Սովետական Հայաստանի ստեղծման 100-ամյակը

Սովետական Հայաստանի ստեղծման 100-ամյակը

«Հայաստանի ողջ աշխատավոր բնակչության կարիքներ հոգալու համար ժողովրդին կհատկացվեն բոլոր անտառային, ընդերքների, գետ ու լճերի հարստությունները: Հենց սույն նպատակով Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության սեփականություն կհռչակվեն բոլոր քիչ թե շատ խոշոր արտադրամասերն ու գործարաններն, իսկ արհեստավորներն ու աշխատավորները կդառնան ազատ աշխատանքի տիրակալներ…»:

Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության հռչակման զեկուցագիրը


1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հեղկոմը հռչակեց Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության ստեղծումը:

Երկրորդ հանրապետությունն, որը կոչվում է նաև Սովետական Հայաստանը, դարձավ մեր ժողովրդի վերածննդի օջախը: 70 տարի Սովետական իշխանության ընթացքում Հայաստանը կատարեց հսկայական ոստյուն, այն կարճ ժամանակահատվածում անցավ հետամնաց ագրարային երկրից ընդհուպ մինչև զարգացած ենթակառուցվածքներով, այն ժամանակվա Եվրոպական երկրներին չզիջող առաջադեմ գիտությամբ ու մշակույթով գերժամանակակից արդյունաբերական հանրապետություն ճանապարհ:

Առաջին հանրապետության խորտակումից հետո, Հայաստանին դաշնակներից մնաց ծանր ժառանգություն. գյուղատնտեսությունը ենթարկվել էր դեգրադացիայի, ձեռնարկությունների գերակշիռ մասը փակվել էին, ինֆլացիա, սով, գաղթականներ, կաշառակերություն: Երկուսուկես տարվա ընթացքում Դաշնակցությունն իր քաղաքականությամբ երկիրը հասցրեցին աղետի:

Խորհրդային իշխանության հաստատումից հետո հայ բոլշևիկները անմիջապես սկսեցին ակտիվ գործունեություն՝ նոր պետություն ստեղծելու և խաղաղ կյանք հաստատելու ուղղությամբ: 1920թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հեղկոմն հրամանագիր ընդունեց, համաձայն որի` հայերենը հանրապետությունում ճանաչվում էր որպես պետական լեզու: Հրապարակվեց մի նամակ, որը կոչով դիմում էր Հայաստանից դուրս բնակվող հայ մտավորականությանը, որում պարունակվում էին հայրենիք վերադառնալու կոչեր: Հայաստանի բոլոր խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները, հողերը, հանքային ռեսուրսները և անտառները պետականացվեցին:

Բոլշևիկները հանրապետությունն ընդունեցին ավերված վիճակում ՝ գյուղատնտեսության ոլորտի գերակշռությամբ տնտեսության մեջ և գրագիտության ցածր մակարդակով: Հայաստանը սկսեց արագորեն վերափոխվել: 20 տարի անց հանրապետությունն ուղղակի անհնար էր ճանաչել: Առաջընթաց կյանքի բոլոր ոլորտներում ՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մշակույթ, գիտություն, ժողովրդագրություն և այլն: Ընդամենը 20 տարի անց…

Երրորդ հանրապետությունը (ներկայիս Հայաստանը) իր գոյության 30 տարում չի հասել նույնիսկ այն չնչին մասին, ինչին հասվել էր Սովետական Հայաստանում:

Թվում է, թե ստեղծվել են բոլոր պայմաններն ազգային պետության բարգավաճման համար (ըստ ազգայնականների և լիբերալների)՝ ինքնիշխանություն, հայկական դաշնակցական եռագույն, ատելի կոմունիստների կողմից վերահսկողության բացակայություն՝ ինչպես տեղական, այնպես էլ «կենտրոնից», հայրենասիրություն է դուրս գալիս բոլոր ճեղքերից, Նժդեհի գաղափարներն ամենատարածվածն են… Այնուամենայնիվ, ինչ-որ բան սխալ է գնացել, և համաժողովրդական բարեկեցություն ինչպես չկար, այնպես էլ չկա: Միշտ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը խանգարում է հայ ազգայնականներին, միշտ ինչ-որ մեկը մեղավոր է: Չնայած ահա նույնիսկ կուսակցություն կա՝ «Բարգավաճ Հայաստան», բայց մի վատ կասկած է սողոսկվում, որ Հայաստանում բարգավաճում կա, սակայն բոլորին չի հերիքում:

Սովետական Հայաստանն, ինչպես ողջ Սովետական Միությունն՝ յուրահատուկ սոցիալ-տնտեսական երևույթ է, շատ բաներում նույնիսկ ժամանակից առաջ անցած: Հետամնաց Հայաստանին 100 տարի առաջ տվեցին մոդերնիզացիոն խթան, դուրս բերեցին լեռների քար լռությունից ու դուդուկի լացուկոծից գիտության ու տեխնիկայի, մշակույթի ու մոդերնի աշխարհ: Գյուղացուն եկեղեցու տամուկ խավարից վերաբնակեցրին ժամանակակից քաղաքներում, հնարավորություն տվեցին նրան ու նրա զավակներին անգրագիտության մութը գիտակցության ճրագով մարել, իսկ գյուղերում ու աուլներում լեռնային գիշերվա խավարը էլեկտրիֆիկացիայի ու «Իլյիչի լամպիկի» առջև նահանջեց:

Հայկական ԽՍՀ-ի դրոշն ու զինանշանը

Ի՞նչ է այսօր մնացել Հայաստանում նախկին զարգացած քաղաքակրթության հզորությունից: Ո՞վ է հայ աշխատավորներից կամ մտավորականներից (եթե այս հասկացությունը կիրառելի է ուղեղների ավանային սահմանափակվածության համար) հիշում, հետազոտում է ոչ վաղ անցյալը բացի աղավաղելու, ծաղրելու ու քննադատելու նպատակով: Ավերակների վրա թափվող ինքնագոհ խոզերից ո՞ւմ է հետաքրքրում այսօր Խորհրդային Հայաստանը: Նրանց համար դա սարսափելի անցյալ է, որը նրանք արդեն վաղուց մոռացել են ինչպես վատ երազ, դագաղի կափարիչը ամուր փակել ու մոռացության են տվել դրա հետ կապված ամեն ինչ:

Սովետական սոցիալիզմի ոչնչացման և կապիտալիզմի վերականգնման հետ զուգընթաց Հայաստանը վերադարձավ 20-րդ դարի սկիզբ, այսինքն՝ մեր երկրի պատմության մեջ Խորհրդային Հայաստանի գոյության ավարտը կարող է դիտվել որպես իրական հետընթաց:

Արդյունաբերական հանրապետությունից վայրէջք կատարեցինք կապիտալիստական աշխարհի շրջամաս, վերածվեցինք ագրարային և տուրիստական ճահճի:

Այժմյան կապիտալիստական Հայաստանը դեպրեսիվ «պետություն» է` մեկ օրով ապրող զանգվածներով և «էլիտաներով», որոնք ընդունակ չեն ցանկացած երկարաժամկետ պլանավորման: Նույնիսկ 4 տարի շարունակ բուրժուական պետական ռազմավարության պլանավորումը և իրականացումը ժամանակակից Հայաստանի մասին չէ: Միանգամայն օրինաչափ է ներկայիս Հայաստանը բնութագրել որպես արգելոց կամ, ինչպես շատերն են սիրում կատակել, այն գրասենյակը, որին էլ վերածվել է կամավոր կերպով:

Արգելոցում կամ գրասենյակում, ավաղ, ազգի ամենաակտիվ ներկայացուցիչները չեն և կախվածություն ունեն սփյուռքից փոխանցումների թմրասեղից, նրանք վարում են կյանք, որը շատ բնագավառներում հեռու է իրականությունից: Ի՞նչ արժե միայն համահայկական ինչ-որ միասնական հիմնադրամ ստեղծելու «հանճարեղ» գաղափարը, որն իրականացվում է այս տարվա հոկտեմբերին տեղի ղեկավարների կողմից, որպեսզի սփյուռքը կարողանա հարմարավետորեն, և ինչն ամենակարևորն է՝ ամսական (՛)՝ շարունակական հիմունքներով (՛՛) — դրամական նվիրատվություն կատարել հօգուտ Հայաստանի Հանրապետության: Ոչ մի բառ, հոյակապ բիզնես պլան, «երեխեք»: Շատ բնութագրիչ և «նորարարական» ստարտափ է:

Խաշ-լավաշ, խաչերով եկեղեցիներ, կոնյակ, Նժդեհի քաջ կերպարը (էէէ՜հ, ինչպե՞ս կարելի է առանց նրա) և «Brabus-e»-ի վրա ամբարտավան շքեղություն` ոսկե շղթայով և լիքը փորով՝ այպիսին է աշխարհի հայության համար վատ մտածված արգելոցային ծայրամասի հասաբաժինը: Այսօր այդպիսին է աշխարհի հայերի «Գլխավոր գրասենյակը», որը գտնվում է, ավաղ և օհ, ոչ ամենալավ աշխարհագրական տարածքում, որտեղ շատ «անհարմար» հարևաններ կան, որը ղեկավարվում են գող մենեջերների կողմից և չեն պահանջում մեծ թվով արդյունավետ ծառայողներ, մատուցողներ և այլ սպասարկող անձնակազմ` «հայրենիքի» կարոտից Հայաստան ուղեթերթով ժամանող կենսաթոշակառուների կարիքների համար:

Կկարողանա՞ն այսօրվա հայերը պահել այս փոքրությունը: Վատ չէ Չե՞ն կարողանա: Մեկ այլ համընդհանուր տխրության և գլխին մոխիր ցանելու համար առիթ ևս կլինի…

