Քչերն էին կարող ենթադրել, որ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած հերթական իրավիճակի թեժացումը վեր կածվի լիամասշտաբ պատերազմի՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) Պաշտպանության Բանակի և Ադրբեջանի Զինված Ուժերի միջև:
Մեր խմբագրությունը դեռ վաղուց էր արտահայտվում ռազմական բախումների վերսկսման առիթով: Եվ այդ ժամանակ, և հիմա պարզ է, որ պատերազմը նախաձեռնված էր իր գլխավոր դաշնակցի՝ Թուրքիայից ուղիղ քաղաքական ու ռազմական (զինամթերքի, խորհրդատուների ու հրահանգիչների) աջակցությամբ, Բաքվի կողմից: Այժմ չի մնում որևէ կասկած այն բանում, որ թուրքական իշխանությունների օգնությամբ կոնֆլիկտի գոտում կիրառվել էին ա.ա. սիրիական մարտիկներ[1]:
Պատերազմի արդյունքների մասին
Բայց կատարվեց այն, ինչը ոչ-ոք չէր սպասում ո՛չ Հայաստանում, և ո՛չ էլ Ռուսաստանում: Մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված խմբավորումները բավականաչափ առաջ էին շարժվել ճակատագծի հարավային և հարավ-արևելյան հատվածներում՝ Աղդամի, Մարտունու, Զանգիլանի, Գուբաթլույի ուղղությամբ ու հասել էին ք. Շուշի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին հայտարարեց Շուշիի հաջող պաշարման մասին: Նոյեմբերի 9-ի երեկոյան Ադրբեջանի Պաշտպանության Նախարարությունը Շուշա քաղաքից տեսահոլովակ հրապարակեց: Դա դարձավ այն բանի առաջին ապացույցը, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները իսկապես վերահսկում են քաղաքը: Հետո Արցախի (ԼՂՀ) առաջնորդի մամլո քարտուղարն ևս հաստատեց, որ հայկական ուժերը այլևս չեն վերահսկում Շուշին, ինչպես նաև, հակառակորդը «գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, ու արդեն իսկ մայրաքաղաքի գոյությունը սպառնալիքի տակ է»[2]:
2020թ. նոյեմբերի 10-ին հրապարակվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020թ. նոյեմբերի 10-ին մոսկվայի ժամանակով 0 ժամ 0 րոպեից լեռնային-ղարաբաղյան հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների ու լիովին հրադադարի մասին համատեղ հայտարարությունը:
Դա Երևանում առաջացրեց վրդովմունքներ, տեղական ժամանակով մոտավորապես գիշերվա ժամ 2:30-ին (1:30 ՄՍԺ) ցուցարարները ներխուժեցին Հայաստանի կառավարության շենք, որտեղ փնտրում էին Նիկոլ Փաշինյանին[3]:
Ըստ Վլադիմիր Պուտինի, խաղաղապահները կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի, և չճանաչված հանրապետությունը Հայաստանի հետ կապող միջանցքի շուրջ:
Համաձայնության ստորագրումից հետո տարածաշրջանում կապաշրջափակվեն բոլոր տրանսպորտային հանգույցները:
Սույն համաձայնության որոշ դիրքորոշումներ.
- Աղդամի շրջանն ու, Հայաստանի կողմից վերահսկվող Ադրբեջանի Ղազախի շրջանի տարածքները պետք է ետ վերադարձվեն մինչև 2020թ. նոյեմբերի 20 ադրբեջանական վերահսկողության տակ;
- Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը պետք է տեղակայվի Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի շուրջ, կոնտինգենտի չափաքանակը կկազմի հրաձգային զենքով 1960 զինծառայող՝ 90 զրահամեքենայով, 380 հատ ավտոմոբիլային ու հատուկ տեխնիկայով: Ըստ այդմ Ռուսաստանի դաշնության խաղաղապահ կոնտինգենտի մնալու ժամկետն է 5 տարի, հետագա 5 ամյա ժամանակահատվածով մեխանիկորեն երկարաձգմամբ, այն պայմանով, եթե համաձայնության որևէ կողմ ժամկետի լրացումից 6 ամիս առաջ չի հայտարարի տվյալ դիրքորոշման կիրառումը դադարելեցնելու մասին պատրաստակամություն;
- Հայաստանը մինչ 2020թ. նոյեմբերի 15 պարտավորվել է վերադարձնել Ադրբեջանին Քյալբաջարի շրջանը, իսկ մինչև 2020թ. դեկտեմբերի 1՝ Լաչինի շրջանը, միևնույն ժամանակ, Լաչինի միջանցքը, 5կմ լայնությամբ, որը պիտի ապահովի Լեռնային Ղարաբաղի Հայաստանի հետ կապը, կմնա հայկական կողմում, սակայն Շուշա քաղաքը կմնա ադրբեջանական հսկողության տակ;
- Մոտակա 3 տարիների ընթացքում կորոշվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլան, որը կապահվի Ստեփանակերտի կապը Հայաստանի հետ, այդ երթուղու պաշտպանության առիթով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղակայմամբ: Միևնույն ժամանակ Ադրբեջանը տալիս է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռերի երկկողմ տեղափոխման երաշխիքներ;
- Ներքին տեղափոխված անձինք ու գաղթականները վերադառնալու են Լեռնային Ղարաբաղի և մոտակա շրջանների տարածքներ ՄԱԿ-ի գաղթականների գործերով Գերագույն Կոմիսարի վարչության հսկողության տակ;
- Անց կկացվի զինվորական գերիների ու այլ տիրապետվող անձանց փոխանակություն, այդ թվում զոհվածների մարմիններով: Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերը;
- Հայաստանը պարտավորվել է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիչևանի Ինքնավար Հանրապետության հետ տրանսպորտային կապը երկկողմ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռերի անխոչընդոտ տեղաշարժը: Տրանսպորտային կապի հսկողությունը իրականացնելու են Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային կապուղիների շինարարությունը, որոնք կկապեն Նախիչևանի Ինքնավար Հանրապետության կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ:
Համաձայնության իմաստի մասին
Միանշանակ է, վերոնշյալ համաձայնության դիրքորոշումներից հետևում է, որ Հայկական հանրապետությունը տանուլ է տվել պատերազմը և ստիպված է եղել համաձայնվել տվյալ պայմանների հետ:
Պայմանագրի խորհրդավոր պայմանները հիշեցնում են ուղիղ 100 տարի առաջ, դաշնակների և թուրքերի միջև կնքված՝ Ալեքսանդրոպոլյան պայմանագրի դրույթները, սակայն այս անգամ չկան բոլշևիկներ ու Սովետական Ռուսաստան, որը չի ճանաչում դա և ընդունակ է պայմանավորվել Հայաստանի համար առավել հարմարավետ պայմաններով:
