած Ռոզենբերգի և զինվորականների բոլոր հայտարարություններին, ես նաև չեմ վստահում հայերին [5]:
Հատկանշական է, որ նացիստները թուրքերին համարում էին ավելի հուսալի, քան հայերին, որոնց, Բեռլինի պրոֆեսորների և Նժդեհի ջանքերի շնորհիվ, ճանաչել էին արիներ:
Եզրակացություն
Շատ ազգայնականներ կասեն. Նժդեհը այլընտրանք չուներ, նացիստները նրան ոչ մի վատ բան չեն արել, Եվրոպայում կային նաև հայեր, որոնք երբևէ չեն ապրել Խորհրդային Հայաստանում ու ԽՍՀՄ-ում, նրանք ստիպված էին հետևել այն պետությունների քաղաքականությանը, որոնց քաղաքացիներ էին, ոչ ոք չգիտեր, որ նացիստները արդյունաբերական մասշտաբներով կսպանեին մարդկանց և, ի վերջո, կպարտվեին:
Սա վերացական պատճառաբանություններ են և նացիզմը երկիմաստ լույսի ներքո ներկայացնելու փորձ: Մենք նախևառաջ պետք է ելնենք նրանից, որ նացիստական գաղափարախոսությունը հանցագործ է ոչ միայն կատարված գործողությունների համար, այլև ինքնին որպես գաղափար, քանի որ նացիզմը մարդկանց բաժանում է տարատեսակների և հռչակում է մի ազգի բացառիկությունը մյուսների նկատմամբ:
Նացիզմը չարիք է, ցանկացած նորմալ մարդ դա հասկանում է ինտուիտիվ մակարդակում: Հայ ազգայնականները մեկ ընտրություն ունեին՝ մոռանալ իրենց քաղաքական հավակնություններն ու աջակցել Խորհրդային Հայաստանին, բայց, ըստ երևույթի, նրանց համար ավելի համակրելի էին նացիստների: Անկախ նրանից, թե ինչ արժանիքներ ես ունեցել անցյալում, ընտրելով նացիզմի հանդեպ նույնիսկ լոյալության ուղին, դու դառնում ես դրա հանցակիցը:
Միգուցե հայ ազգայնականների համար դա կարող է ծիծաղելի թվալ, բայց Գարեգին Նժդեհն ու Դրոն միայն մեկ ելք ունեին՝ միանալ Եվրոպայում հակաֆաշիստական դիմադրությանը:
Հազարավոր օտարերկրյա հայեր մասնակում էին ֆաշիստական Գերմանիայի գրաված երկրներում հակաֆաշիստական Դիմադրությանը ու պարտիզանական շարժմանը: Ֆրանսիացի հայրենասերների դիմադրության հիմնադիրներից մեկը՝ բանաստեղծ-կոմունիստ Միսակ Մանուշյանը, որին հետմահու շնորհվեց ֆրանսիական հակաֆաշիստական «Դիմադրություն» շարժման հերոսի կոչում, հայտնի դարձավ Ֆրանսիայում իր անմահ սխրանքներով:
Ավելի քան 300 հայ զոհվեց Հունաստանի պարտիզանական պատերազմում: Նրանց թվում էին Անդրանիկ և Երվանդ Ղուկասյանները, Վահրամ Սաքայանը, Սիլվեստրո Գալեյանն ու շատ ուրիշներ: Հունաստանի Դիմադրության հայ մասնակիցների պատվին, Նիկեայի (Աթենք) շրջանում, հայկական եկեղեցուն կից գտնվող նախկին Ամֆիսաս փողոցը վերանվանվեց «Դիմադրության հայ մասնակիցների փողոց»: Իսկ ինչպե՞ս էր գործերը Բուլղարիայում, որտեղ ապրում էր Գարեգին Նժդեհը: Ամբողջ Բուլղարիայում որոտում էր պարտիզան Սաշկայի (Հերմինե Ռազկրատլյան) անունը, որին նացիստները բռնել ու տանջամահի էին ենթարկել: Վառնայի նացիստները գնդակահարել ու ծով էին նետել Բուլղարիայի Հայրենական Ճակատի ակտիվիստներ Կարապետ Խաչատրյանին, Հարություն Պողոսյանին, Հակոբ Պարոնյանին և շատ այլոց: 3-րդ Ուկրաինական ճակատի կազմում կային երկու բուլղարական բանակներ, որոնց շարքերում էին կռվում ավելի քան 1000 բուլղարահայեր:
Ինչպես տեսնում ենք, արտասահմանյան հայերին իրականում պետք չէր նացիստների կողմից ճանաչվել որպես իրենց «արիական ցեղ»: Սա միայն նշանակություն ունի թաքնված կամ բացահայտ ռասայական տեսության կողմնակիցների համար՝ նմանը հակված է նմանին: «Արյան մաքրություն», ռասայական «բացառիկություն» կամ «անլիարժեքություն» և մարդու այլ հայացքները շատ սահմանափակ անձանց բախտաբաժին է: Նացիստները հայերին որպես «լիարժեք ցեղ» ճանաչել են թե չեն ճանաչել, նշանակություն չունի, քանի որ ռասայական տեսությունն ինքնին կենսունակ չէ: Բացի այդ, նման կասկածելի «ճանաչումը» չի ժխտում այն փաստը, որ նացիզմի դեմ պետք է պայքարել միշտ և ամենուր:
Մինչդեռ Բեռլինում Հայոց ազգային խորհրդի ղեկավարները և Բեռլինի համալսարանի դասախոսները փափագում էին նացիստական առաջնորդներին ապացուցել, որ հայերը «նույնպես արիական ռասա» են, մինչդեռ նրանք «փրկեցին» հայ ժողովրդին հրեաների ճակատագրից, սովետական հայերը և սփյուռքի հայերը կռվում էին նացիստների դեմ: Պետք է հասկանալ, որ «փրկում էին», որպեսզի ժողովրդին ստրկություն դնեն գերմանական նացիստական մշակույթի կարիքներին Գերմանիայի հաղթանակի դեպքում, որը վեր էր ամեն ինչից ու ամենից՝ «աստվածների ցեղի» ֆյուրերների համար, ինչի մասին ուղղակիորեն և երկիմաստորեն խոսում, և ինչն ամենասարսափելին է` հաստատում էին պրակտիկայում: Դե՜հ, սա հայ ազգայնականների համար բավականին հասկանալի և միանշանակ ընտրություն է:
Կարևոր է հասկանալ և չմոռանալ այն փաստը, որ Արևելյան ճակատի պատերազմը Հիտլերի համար ոչնչացման պատերազմ էր, ինչը նա և նրա համախոհները չէին թաքցնում ո՛չ իրենց ելույթներում, և ո՛չ էլ իրենց գրականական ուսումնասիրություններում, իսկ 1941թ.-ից ի վեր նրանք ակտիվորեն կյանքի էին կոչում իրենց հրեշավոր ծրագրերը: Խորհրդային հայերը Խորհրդային Միության քաղաքացիներ էին, բնական է, որ երկրի կործանումը ուղղակիորեն կազդեր նաև Խորհրդային Հայաստանի վրա: Կռվելով Կարմիր բանակի շարքերում, թեկուզ հարազատ վայրերից հեռու, նրանք գիտեին, որ պաշտպանում են իրենց հարազատներին, իրենց տունը, իրենց Հանրապետությունը և, իհարկե, բոլոր ժողովուրդների համար ընդհանուր սոցիալիստական հայրենիքը՝ ԽՍՀՄ-ն: Հետևաբար, Հաղթանակի օրը ընդհանուր տոն է, չի կարելի այն սեփականաշնորհել և թռցնել ազգային պահարաններ: Ցանկացած ազգի ներդրումը կարևոր էր Հաղթանակի համար: Ինտերնացիոնալիստները հաղթեցին նացիոնալիստներին, վերջիններս երբեք չեն կարողանա հաղթահարել իրենց ազգայնական հակասություններն ու նախապաշարմունքները և մատնված են անընդհատ կոնֆլիկտների ժամանակակից ազգային կապիտալիստական պետությունների շրջանակներում:
Անկասկած, 1941-1945 թվականների պատերազմը հայերի համար հայրենական է: Ավելին, դրանում տարած հաղթանակը սոցիալիզմի հաղթանակն է կապիտալի առավել ռեակցիոն ուժերի նկատմամբ: Երկու տնտեսական համակարգեր, երկու աշխարհայացքներ բախվեցին իրար. կապիտալիզմն իր ամենառեակցիոն և հիպերտրոֆիզացված տեսքում, որտեղ ծայրահեղությունների էին հասցվում շովինիզմը, մարդասիրությունը և մարդու կողմից մարդու շահագործումը և սոցիալիզմը՝ ինտերնացիոնալիզմի, ժողովուրդների բարեկամության, համընդհանուր առաջընթացի և շահագործման բացակայության գաղափարներով: Սակայն Հայրենիքն այդ այլևս գոյություն չունի, ինչպես որ չկան իդեալներն ու սոցիալական ձեռքբերումները:
Սովետական քաղաքացիներն իրենց կյանքը տվեցին, որպեսզի մենք այսօր կարողանանք ապրել: Ցավոք, նրանց գաղափարները, ում դեմ պայքարում էին, այժմ վերականգնված են: Հակակոմունիզմը և ազգայնականությունը բարգավաճում են, աշխարհում կապիտալիստական հարաբերությունները ոչ մի տեղ չեն կորչել, և ինչն ամենակարևորն է՝ զարգացման այլընտրանքային ուղի չկա, ինչը նշանակում է, որ իմպերիալիստական նոր պատերազմների ու ֆաշիզմի վերածնունդը բավականին հավանական է:
Մեր նախնիները, ովքեր իրենց կյանքն են տվել սոցիալիստական Հայրենիքի համար, կզարմանային իմանալով, որ կես դար անց ազգայնականությունը վերականգնել է իր ազդեցությունը, մի բուռ հարուստներ յուրացրել են Հանրապետության հարստությունները, և աշխատող մարդն այլևս հարգված չէ:
Այդ պատճառով արժե՞ է ընդհանրապես կոմունիստները դադարեն ընկալել այս տոնը: Նախ` ծայրահեղությունների գնալու անհրաժեշտություն չկա, ամեն դեպքում, նորմալ հասարակության մեջ պետք է հարգել նախնիների հիշատակը, հատկապես նրանց, ում մենք պարտական ենք մեր կյանքով:
Երկրորդը՝ մենք կարող ենք ֆաշիզմի դեմ Հաղթանակը օգտագործել մեր քարոզչական նպատակների համար՝ սոցիալիստական գաղափարների և ինտերնացիոնալիզմի գերազանցությունը կապիտալի և շովինիզմի նկատմամբ վառ օրինակի համար:
Ի՞նչ անել հետո: Սա լավ հարց է: Նախևառաջ, անհրաժեշտ է գիտակցել առկա իրավիճակը, ուսումնասիրել մարքսիստական տեսությունը, փնտրել համախոհներ և միավորվել նրանց հետ դասակարգային քարոզչություն իրականացնելու համար:
Հեղինակ. Էդգար Սահակյան:
Թարգմանեց. Էրիկ Մկրտչյան:
Նշումներ.
(1) Համաձայն ԿՀՎ փաստաթղթերի, որոնք գաղտնազերծվել են համաձայն նացիստական ռազմական հանցագործությունների բացահայտման մասին օրենքի, 1945թ. Սեպտեմբերի 1-ին Armenian Mirror-Spectator շաբաթաթերթում տպագրվեց գերմաներեն բնօրինակ փաստաթղթի թարգմանությունը, որից հետևում էր, որ Հայոց ազգային խորհուրդը, որի կազմում էին դաշնակցության ղեկավարները՝ նախագահ Արտաշես Աբեղյանը, տեղակալ Աբրամ Ֆուլխանդանյանը, Հարություն Բաղդասարյանը, Դավիթ Դավիդխանյան, Գարեգին Նժդեհը, Վահան Փափազյանը, Դրո Կանայանն ու Դերտովմասյանը, մի ժամանակ դիմեց արևելյան օկուպացված տարածքների գաղութների նացիստական նախարար Ալֆրեդ Ռոզենբերգին սովետական Հայաստանի տարածքում գերմանական կոլոնիա ստեղծելու մասին առաջարկով: Նժդեհը մնացածների ցանկում նույնպես հիշատակվում է Հայոց ազգային խորհրդի ԱԾ-ի ու Աբվեհրի հետ համագործակցության մասին գաղտնազերծված փաստաթղթում:
Գրականության ցուցակ.
[1] История Коммунистической партии Советского Союза. Т. 5. Кн. 1. М., 1970. С. 643.
[3] Там же. С. 9.
[4] Дневник М.И. Наумова // Партизанская война на Украине. Дневники командиров партизанских отрядов и соединений. 1941-1944. — М.: Центрполиграф, 2010.
[5] Auron, Yair. The Banality Of Denial: Israel And The Armenian Genocide. Transaction Publishers: 2004: p.263.