Ինչո՞վ  է Խորհրդային Հայաստանը արժեքավոր, ինչո՞ւ արժե ուշադրություն դարձնել տվյալ տարեթվին և մտածել այդ ուղղությամբ:

Առաջին հերթին, դա՝ այն բանի մասին հիշողություն է, ի շնորհիվ որի գոյություն ունի ներկայիս Հայաստանն ու մենք ինքներս: Եթե չլիներ Հայկական ԽՍՀ-ի ստեղծումը, հավանաբար մենք չէինք լինի ողջ, պատմությունը կգնար այլ ուղով ու, հավանաբար, ոչ ամենալավ իր սցենարով:

Այժմյան Հայաստանը գոյություն ունի ի շնորհիվ Սովետներից ժառանգություն հասած նյութամշակութային բազայի: Ո՞ր ուղով կգնար Առաջին հանրապետությունը: Դա հետաքրքիր հարց է: Եթե ենթադրենք, չլիներ թուրքական գործոնն ու դաշնակական ղեկավարությունը չիրականացներ մի շարք մահացու սխալներ, միաժամանակ պահպանելով «անկախությունը», ապա Առաջին հանրապետությունը կվերածվեր այժմյան Հայաստանի ինչ-որ նմանակի, միայն առանց այն նվաճումների ու զարգացման այն աստիճանի, որոնք վերջինիս ժառանգվեցին Հայկական ԽՍՀ-ից:

Երկրորդ հերթին,  դա՝ այն բանի օրինակ է, որ կարելի է ապրել առանց բանկերի ու գրավատների, առանց բուրժուազիայի ու շահագործման: Սովետական Հայաստանը այլընտրանք, այն բանի, որ կարող է լինել ուրիշ Հայաստան, օրինակ է, ոչ թե գրասենյակ կամ արգելոց, այլ բոլոր հայ աշխատավորների տուն:

Բայց մենք ոչ մի դեպքում կոչ չենք անում իդեալականացնել խորհրդային համակարգը, որն ուներ իր արատներն ու թերությունները, այլապես այն չէր ընկղմվի մոռացության մեջ: Ժամանակը հետ շրջելը անհնար է, անցյալն անվերադարձ կորած է, բայց չենք կարող չհայտնել այն փաստը, որ այսօր իրողություններն հետևյալն են. Անցյալն ավելի առաջադեմ է թվում, քան ներկան: Հակասությունն այն է, որ անցյալն ապագա է, և ներկան անցյալ է, որին մենք հետ ենք գլորվել:

Չնայած սովետական ​​հասարակությանը բնորոշ բոլոր թերություններին (որոնք մենք պետք է հասկանանք և հաշվի առնենք), սովետական ​​սոցիալիզմն ավելի առաջադեմ էր, քան ժամանակակից հասարակությունը, և շատ ոլորտներում նա իր ժամանակից առաջ էր:

Իհարկե, Խորհրդային Հայաստանը ազգային պետություն չէ, նրա համակարգը գտնվում էր զարգացման ավելի բարձր փուլում: ՀՍՍՀ-ն, ինչպես և ամբողջ Միությունը, բանվորական պետություն էր, որի համընդհանրացված ռեսուրսներն ու արտադրության միջոցներն ուղղված էին ամբողջ հասարակության, այլ ոչ թե մի բուռ օլիգարխների և նրանց ծառաների օգտին:

Ամփոփելով վերը նշվածը, հարկ է նշել, որ ոչ մի դեպքում մենք չենք ցանկանում ՀՍՍՀ կույր իդեալականացում և, դրա՝ ժամանակակից ազգայնականների համար «Մեծ Հայաստանի» անալոգի վերափոխում: Նման իդեալականացումից միայն մեկ վնաս կլինի, և ոչ ավելին:

Ինչպես արդեն ասեցինք. Խորհրդային Միությունը մարդկության և մասնավորապես մեր Հայրենիքի զարգացման այլընտրանքային ուղու օրինակ է: Դա փորձ էր իրականացնել այս այլընտրանքը, որն օբյեկտիվ պատճառներով ավարտվեց անհաջողությամբ, սակայն առանց այդ «ձախողման» անհնար է պատկերացնել ժամանակակից աշխարհը և առավել ևս Հայաստանը:

Փորձեր և ձախողումներ են անհրաժեշտ փորձ ձեռք բերելու և նպատակի իրագործումը մերձեցնելու համար: Պատմությունը շարժվում է պարուրաձև, ուստի, անկասկած, կապիտալիզմը շրջանցելու փորձը վերջինը չէր:

Մենք պետք է հասկանանք, որ արդար հասարակության կառուցման առաջին լայնամասշտաբ փորձի ուղին ընկած է տեսության (մարքսիզմ-լենինիզմ) ուսումնասիրության և գործնականում դրա կիրառման միջով:

Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք։


Թարգմանեց. Էրիկ Մկրտչյան