Այս իրավիճակում շահառուն, որն ի շնորհիվ փոքրիկ հաղթանակած պատերազմի կարող է ժամանակավորապես հանգցնել երկրի ներսում դասակարգային հակասությունները, դարձել են թուրքական կայսրապաշտությունն ու Ալիևների տոհմը, և եթե հաջողվի, դա թույլ կտա Ալիևներին ևս մի 30 տարի մնալ իշխանությանը:
Համապատասխան իրադրություն է Էրդողանի ռեժիմի հետ, որն ի շնորհիվ արտաքին ագրեսիվ քաղաքականության վարքի ու տարածաշրջանում իր ազդեցության ոլորտի ընդլայմանը փորձում է լուծել թուրքական հասարակության մեջ ներքին հակասությունները:
Ադրբեջանի բուրժուազիայի դրած ռևանշիստական նպատակները, մասամբ նվաճված են: Ինչպես մենք գրել ենք նախկինում, Բաքվին անհրաժեշտ է եղել վերադարձնել ԼՂՀ-ի ու անվտանգության գոտու տարածքները, որոնց հանդեպ վերահսկողությունը կորցրվել էր 1992-1994թթ. Ղարաբաղյան պատերազմի ընթացքում:
Թուրքական կայսրապաշտության հաղթանակը տարածաշրջանային պատերազմում, իսկ դա ոչ միայն դրա հաղթանակն է, քանզի Ադրբեջանը ավելի շուտ կախյալ պետություն է՝ նշանակում է հետադիմության, ֆաշիզացիայի և Թուրքիայում ձախական ու ժողովրդավարական ուժերի ճնշման քաղաքականության հզորացում:
Ադրբեջանն, օգտվելով թուրքական կայսրապաշտների (այսուհետ՝ իմպերիալիստների) աջակցությամբ, հանձնել է իր ժողովրդին թուրքական կապիտալիստներին. Ալիևի ռեժիմը ստանում է Շուշին ու ամրապնդում սեփական տոհմի իշխանությունը, իսկ Թուրքիան՝ հումքային բազա (ինչն այդքան շատ է հարկավոր տարածաշրջանում իմպերիալիստական ծավալապաշտական գործողությունների իրականացման համար) ի դեմս հենց նույն Ադրբեջանի: Սա՝ ադրբեջանական ինքնիշխանության կորուստի սկիզբն է:
Անդրկովկասը շարունակում է մնալ տարածաշրջանի առաջավոր իմպերիալիստական երկրների բախումների ասպարեզ, որոնք սեփական տնտեսական շահերի համար օգտագործելու են սրվող ազգային հակամարտությունները:
Տարածաշրջանում բախվել էին երկու իմպերիալիստական տիրապետությունների շահերը՝ Թուրքիայինն ու Ռուսաստանինը: Եթե առաջինը հակամարտությունում ակտիվ մասնակցություն է ունեցել, ապա երկրորդն որոշել է ուղիղ չխառնվել դրանում:
Թուրքական խաղաղապահները, հնարավոր է, կկարողանան տեղակայվել Լեռնային-Ղարաբաղի կոնֆլիկտի գոտում (չնայած Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական անձինք բացառում են դա), ստանալ ուղիղ ավտոմոբիլային հաղորդակցություն Նախիչևանով Ադրբեջանի հետ, ինչին վաղուց էին տենչում պանթուրքիստները: Այն հաջողաբար առաջ է «հունցում» իր ազդեցությունն Անդրկովկաս ու ամրապնդվում այնտեղ:
Ռուսական իմպերիալիստները նույնպես կկարողանան ստանալ Անդրկովկասում ևս մի ռազմաբազա: Ըստ ամենի, դեպի ռուսական կապիտալ կողմնորոշված հայկական բուրժուազիայի մասերի միջոցով, վերջիններս կհեռացնեն իրենց ոչ-ձեռնտու Նիկոլ Փաշինյանին և, իհարկե, կստանան ամբողջական քաղաքական հսկողություն հենց Հայաստանի վրա:
Սակայն, չնայած վերոհիշյալին, Ռուսաստանը, ավելի ճիշտ, ռուսական կապիտալիստները, կորցրել են ավելի շատ, քան ձեռք բերել: Իրենց ավանդական ազդեցության ոլորտ է ներխուժել Թուրքիան ու վերագծել տարածաշրջանի քարտեզը: Թուրքիայի միջոցով Ղարաբաղյան հարցի լուծման մասամբ ի շահ Ադրբեջանի ծավալման պատճառով ռուսական ղեկավարությունը, ինչպես առաջ չի կարողանա ազդեցություն ցուցաբերել երկրորդի նկատմամբ: Բացի այդ, Ադրբեջանը կկարողանա վարել առավել անկախ արտաքին քաղաքականություն Ռուսաստանի հանդեպ:
Հայկական բուրժուազիայի մասը, որի մասին ասվել է վերև, կլուծի իր քաղաքական հարցերը: Նիկոլ Փաշինյանին կսարքեն քավության նոխազ, չնայած որ ինքը, Նիկոլը՝ հայկական հասարակության արդյունք է; ազգայնականների ու լիբերալների աջակցությամբ նրան բերեցին իշխանության: Հայաստանը երևաց պատերազմին անպատրաստ, դրանում կա նախկին իշխանությունների ևս ու ընդհանրապես պետական իշխանության ամբողջ համակարգի մեղքը:
Ա.կ. թավշյա հեղափոխությունը պտտեցրեց բոլորի գլուխը, առանց այդ էլ հասարակությունում տիրող պոպուլիզմի բարձր մակարդակն ու փափաղնետական տրամադրությունները, սկսեցին էլ ավելի աճել: Հայ ազգայնականներն երկար ժամանակ գիտեին, որ հերոսության, քաջության, ինքնազոհության ու «համախմբվածության» միջոցով հնարավոր է «ջարդել» բոլոր թշնամիներին:
Բայց, բացի հերոսությունից անհրաժեշտ են ռեսուրսներ, անօդաչու թռչող սարքեր, ազդեցիկ դաշնակիցներ ու շրջապատող իրականության առողջամիտ ընկալում:
Ի՞նչն ապահովեց Թուրքիայի ու Ադրբեջանի հաղթանակը
Ադրբեջանի արագ հաղթանակը կարելի է բացատրել ոչ միայն Թուրքիայի՝ իր կողմից մասնակցությամբ, այլ նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրական աջակցության բացակայությամբ, որոնք, ըստ երևույթի, ուղղակիորեն չէին խառնվում կոնֆլիկտում, որպեսզի չհրահրեին Թուրքիային Հայաստանի վրա հարձակվել, քանի որ նման իրադարձությունների զարգացումը Ռուսաստանի Դաշնությանը կդներ անհարմար դրության մեջ, որի դեպքում վերջինս պարտավոր էր խառնվել:
Շուտափույթ, համարյա միառժամանակ երեք նախագահների հրադադարի մասին հայտարարությունը, Շուշիի անկումից անմիջապես հետո, հանգեցնում է որոշակի մտքերի: Թվում է, թե թուրքական ու ռուսական իմպերիալիստները վաղուց պայմանավորվել էին կրակի դադարեցման պայմանների ու քաղաքի հանձման մասին, քանի որ սույն քաղաքը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հսկողության համար ունի կարևոր ռազմավարական նշանակություն (ոչ միայն մշակութային, ինչպես անգրագետորեն ենթադրում են ոմանք):
Հաշվի առնելով, որ Շուշին հանձնեցին այդքան արագ, առանց մասշտաբային ու երկարատև փողոցային մարտերի և այլնի, հավանաբար, Հայաստանի և Արցախի ղեկավարությունը արդեն գիտեին այն մասին, որ պետք է գնալ կրակի դադարեցման նման պայմանների:
Ռուսաստանի Դաշնությունը չէր կարող թույլ տալ հայկական զինուժի ամբողջական ջախջախումը, այդ պատճառով զիջումային տարբերակ էր բավարարվել Շուշիի հանձնմամբ: Ադրբեջանական բուրժուազիայի համար դա պատերազմի ընդունելի արդյունք էր; դա բավական է, որպեսզի բնակչությանը հայտարարել պատերազմում հաղթանակի ու Հայաստանի կապիտուլյացիայի մասին:
Համոզված ենք, որ ռուսական քարոզչամեքենան անպայման կբարձրաձայնեն իրենց տարբերակն ու կնշեն հակամարտության լուծման մեջ Վլադիմիր Պուտինի «որոշիչ ու դրական» դերի մասին:
Ղարաբաղյան ճգնաժամի պատճառների մասին
Ստացված իրավիճակը հիշեցրեց սիրիական Իդլիբի շուրջ իրադարձություններն, որտեղ Թուրքիան ու Ռուսաստանը սահմանագծեցին իրենց ազդեցության գոտիները:
Հատկանշական է այն, որ հոկտեմբերի վերջին Թուրքիան գնաց սիրիական հարցի շուրջ մի շարք զիջումների. թուրքական կառավարությունն որոշեց հրաժարվել Իդլիբում իր մի քանի հետախուզական դիրքերից, այդ թվում Ռուսաստանի հետ պայմանագրերի սահմաններում ստեղծված տեղակայման կետերից[4]:
Ելնելով վերոնշյալից, մենք կարող ենք վստահ ասել, որ մեր աչքերի առաջ տեղի է ունեցել տարածաշրջանային իմպերիալիստների՝ ազգային բուրժուազիայից ներկայացուցիչների մասնակցությամբ, Անդրկովկասում ազդեցության գոտիների կիսման նպատակ հետապնդող նախապես պայմանավորվածություն:
Տարածաշրջանի մի քանի փոքրիկ ազգային պետությունները, որոնք ցույց տվեցին իրենց լիովին անկայացածությունը, հանդես են գալիս տվյալ դիմադրությունում որպես մանրադրամներ ու շախմատի զինվորներ:
Ինչու ռուսական իմպերիալիստներն ու հայկական բուրժուազիան այդքան հեշտությամբ գնացին թուրքերի հետ պայմանավորվածության ու հանձնեցին անշահավետ պայմաններում տարածքներ՝ հարց է, որին մենք դժվար թե ի զորու կլինենք տալ պատասխան: Հնարավոր է, որ դա հաշվարկ է, կամ էլ հնարավոր է Էրդողանը փոխարենը խոստացել է ինչ-որ բան:
Կապիտալիզմի գլոբալ ճգնաժամը բերում է իմպերիալիստական տիրապետությունների կողմից աշխարհի մասնատմանը: Տարածքների ու սպառման շուկաների մի շարք փոփոխություններից հետո, լիապես կարող է ստացվել իր նախադրյալներով Առաջին համաշխարհայինին նման իրավիճակ: Իմպերիալիստների միջև հակասությունները կարող են հասնել այն մակարդակի, որ հաղթահարել դրանք հնարավոր կլինի միմիայն խոշոր գլոբալ պատերազմի օգնությամբ:
Այն, ինչի մասին գրում ու զգուշացնում էր Վ.Ի.Լենինը 100 տարի առաջ, ժամանակակից հատկանիշներով ու փոփոխություններով ուղղումներով այժմեական է ինչպես երբեք:
Ղարաբաղյան վեճն ու մարքսիզմը
Բնավ, ոմանք անգիտակցաբար այս վեճի հանդեպ օգտագործել են 100-ամյա հնության բանաձևեր ու նշանաբաններ, չհասկանալով, որ ներկայիս պահին աշխարհը չի գտնվում համաշխարհային պատերազմի իրավիճակում, ինչպես դա եղել է 20-րդ դարի սկզբին:
Այժմ, խոսքը գնում է միմիայն երկու փոքրիկ պետությունների մեջ տեղական պատերազմի մասին, որոնցում բացակայում է հեղափոխական իրադրություն, բացակայում է իրենց շահերը գիտակցող բանվորական շարժում, ինչպես նաև ծանր համապարփակ պատերազմի հետևանքներից ծագած համազգային ճգնաժամ:
Բացի այդ, ո՛չ Հայաստանում և ո՛չ էլ Ադրբեջանում չկան իսկական կոմունիստական կուսակցություններ, իսկ երկու պետությունների հասարակությունը միջաթափանց թաթախված է ազգայնականությամբ: Չասած նույնիսկ այնի մասին, որ մի կողմի պարտությունը (Արցախի) կբերի էթնիկ զտումների:
Ստացված իրավիճակում, սեփական շահագործողների հանդեպ զենքը թեքելու կոչերը չեն ընկալվի լրջորեն ժողովրդական մասաների կողմից: Լեռնային-Ղարաբաղի վեճն ու դրա թեժացումը ցույց են տալիս ոչ միայն մանր ազգային պետությունների անգործունակությունն, այլ նաև ձախական շարժման շատ թերությունները:
Բոլոր երկրներում եղել են իրենց սոցիալ-շովինիստները (սոցիալ-ջինգոիստները), որոնք անվանում էին ինքն իրենց կոմունիստներ, իսկ իրականում պասիվորեն, երբեմն էլ ակտիվորեն աջակցում էին բուրժուազիայի դեմագոգիական հռետորությունը:
Հայաստանը տվյալ պատերազմում պաշտպանվում էր, սակայն որոշ հայկական «կոմունիստներ» սկսեցին լուսաբանել կատարվող իրադարձությունները ազգայնական հռետորության օգնությամբ և ըստ ամենի, կարչած էին աջական կուսակցությունների պոչերից: Չնայած, իրենց ոչինչ (բացի սեփական օպորտունիզմից) չէր խանգարում զբաղեցնել ճշմարիտ դասակարգային դիրք:
Ադրբեջանում ու Ռուսաստանում (օրինակ: Օլեգ Դվուրեչենսկին ու Մակսիմ Շևչենկոն), իրենց հերթին, շատ տեղական կեղծ ձախականներն ու «կոմունիստներն» արդարացնում կամ էլ անթաքույց աջակցում էին ադրբեջանական բանակի Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակումը:
Հատկապես «գորովանք» են առաջացնում նրանք, ովքեր հավատում կամ էլ ձևացնում են, որ Ալիևն հայերին կհատկացնի «մշակութային անկախություն»:
Լեռնային-Ղարաբաղյան վեճի օրինակի վրա մենք հաստատում ենք շատ «կոմունիստների» անկարողությունը առողջամտորեն օգտագործել մարքսիզմ-լենինիզմի տեսությունը պրակտիկայում ու ազգային հարցի իմաստի բացարձակ չըմբռնելը:
Ղարաբաղյան հարցն, անշուշտ, ազգային հարց է, և անհրաժեշտ է դիտարկել այն, միայն լենինյան ազգի ինքնորոշման իրավունքի ղեկավար սկզբմունքով.
«Գիտակից բանվորներն չեն քարոզում անջատում; նրանք գիտեն մեծ պետությունների ու բանվորների մասաների խոշոր խմբավորման շահերը: Բայց վիթխարի պետությունները կարող են լինել ժողովրդավարական միայն ազգերի լիովին իրավահավասարության դեպքում, իսկ նման իրավահավասարությունը նշանակում է նաև անջատման իրավունք:»
Վ.Ի.Լենին // ռուս. տ 24, էջ 325-326
30 տարի առաջ, չնայած ղարաբաղյան շարժման հակասական բնույթին, որոնք գլխավորեցին հայ ազգայնականները, Լեռնային Ղարաբաղի հայերի պայքարը ուներ ազգազատագրական բնորոշումներ, ինչը նշանակում է անկախության համար պատերազմ:
Քաղաքացիների պահանջը Ադրբեջանի ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (Արցախի) դուրս գալու մասին անց էին կացվում վերակառուցման, ԽՍՀՄ-ում թափ հավաքող կապիտալիստական հարաբերությունների վերականման ու միութենական կենտրոնի հանցավոր անգործության ֆոնին: Տվյալ գործընթացները 1980-ականներին ձեռք բերեցին անվերադարձ բնույթ, այսինքն նման պայմաններում կոնկրետ Ղարաբաղի հայերի համար սոցիալիզմի պահպանման հարցը չէր դրված, Բաքվում ու Սումգաիթում հայկական ջարդերի ֆոնին դրված էին այլ հարցեր:
Վճռական թեմա էր ոչ թե տարբեր ազգությունների քաղաքացիների իրավահավասարության հարցը, այլ ղարաբաղյան հայերի ֆիզիկապես գոյատևումը, որոնք Ադրբեջանում ազգայնական ռեժիմի հաստատման պայմաններում իրականացրեցին ինքնորոշման իրենց իրավունքը:
Այսինքն, չնայած ղարաբաղյան շարժման ազգայնական բնույթի, Լեռնային-Ղարաբաղի ինքնավար մարզի (Արցախի) հայերը իրականացրեցին լենինյան ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբմունքը: Դժվար հայկական ու ադրբեջանական կոմունիստները կկարողանան պայմանավորվել կամ էլ համախմբվել ընդհանուր թշնամու՝ կապիտալիզմի դեմ միասնական պայքարի համար, եթե վերջիններս հերքելու են առաջինների առանձին պետությունում ապրելու իրավունքը:
Այն մարդկանց, ովքեր փորձում ու փորձելու են Արցախի հայերին բռնի կերպով պահել իրենց պետության մեջ, չի կարելի կոչել կոմունիստներ:
Ի՞նչ անել
Չնայած այնին, որ Հայաստանը փաստացի կապիտուլյացիայի է ենթարկվել, Ղարաբաղի կոնֆլիկտը լուծված չէ: Այս պահին մենք տեսնում ենք դրա անորոշ ժամանակով հետաձգումը:
Նախ, որոշված չէ Արցախի կարգավիճակը, նրա անկախությունը չի ճանաչել նույնիսկ Հայաստանը, իսկ ադրբեջանական կողմը առաջվա պես համարում է այդ տարածքներն իրենցը, ուր կտեղակայվեն ռուսական խաղաղապահները:
Երկրորդ, ռուսական խաղաղապահների դուրս բերման դեպքում, Հայաստանն ու Արցախը կմնան Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ միայնակ, իսկ չճանաչված հանրապետությունն առանց անվտանգության գոտու արագ կոչնչանա:
Երրորդ, Հայաստանում ու Ադրբեջանում ազգայնականության ու շովինիզմի մակարդակը աճում է, և ըստ երևույթի կհասնի դեռ չտեսնված բարձունքի, առաջին դեպքում՝ պարտության, երկրորդում՝ ուրա-հայրենասիրության աճի պատճառով: Դա նշանակում է, որ սովորական ադրբեջանցիներն ու հայերն այսուհետ իրար էլ ավելի են ատելու:
Չորրորդը, Հայաստանում պարտության պատճառով հասարակության ծայրահեղականացման պատճառով ռևանշիստական տրամադրություններն էլ են միայն աճելու, ինչն ազգայնականների պարազիտացման ընտիր պայմաններ են հանդիսանում:
Սակայն մենակով Հայաստանը չի կարող վերադարձնել տարածքներ, քանի որ թուրքական գործոնը դեռ շատ երկար ժամանակ ունենալու է տարածաշրջանում ազդեցություն: Նույնիսկ եթե կհաջողվի վերադարձնել ինչ-որ տարածքներ, ապա դրա հետ չի համակերպվի Բաքուն:
Ռևանշը չի լուծի խնդիրները, իսկ հարցի գինը՝ սովորական մարդկանց կյանքերն են: Վերոնշյալից մենք կոնստատացնում ենք փաստ. Ժամանակակից կապիտալիստական համակարգն ու դրանում տեղակայված իմպերիալիստական ու ազգային պետությունները ի զորու ու հետաքրքրված չեն կոնֆլիկտի լուծման մեջ: Երկու պետությունների ազգայնականությունը ծնելու է անվերջ փոխադարձ ատելություն: Հայերը, վրացիներն, ադրբեջանցիները, թուրքերն իրարից ոչ մի տեղ չեն թաքնվի: Ժողովուրդները ստիպված են լինելու փնտրել փոխադարձ գոյատևման միջոցներ: Խանգարում են կապիտալիստները, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար ստիպված են մրցակցային պայքարում տանել ագրեսիվ արտաքին քաղաքականություն, իրար դեմ դրդել հայերին ու ադրբեջանցիներին ի հաճույք իրենց բիզնես շահերի:
Ազգային բուրժուազիան, նույնիսկ ամենա «հայրենասիրաբար տրամադրվածները» կդավաճանեն իրենց ժողովրդին ու կգնան թշնամու հետ պայմանավորվածության: Հատկապես դա արդիական է Հայաստանի օրինակի դեպքում, ուր բուրժուազիայի ներկայացուցիչները, որոնք հասարակության մեջ վերջին 30 տարիների ընթացքում քարոզում էին հայրենասիրություն, գնացին իմպերիալիստների հետ պայմանավորվածության: Կապիտալիզմի տասնամյակներն ու օլիգարխների իշխանությունը Հայաստանին ի բերեցին ազգայնականության, ծայրահեղ աղքատության ու լիովին հետադիմման: Իշխանությանը կանգնած կապիտալիստները թքած ունեն պատերազմում զոհված մարդկանց վրա. նրանց հետաքրքրում է միայն անձնական շահն ու իր բուրժուազ խմբավորման շահը: Եթե իշխանությունում գտնվող բուրժուազիայի մի մասը, արտաքին սպառնալիքը օգտագործում է դասակարգային հակասությունները մեղմելու և շահագործվածներին շահագործողների շուրջ համախմբելու համար, ապա երկրորդը, մրցակցող բուրժուազ խումբը, սպեկուլյացիա է անելու զինուժի անհաջողությունների վրա: Նմանօրինակ իրավիճակ մենք տեսնում ենք Հայաստանում:
Ո՞վ է սպանում իրար այժմյան պատերազմներում: Տարբեր ազգությունների, ուղեղները իրենց տեղական կապիտալիստների կողմից շովինիստական քարոզով թմրեցված սովորական բանվորները: Ռազմական կոնֆլիկտներում չեն զոհվում հայկական/ադրբեջանական կապիտալիստների և օլիգարխների «եթիմներ»: Զոհվում են հենց աշխատավորների, սովորական ժողովրդի երեխաները:
Ադրբեջանի պատերազմում հաղթանակն ու Հայաստանի պարտությունը արմատախիլ չի անի տվյալ երկու երկրների հասարակություններում անարդարությունն ու սոցիալ-տնտեսական շերտավորումը:
Կապիտալիզմը չունի ղարաբաղյան հարցի խաղաղ լուծում: Միամիտ է սպասել տարածաշրջանում խաղաղություն ու անդորր, որտեղ է առաջավոր երկրներից մեկը՝ իմպերիալիստական Թուրքիան: Ազգային պետություններն էլ առաջարկում են Անդրկովկասին միայն անվերջ փոխադարձ ոչնչացում, կամ էլ «պատմական թշնամու» ամբողջական ոչնչացում: Տվյալ պատերազմում պարտված՝ ադրբեջանական ու հայկական աշխատավորներն են, որո՛նց հաշվին են կապիտալիստները լուծում իրենց քաղաքական խնդիրները:
Կապիտալիզմի իմաստի և հասարակությունում աշխատավորների սեփական դասակարգային շահերի հասկացումը ճշմարիտ ազատության ճամփա կբացի: Միայն մարքսիստ-լենինյան տեսություն ուսումնասիրել սկսելով է կարելի հասկանալ այս կոնֆլիկտի ծագման պատճառներն ու դրանից դուրս գալու տարբերակները: Հակառակ դեպքում հայկական ու ադրբեջանական աշխատավորներն կշարունակեն ոտք դնել էլի նույն ազգային փոցխի վրա, իսկ իրենց երեխաները մահանալու են ռեակտիվ արկերից:
Աշխատավորների խնդիրն է կոմունիստների հետ միասին, ստեղծված պայմաններում պայքարել ամբողջ տարածաշրջանում՝ ըստ բոլոր աշխատավորների միության ընդդեմ բոլոր կապիտալիստների միության հիմունքի, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հեղափոխական կերպարանափոխումների համար:
Հեղինակ. Էդգար Սահակյան
Թարգմանեց. Էրիկ Մկրտչյան