Անկախության օրվա իսկական իմաստը

Անկախության օրվա իսկական իմաստը

1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեին Հայաստանի բնակչության մեծ մասը արտահայտվեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու օգտին: Ավելի վաղ, 1990թ. օգոստոսի 23-ին, Գերագույն Խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, ըստ որի Հայկական ԽՍՀ-ն լուծարվում էր ու ձևավորվում էր Հայաստանի Հանրապետությունը: Մասնակցություն ունեցածների 94,99% քվեարկությանը արտահայտվեց հանրապետության լիովին անկախության օգտին:

1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:

Ի վերջո արդյոք իրականացվե՞ց հայ ժողովրդի սեփական ազգային պետության ստեղծման մասին վաղեմի երազանքը, որտեղ հայ ժողովուրդը կլինի իր երկրի լիակատար տերն ու տիրակալը, թե՞ ոչ:

Ազգային դրոշով, զինանշանով ու ինքնիշխան երկրին այլ բնորոշ հատկանիշներով սեփական ազգային պետության ստեղծումը բոլոր ազգայնականների համար ֆետիշի առարկա ու(/և?) գաղափար-ֆիքս է հանդիսանում:

Սակայն «ազգային պետության» ստեղծումն ու պետական ապարատի ղեկին հենց այդ նույն հայրենասեր ազգայնականների ներկայությունը մեխանիկորեն չի բերում ազգային անկախության: Եվ Հայաստանը դրա վառ օրինակ է, երբ հայրենասիրական, ղարաբաղյան շարժման ալիքի ներքո և զանգվածային աջակցության շնորհիվ իշխանությանը կանգնեցին «ազգակողմնորոշ» դեմքեր, բայց այդ ցուցամոլական կամ նույնիսկ, միգուցե, սրտանց հայրենասիրությունը հանրապետության բնակչությանը չպաշտպանեց սոցիալական շերտավորումից ու սովետական ժառանգության թալանից:

Սակայն պարտադիր կհայտնվեն նրանք, ովքեր անհաջողությունները կբարդեն Հայաստանում իշխանական կառուցվածքներում ազնիվ, օրինավոր և, ամենակարևորը հայրենասեր մարդկանց բացակայության վրա: Մինչ այժմ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր սրտանց հավատում են, որ եթե չլինեին «լևոնական կլանը» կամ Ռոբն ու Սերժը, ապա կհաջողվեր խուսափել 90-ականներում քարուքանդից: Հավանաբար շատ անգամներ են ընթերցողները լսել միասնականության մասին վերացական զրույցները, որոնք իրենց մեջ պարտադիր ներառում են նշանակավոր պատմական դեմքերի հիշատակում, ովքեր կկարողանային հիմա կարգ ու կանոն հաստատել: Անձը իր գործողություններով կարող է ազդել հասարակության կյանքի վրա, բայց անձի դերի ուռճացումը, դրա կատարյալության վերածումը շրջապատող իրականության և այդ շարժող գործընթացների իդեալիստական ընկալումն է:

Նմանատիպ իրադարձությունները, որոնք 90-ականներին կատարվել են հետխորհրդային տարածքի այլ հանրապետություններում, վերջնական արդյունքում բերեցին գրեթե նույն հետևանքների, ինչից էլ հետևում է, որ բանը իշխանությանը կանգնած անձանց մեջ չէ: Պատճառները սոցիալիզմի ոչնչացումից հետո հետխորհրդային տարածքում ստեղծված հասարակա-տնտեսական հարաբերություններում են, բայց այդ մասին ավելի մանրամասն փոքր-ինչ հետո:

Նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները (բացառությամբ Բելառուսի Հանրապետությունից) Միության կազմից դուրս գալու օրը նշում են այս կամ այն անվան տակ ինչպես անկախության օր: «Անկախություն» կամ «անկախության օր» բառերը 80-ականների վերջերին ու 90-ականների սկզբներին կատարված իրադարձությունները ազնվացնելու և նախշազարդելու համար հարմարավետ են, նույնիսկ կարելի է տվյալ հասկացությունները համեմատել գեղեցիկ ու փայլփլող հետ, որի մեջ փաթաթել են ինչ-որ անհրապույր բան: Հայաստանում ու հետխորհրդային այլ հանրապետություններում իշխող դասի համար, պետակայնության հռչակման հետ կապված նման տարեթվերը ունեն սեփական գաղափարների առաջ մղման գործում գաղափարախոսական նշանակություն, որոնց հեգեմոնիան իր հերթին թույլ է տալիս իշխող բարձրաշխարհիկ հասարակությանը պահել հանրությունում տնտեսական ու քաղաքական իշխանությունը:

Անկախությանը կողմ թե դեմ — ահա բուրժուազիայի ու ազգայնականների կողմից ձևավորված ու հասարակությանը հարկադրված որոշակի օրակարգ: Այնքան բարեհաջողորեն հարկադրված, որ անգամ ԽՍՀՄ կազմից հանրապետությունների դուրս գալու հակառակորդները առանց քննադատական իմաստաընծայլման ընդունեցին այն:

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման գործողությունը ինքն իրեն ընդամենը սառցալեռան գագաթ է: Ընդհանրապես կարևոր չէ, թե ով է անկախությանը կողմ եղել, իսկ ով դեմ, կարևոր չէ միասնական պետության կողմնակիցների ու հակառակորդների հարաբերակցությունը, քանի որ եթե նույնիսկ 1990 թվականի հանրաքվեին բնակչությունը հանրապետության ԽՍՀՄ կազմից դուրս գալուն դեմ արտահայտվեր, բացարձակապես ոչինչ չէր փոխի: Համաձայն ԽՍՀՄ պահպանման մասին համամիութենական հանրաքվեի արդյունքների քվեարկածների 77,85% կողմ է արտահայտվել Միության պահպանմանը, սակայն կամքի նման արտահայտումը ոչնչի վրա չազդեց և Միությունը դադարեց գոյություն ունենալ:

Միությունը ամեն դեպքում դատապարտված էր և ահա ինչու. միութենական պետության պահպանման հարցը երկրորդական հարց է, իսկ ահա սոցիալ-տնտեսական համակարգի՝ սոցիալիզմինը՝ առաջնային, ինչի մասին մոռացել են կամ դրան նշանակություն չեն տվել նույնիսկ Միության պահպանման կողմնակիցները: 1990թ. համամիութենական հանրաքվեին քվեարկության էր հանվում հենց «նոր միության» պահպանման հարցը, այլ ոչ թե՝ սոցիալիզմինը:

ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Գորբաչովի կողմից դեպի վերակառուցում ուղղության հայտարարումից հետո, ԽՍՀՄ տնտեսական կյանքում կատարվեցին նշանակալի փոփոխություններ, որոնք ճամփա դրեցին կապիտալիզմի վերականգնմանը:

Այդպես, արձակվեցին մի շարք չափորոշչա-իրավական ակտեր, որոնք ստեղծեցին ԽՍՀՄ-ում շուկայական հարաբերությունների առաջացման նախադրյալները: «ԽՍՀՄ քաղաքացիների անհատական աշխատանքային գործունեության մասին» օրենքը տրամադրում էր ապրանքների արտադրության ու ծառայությունների որոշ տեսակներում մասնավոր գործունեության հնարավորություն: Քաղաքացիների մասնավոր նախաձեռնությունը ավելի վաղ դասվում էր գործունեության ապօրինի կամ ոչ ցանկալի ձևերին: 1988թ. մայիսի 26-ին ընդունվեց «ԽՍՀՄ-ում կոոպերացիայի մասին» ԽՍՀՄ օրենքը, որը թույլ էր տալիս կոոպերատիվներին զբաղվել գործունեության ցանկացած չարգելված ձևերով, այդ թվում նաև առևտրով: Տվյալ օրենքի ընդունումը ահռելի ներդրում ունեցավ կապիտալիզմի վերակենդանացման մեջ, քանի որ համաձայն դրա կոոպերատիվները ձեռք էին բերում վարձու աշխատանք օգտագործելու իրավունք, ինչը նախկինում արգելված էր:

Մինչ տվյալ օրենքների ընդունումը, 1987թ. ԽՍՀՄ Նախարարների Խորհուրդը թույլատրեց (Հրաման №48) սովետական կազմակերպությունների ու կապիտալիստական արտադրատնտեսական միավորումների մասնակցությամբ միասնական ձեռնարկությունների ստեղծումը: Սույն թվականին ընդունվեց նաև «Պետական ձեռնարկության (միավորման) մասին» ԽՍՀՄ օրենքը, որը վերաբաշխում էր նախարարությունների ու ձեռնարկությունների միջև լիազորությունները հօգուտ վերջինների: Այն արտադրանքը, որը արտադրվել էր ձեռնարկությունների կողմից, կարող էր իրացվել ազատ գներով:

Իսկ ի՞նչ էր արտադրական միջոցների վրա սեփականության հարցի հետ: Եթե համեմատել ԽՍՀՄ Սահմանադրության երկու՝ 1977 ու 1990 թ.-ների պարունակությունները, խմբագրում, ապա մենք արդեն կարող ենք նկատել  տարբերություններ:

կարդանք ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության 2-րդ Գլուխը՝ «Տնտեսական համակարգը». համաձայն 10-րդ հոդվածի ԽՍՀՄ տնտեսական համակարգի հիմքն է կազմում պետական (համաժողովրդական) ու կոլտնտեսա-կոոպերատիվ սեփականության ձևով արտահայտված արտադրական միջոցներին սոցիալիստական սեփականությունը: Ոչ ոք իրավունք չունի օգտագործել սոցիալիստական սեփականությունը սեփական շահույթի և այլ շահադիտական նպատակներով:

Սահմանադրության մեջ թվարկվում են սեփականության ձևերը նույնպես: 13-րդ հոդվածի դրույթները վերծանում են սովետական քաղաքացիների անձնական սեփականության հասկացությունը. ԽՍՀՄ քաղաքացիների անձնական սեփականության հիմքն են հանդիսանում աշխատանքային եկամուտները: Անձնական սեփականության մեջ կարող են գտնվել կենցաղի, անձնական սպառման, հարմարավետության և օժանդակ տնային տնտեսության առարկաները, բնակելի տունն ու աշխատանքային խնայողությունները:

1990թ. դեկտեմբերի 26-ի խմբագրության Սահմանադրությունը պարունակում է կտրականապես հակադիր դրույթներ ի համեմատություն 1977թ. խմբագրության հետ: Համաձայն 10-րդ հոդվածի ԽՍՀՄ տնտեսական համակարգը զարգանում է սովետական քաղաքացիների սեփականության, կոլեկտիվ ու պետական սեփականության հիմքի վրա: Պետությունը ստեղծում է սեփականության տարբեր ձևերի զարգացման պայմաններ, և ապահովում դրանց հավասար պաշտպանությունը:

Սահմանադրության սույն խմբագրությունում բացակայում է անձնական սեփականություն հասկացությունը, իսկ 11-րդ հոդվածում գրված է քաղաքացու սեփականության մասին՝ որպես մասնավորի: Հոդվածի դրույթները սահմանում են, որ քաղաքացու սեփականությունում կարող է գտնվել ի հաշիվ աշխատանքային եկամուտների կամ այլ օրինավոր հիմնավորումների ձեռք բերված սպառողական և արտադրական նշանակության ցանկացած ունեցվածք:

Այդպես, մենք տեսնում ենք, որ ԽՍՀՄ հիմնական հիմնային ինստիտուտը՝ արտադրական միջոցների վրա հասարակական սեփականության ձևը ոչնչացվել է դեռևս ԽՍՀՄ փլուզումից առաջ:

Սովետմիությունը ստեղծվել էր ինչպես սոցիալիստական հանրապետությունների դաշնություն՝ հետագայում Միության կազմ այլ երկրների մտնելու և կոմունիզմի կառուցման ապագա հեռանկարով: Ամբողջ հասարակության շահերը դրվում էին գլխավերևում ի հակակշիռ՝ մասնավոր-սեփականատիրականներին: Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ մինչև ԽՍՀՄ ստեղծումն ու սովետական համակարգի հաստատումը, հանրապետությունները ինքնիշխան էին հանդիսանում, որոնց ղեկին գտնվում էին ազգային կապիտալի մարդիկ: Հաջողվեց դրանք միասնական պետության մեջ հավաքել միայն սովետական սոցիալիզմի գաղափարախոսական ու տնտեսական հարթակի շնորհիվ: Չնայած ԽՍՀՄ-ում սոցիալիզմը կառուցվել էր փոքր-ինչ ուշ, սակայն հենց բոլոր հանրապետություններում հաստատված սովետական համակարգը թույլ տվեց հաղթահարել ու լուծել այն ժամանակ գոյություն ունեցող սոցիալական, դասակարգային և ազգային հակասությունները:

Այսինքն, բոլոր հանրապետությունների աշխատավորներին միավորող գործոն էր հանդիսանում նպատակների ու գաղափարների ընդհանրությունը և ինչն ամենակարևորն է՝ ընդհանուր տնտեսական հիմքը, որն օգտագործում էին ի շահ ամբողջ հասարակության:

Գաղափարախոսական հիմքի (կոմունիզմի) վարկաբեկմամբ ու կապիտալիստական հարաբերությունները վերակենդանացնող գործընթացների գործարկմամբ ստեղծվել էին Խորհրդային Միության փլուզման նախադրյալները, որը կարող էր գոյություն ունենալ միայն որպես սեփականության սոցիալիստական ձևի հիմքի վրա արտադրական միջոցների և նյութական բարիքների միահամուռ տիրապետություն և գործածում իրականացնող տարբեր ազգերի ու ժողովուրդների ընդհանրություն:

Հնարավոր չէ պատկերացնել Միության գոյությունը ինչպես շուկայական հարաբերություններով ու մասնավոր սեփականությամբ ինքնիշխան հանրապետությունների թարմեցված դաշնություն: Բացի այդ, արտադրական միջոցների վրա մասնավոր սեփականությունն ու շուկայական հարաբերություններն անհնար է պատկերացնել առանց բուրժուազիայի դասակարգի: Արդեն 80-ական թվականներին ձեռնարկությունների տնօրեններից, կուսակցական բյուրոկատիայից, ստվերային տնտեսավարներից և այլից սկսում է ձևավորվել սեփականատերերի դասակարգը: Որտեղ բուրժուազիան է, այնտեղ նացիոնալիզմն է, քանի որ նացիոնալիզմն է հանդիսանում բուրժուազիայի գաղափարախոսությունը, որի միջոցով նա պաշտպանում է իր տարածքը այլ կապիտալիստների հավակնություններից: Նացիոնալիզմը բուրժուազիայի կողմից օգտագործվում է պետության ներսում «դասակարգային խաղաղության» հասնելու, տարագույն ազգերի աշխատավորների միջև ազգային երկպառակտություն ցանելու նպատակով:

Յուրաքանչյուր հանրապետությունում հասունանում էր վերը թվարկված սոցիալական խմբերից կազմված սեփական ազգային բուրժուազիան: Սեփական հանրապետություններում իշխանության պահման, տվյալ իշխանության լեգիտիմիզացման, դրա հիմնավորման համար, բուրժուազիան, կախված ազգային յուրահատկությունից և իրողություններից, ձևավորում էր «ազգային գաղափար», որը կնպաստեր բուրժուազիայի շուրջ սույն ազգի համախմբմանը:

Ազգայնական գաղափարը միշտ հիմնվում է շովինիզմի ու ազգային բացառության վրա, իսկ նախկին սովետական հանրապետություններում նաև հակակոմունիզմի և հակասովետիզմի վրա: Հաճախ նոր ազգային գաղափարը հիմնվում է ազգային լեգենդի վրա, որն անպայման պիտի ներառի այլ ազգի կողմից շահագործման տարրը: Այդպես, գիտակցաբար թե անգիտակցորեն բուրժուազիային հեշտ էր հանրապետության անկախության գաղափարը հիմնավորել ելնելով, իբր, «սովետական կամ ռուսական օկուպացիայից»: Դա ազգային զգացմունքներովի հետ խաղալու ամենահեշտ տարբերակն է, քանի որ տվյալ գաղափարը նոր չէ և պառկած էր մակերևույթին, առավել ևս ԽՍՀՄ ստեղծման պատմությունն՝ ինչպես ռուսական հեղափոխության տրամաբանական շարունակություն, ինքն իրեն այդ հուշում էր: Սակայն Հայաստանի կամ նախկին ԽՍՀՄ ցանկացած այլ հանրապետության իբր «ռուսական օկուպացիայի» մասին հարցը առանձին վերլուծման  հարց է:

Ի՞նչ ի նկատի ունենք մենք: Մի հանրապետությունում նացիոնալիզմն ու ազգային առասպելը կարող էր հակասության մեջ մտնել մեկ այլ հանրապետությունում նացիոնալիզմի հետ: Այդպիսով, դժվար է պատկերացնել, օրինակ՝ հայկական ու ադրբեջանական, ռուսական ու ուկրաինական նացիոնալիզմի գոյակցությունը միասնական, թեկուզ համադաշնության ձևով պետության մեջ: Իսկ ինչպես մենք արդեն ասացինք, նացիոնալիզմը՝ բուրժուազիայի կողմից իշխանության պահման ձևերից մեկն է:

Ամեն մի հանրապետությունում բուրժուազիայի դասակարգի և մասնավոր-սեփականատիրական շահերի ի հայտ գալը բերում է երբեմնի միասնական պետության աշխատավորների միմյանցից անջատմանը: Հանրապետություններում ազգային բուրժուազիայի կազմավորումից ի վեր ճիշտ այդպես սկսվեց հանրապտությունների միջև, գուցեև գիտակցված, մեկուսացման գործընթացը, ինչպես նաև տվյալ հանրապետություններում ի հայտ եկան նոր ղեկավար դասակարգի շահերը պաշտպանող ու առաջ մղող անձինք: 80-ականներին, կոմունիստական գաղափարախոսությունից, զարգացման սոցիալիստական ուղուց հրաժարվելուց ի վեր, այն տարածքը, որը դեռևս կրում էր Սովետական Միություն անվանումը, վերադարձավ իր շովինիզմով, կրոնական խավարախրթինությամբ, դասակարգերի հետ նախախորհրդային իրավիճակին:

Ըստ բոլոր երևույթների ԽՍՀՄ-ում տեղի ունեցավ մասամբ վերևներից նախաձեռնված հակահեղափոխական հեղաշրջում: Ինչո՞ւ այդպես եղավ՝ դա արդեն այլ հարց է հնարավոր չի լինի վերլուծել ներկայիս հոդվածի շրջանակներում:

Այնտեղ, որտեղ շահավետ էր, հանրապետական կառավարությունը հեշտությամբ ընդունում էր Միությունից դուրս գալը: Անգամ ՌՍՖՍՀ ղեկավարությունն էր հետաքրքրված ԽՍՀՄ լուծարման մեջ, քանի որ այն տեսնում էր այլ հանրապետություններում ավելորդ բալլաստ: Որտեղ կուսակցական նոմենկլատուրան պատրաստ չէր ազատ լող, ինչպես, օրինակ, միջնասիական հանրապետություններ, այնտեղ ավելի զուսպ էին վերաբերվում ինքնիշխանության գաղափարին:

Այդ կերպ, վերադառնալով Հայաստանի անկախության մասին հարցին, մենք ուզում ենք ասել, որ կարևոր չէ դրան կողմ թե դեմ ես  ելույթ ունենում, ամեն դեպքում, շուկայական հարաբերությունների ու նացիոնալիզմի շրջանակներում ոչ մի իրավահավասար Միության մասին անգամ խոսել պետք չի գալիս:

Ընդունելով ինքնիշխանության մասին օրակարգ, իսկ դրա ետևից քննադատելով ԽՍՀՄ-ից դուրս գալը անկախությանը «կողմ» կամ «դեմ» ենթատեքստում, մենք հենց դրանով անուղղակի հաստատում ենք, որ Սովետական Հայաստանը կամ ցանկացած այլ հանրապետություն եղել է կախյալ, այսինքն ունեցել է ենթարկված, նվաճված, գաղութա և այլն կարգավիճակ:

Իհարկե, Հայկական ԽՍՀ-ը չի եղել կեղեքված ու բռնագրավված երկիր, հանրապետության քաղաքացիները ունեցել են ճիշտ այնպիսի հավասար իրավունքներ, ինչպես Միության բոլոր քաղաքացիները: Հանրապետությունը, ինչպես հարկ է դաշնության սուբյեկտի, ունեցել է սահմանափակ ինքնիշխանություն, որի մի մասը այն ուղղում էր միութենական կենտրոնին: Հայկական ԽՍՀ կարգավիճակի մասին մենք ավելի մանրամասն գրել ենք Հայկական ԽՍՀ՝ հայկական պետակայնության գագաթ հոդվածում:

Վերոբերյալի կապակցությամբ, ոչ այնքան է պարզ՝ ումից և ինչից անկախությունն ենք մենք տոնում: Մենք ստացանք եռագույն ու խորհրդանշաններով ծանրաբեռնված զինանշան, իսկ ինչո՞վ էին վատ հին խորհրդանշանները:

Սեփական ինքնիշխանությո՞ւն: Սեփական կառավարությո՞ւն: Բայց չէ՞ որ Հայկական ԽՍՀ ղեկավարությունը ձևավորվել է տեղի Խորհուրդների հիման վրա և մեր հայրենակիցների շարքերից: ՄԱԿ-ում տե՞ղ: Բայց, միջազգային կառույցում անդամության գոյությունը չի փրկում առավել խոշոր իմպերիալիստական երկրների կողմերից պետության ներքին գործերի մեջ խառնվելուց:

Այժմ հայերը իրենց երկրի լիիրավ տերե՞րն են: Շատ վիճելի է: Հայերը այնքան անկախ են, որ առաջին իսկ հնարավորության դեպքում փախչում են  անկախությունից: Այն հանրությունում, որտեղ կա մասնավոր սեփականություն և միանգամայն ամեն ինչ է  հավասարեցվում ապրանքի վիճակի, շատ կասկածելի է համարել, որ երկիրը կարող է պատկանել բոլորին: «Այժմ մենք ենք երկրի տերերը»՝ շատ վերացական ու իրականությունից կտրված դատողություններ են: Իրենց հնությամբ անվերջ պարծենալու հնարավորություն ունենալով ու սեփական հայրենի ազգային պետության առկայությամբ հրճվելը չի դարձնում ժողովրդին երկրի տերը:

Իսկ արտաքին ազդեցության վերաբերյալ ի՞նչ: Ահա այդ, ամենահետաքրքիրն է: «Անկախություն» ձեռք բերելուց հետո մենք սկսեցինք էլ ավելի կախված լինել օտարերկրյա ազդեցությունից; եթե ԽՍՀՄ օրոք մենք մի մեծ երկրի մասն էինք, ապա 1991թ. հետո հանրապետությունը վերածվեց օտարերկրյա կապիտալի ընդլայնման առարկայի: Ահռելի քանակությամբ ձեռնարկություններ վաճառվեցին ռուսաստանյան ու արևմտյան կապիտալիստներին: Էլ չասած այն մասին, որ երկիր լայն հոսքով ներխուժեցին թուրքական ապրանքներ ու օտարերկրյա ՈԱԿ-ներ: Վերջիններս փորձում են ազդել հասարակական գործընթացների և հասարակական կարծիքի ձևավորման վրա:

Մենք ընդամենը հայտնվեցինք կապիտալիստական աշխարհի ենթաբակերում:

Կապիտալիզմի օրոք ամեն ինչ ունի հատուկենտ սեփականատերեր. ձեռնարկությունները, հողը, ընդերքը, նույնիսկ խորհրդարանն ու իշխանության մարմինները ոչ թե վերացական ժողովրդի ձեռքերում են, այլ հատուկ դասակարգի՝ բուրժուազիայի:

Ի՞նչ է պատկանում հայ աշխատավորներին: Բացարձակապես ոչինչ: Նույնիսկ եթե սեփականությունում կա անշարժ գույք, ավտոմեքենա և այլն, փաստ չէ, թե քեզնից դրանցից ոչինչ պարտքերի համար չեն խլի: Կապիտալիզմի օրոք, կացարանը՝ ինչպես սոցիալիզմի ժամանակ իրավունք չէ, այն ընդամենը ապրանք է:

Եկեք վերհիշենք, թե ինչ է գրված Հայաստանի անկախության հռչակագրում.

«Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային ու այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային ներուժը իր ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման ու տնօրինության կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով»:

Ճիշտ չէ՞ արդյոք, որ ներկայումս այս բառերը որպես ծաղրուծանակ են երևում:

Ո՞վ ամենից շատ շահեց Միությունից դուրս գալուց ու սոցիալիզմի ոչնչացումից: Շահեց միայն հայկական կապիտալիստների նորակազմ դասակարգը: Ոմանք վերածվեցին կյանքի տերերի, իսկ մյուսները ստիպված եղան երկրից խոպան մեկնել կամ հայկական օլիգարխների ձեռնարկություններում լումաների համար աշխատել:

Հարցը ոչ մի դեպքում հանրապետության ինքնիշխանության մեջ չէ: «Անկախություն» բառը ընդամենը վարագույր է, որը քողարկում է սոցիալիզմի ոչնչացումը, բնակչության թալանումը, հասարակական սեփականության սեփականաշնորհումն ու սոցիալական շերտավորումը աղքատների ու հարուստների:

Ապա ո՞ւմ տոնն ենք մենք տոնում ամեն տարի սեպտեմբերի 21-ին:

Միանշանակ կարելի է ասել, որ ցանկացած «անկխաության օր»՝ բուրժուազիայի տոնն է, որը նշում է իր հայրենակիցներին շահագործելու ձեռք բերված իրավունքը: Այդ նրանք են ստացել երկրի պաշարների օգտագործման ու տիրապետման գործում մնացած հանրությունից իրական անկախությունը: Այժմ ոչ ոք չի կարող նրանց սահմանափակել այլ մարդկանց աշխատանքի հաշվին հարստանալու իրենց ձգտումներում: Քանզի սոցիալիստական համակարգը երբեք չէր թույլ տա այդ մարդկանց օտարել այլ մարդկանց աշխատանքը, հարստանալ դրա հաշվին և միաժամանակ հասարակությունում հարգված մարդ լինել:

Եվ մենք չենք ուզում ասել, որ մենք դեմ կամ կողմ ենք անկախությանը, դա ճիշտ չէ: Ենթադրենք, անկախությանը դեմ: Հետո ի՞նչ: Միությունը արդեն 30 տարի է գոյություն չունի, ժամանակը գլխիվայր ետ բերել չի կարելի: Շատ հայկական «կոմունիստներ» համարում են, որ պետք է սերտաճել Ռուսաստանի հետ, բայց նրանք մոռանում են այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը ԽՍՀՄ-ը չէ, դա կապիտալիստական պետություն է, որին Հայաստանն ու նրա բնակչությունը հետաքրքրում են միայն որպես սպառման շուկա, էժան աշխատուժի ու պաշարների աղբյուր, սեփական ռազմաբազան ունենալու հնարավորություն և այլն: Արևմտյան կապիտալիստների՝ ռուսականներով կամ էլ նույնիսկ հայկականներով փոխարինելը սովորական աշխատավորի համար ոչինչ չի փոխի:

Մենք ուզում ենք ասել, որ դա ոչ մի անկախության օր էլ չէ: Դա աղետ է, որը մեր ազգին գցեց ետ, ինչպես մշակութային, այնպես էլ ժողովրդագրական ու տնտեսական առումներով: Անկախության օրվա ետևից թաքնվում է հակահեղափոխության օրը:

Հայկական աշխատավորներն ու կոմունիստները պետք է մշակեն այլ հակաթեզ, քանի որ բանը որպես այդպես «անկախության» մեջ չէ, այլ հասարակա-տնտեսական կառուցվածքի՝ փոփոխության: Կախյալ թե անկախ՝ աշխատավորների համար օտար օրակարգ է, որը մեզ հեռացնում է 90-ականների սկզբներին կատարված գործընթացների իրական ըմբռնումից: Սույն իրադարձությունների սթափ գնահատումը կոմունիստներին թույլ կտա անկախության մասին ազգայնական հեքիաթների դեմ մշակել հակաքարոզչություն:

Ներկայիս հոդվածը ավարտել ուզում ենք ժամանակակից Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մեջբերումով, ով «անկախ» Հայաստանի հին խորհրդանշանը ճշգրիտ բնութագրեց, ցույց տալով Առաջին հանրապետության հետ կապը, կանխագուշակելով դեպի այդ ժամանակներ Հայաստանի գլորումը:

«Մասսայական սով, մոլեգին համաճարակներ, ահռելի կաշառակերություն ու բյուրոկրատների անպատշաճություն, մասսայական գործազրկություն, շահագործում, պատերազմներ ու ցեղասպան ներխուժման վտանգի դեմ անպաշտպանություն, այդ էր՝ «անկախ» Հայաստանի հրաշալի Դիսնեյլենդը: Ու այդ այն է, ինչը խորհրդանշում է Եռագույնը: Ուստի ուղղակի շշմեցուցիչ է լսել, որ այդ դրոշը՝ մեր երեքհազար տարեկան պատմության ամենադառը ժամանակահատվածի մասին հիշեցումը, այժմ վեր է խոյացված Օպերայի Հրապարակում: Այդ գործողությունը կարող է ցույց տալ մեր պատմության ապշեցուցիչ անիմացություն՝ չիմացություն կամ անըմբռնում, կամ և՛ այն, և՛ այն»*:

Հեղինակ. Էդգար Սահակյան
Թարգմանեց. Էրիկ Մկրտչյան

Ծանութագրություն.
«Ազգային ինքնորոշում թե՞ ազգային ինքնասպանություն:» էջ. 165. Հոդվածը ի սկզբանե գրված էր հայերեն և թվագրված է 1988թ. հոկտեմբերի 24-ով ու ուղարկված է Ֆրանսիայի Պուասսի բանտից: Առաջին անգամ հրապարակված է եղել 1990թ. «Պայքարի իրավունք» թերթի առաջին հրատարակչությունում: