Այդպիսի կուսակցություն կա՞։ ՀԿԿ ծրագրի վերուծությլուն

Այդպիսի կուսակցություն կա՞։ ՀԿԿ ծրագրի վերուծությլուն

Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը (այնուհետև՝ ՀԿԿ) իրեն համարում է ԽՄԿԿ կազմում 1920թ.-ին հիմնված Հայաստանի Կոմկուսի իրավահաջորդ: ԽՍՀՄ փլուզումից հետո ՀԿԿ-անը 2 անգամ հաջողվեց մտնել Հայաստանի ԱԺ կազմ. 1995թ.-ի 1-ին գումարման կազմում կուսակցությունը ստացավ ձայների 15%-ը (6 պատգամավորական մանդատ), 1999թ.-ի 2-րդ գումարումը ՀԿԿ-անը բերեց 9 տեղ ընտրողների 12,09% ձայների համաձայն: Հայաստանի ԱԺ հետագա գումարումներում ՀԿԿ-ը չի ունեցել պատգամավորական մանդատ:

Կուսակցությունը մասնակցել է Հայաստանում 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին և ստացել ընդհանուր քվեարկած 1 575 382 ընտրողներից 11 745-ի հավանությունը, ինչը կազմել է ձայների 0,75%-ը: ՀԿԿ-ը բոյկոտել է 2018թ.-ի հանրապետության խորհրդարան  դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունները, պատճառաբանելով դա նրանով, որ շտապողականության մթնոլորտում կազմակերպվող ընտրությունները չեն կարող բոլորին ապահովել հավասար մեկնարկային պայմաններ, որպես կուսակցությամբ ընտրությունների բոյկոտման պատճառներից մեկը համարելով հակառուսական ուժերի գործունեությունը Հայաստանում և մի շարք ռուսական ընկերությունների դեմ քրեական հետապնդումները ևս[1]:

2014թ.-ից կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար է ընտրվել Տաչատ Սարգսյանը: ՀԿԿ գաղափարախոսությունն է հանդիսանում մարքսիզմ-լենինիզմը, հանդիսանում է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության, Գենադի Զյուգանովի առաջնորդության տակ գտնվող միջազգային Կոմունիստական Կուսակցությունների Միության (ԿԿՄ — ԽՄԿԿ) անդամ, և ունի իր երիտասարդական կազմակերպությունը՝ Հայաստանի Կոմունիստական Երիտասարդության Միությունը: Այս են այն բոլոր տեղեկությունները, որոնք կարելի է տնտղել ինտերնետային ցանցից: Ցավոք, ՀԿԿ-ը չունի ո՛չ պաշտոնական կայք, ո՛չ սոցիալական ցանցերում ներկայացուցչություն, որտեղ հնարավոր կլիներ մանրամասն ծանոթանալ կուսակցության՝ հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս գործունեության հետ: Միակ բանը, որը մեզ հաջողվեց գտնել, դա «Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն» անվանմամբ արխիվացված գլխավոր էջն է, որտեղ ցուցադրված է դիտմանը անհասանելի լուսանկարների և հոդվածների ու նորությունների անվանումների մի շարք[2]:

Տվյալ գրառումը կրում է ծանոթողական նպատակ և չի ենթադրում ՀԿԿ գործունեության բացեիբաց վերլուծություն ու քննադատություն: Տրվելով հարցով, թե արդյո՞ք գոյություն ունեն Հայաստանում ձախականներ, ինչպիսի՞ն է նրենց տեսական, գաղափարախոսական և գործնական դիրքորոշումը, առաջին հերթին որպես որևիցե կազմակերպված ուժ մտաբերվում է ՀԿԿ-ը, որն ունի քաղաքական ու տեսական փորձ, ինչպես նաև կադրեր ու հետևորդների որոշակի քանակ: Ինչպես ասել է Վլադիմիր Մայակովսկին,- «Եթե կա նման կուսակցություն, կնշանակի՞, որ այն ինչ-որ մեկին պետք է»:

Թեորիա

Հենվելով մարքսիզմ-լենինիզմի գիտական դիրքերի վրա, ՀԿԿ-ը, հավանական է, տանում է մարքսիստական թեորիայի նախագծման աշխատանքներ, նրա հարմարեցումը այս օրվանը, անցկացնում է արդիական հայ հանրության դասակարգային վերլուծում: ՀԿԿ-ը, պետք է ենթադրել, հայտնաբերում է ներկայիս Հայաստանի և Հայաստանի հետ աշխարհագրորեն սահմանակից այլ բուրժուազ պետությունների դասակարգային պետության էությունը, ինչպես նաև այդ բոլոր երկրների իրար միջև փոխներգործությունը: ՀԿԿ-ը, ակնհայտ է, իր առջև դնում է ծայրամասային անդրկովկասյան բուրժուազ պետությունների վրա կապիտալիստական կենտրոնի ազդեցությունը ուսումնասիրելու և տարածաշրջանային իմպերիալիստական տերությունների գործողություններին ու Հայաստանի Հանրապետության վրա դրանց ազդեցությանը գնահատական տալու առաջադրանք:

Մի խոսքով, ԽՍՀՄ ու սոցիալիստական բլոկ երկրների փլուզումից հետո ՀԿԿ-ն ունի դեռևս չսկսված ինչպես տեսական, այնպես էլ գործնական պլանի անծայրածիր աշխատանք: Չունենալով մեզ հետաքրքրող հարցերի լայն լուսակի շուրջ ՀԿԿ կուսակցական գիտական ուսումնասիրությունների հետ ծանոթանալու հնարավորություն, դիմենք իրենց 2017թ.-ից «Հայաստանի ԱԺ ընտրությունների նախընտրական ծրագրին», որում, կարծում ենք, հնարավոր կլինի տեսնել իրենց իրենց տեսական հայեցակետերի էությունը:

Ծրագիրը իրենից ներկայացնում է 7000 օրինակ տպաքանակով լույս տեսած 16 էջանոց տեստից բաղկացած փոքրիկ տպագիր հրատարակություն: Ներածությունում կարդում ենք, որ նախընտրական ծրագիրը ներկայացնում է կուսակցությունների ու կազմակերպությունների մի շարք. ՀԿԿ, Հայաստանի Միասնական Առաջադիմական Կոմունիստական Կուսակցություն, Հայկական Աշխարհի Կանանց Կուսակցություն, Հայաստանի Արդյունաբերության Աշխատավորների Միավորում, Հայրենական Ապրանքամշակների Միավորում, Հայկական Ազգային Ավիացիոն Միավորում և մի քանի այլ կազմակերպություններ:

Այնուհետև ասվում է, որ կուսակցության նպատակն է Սոցիալիստական Հայաստանի՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, առողջապահության ու մշակույթի բնագավառներում հայ ժողովրդի ստեղծագործական ջանքի շնորհիվ ձեռք բերված նվաճումների վերածնունդն է:АА

Միևնույն ժամանակ նշվում է, որ նրենց (ՀԿԿ) առջև դրված է ոչ միայն անցյալի մասին հիշողությունները արթնացնելու առաջադրանք, այլ ավելին՝ հենվելով այդ ձեռքբերումների վրա, ՀԿԿ-ը մտադիր է ցույց տալ այն ուղին ու ձևերը, որոնց միջոցով կհաղթահարվեն հանրության ուսերին ծառացած այսօրվա բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրները: ՀԿԿ-ը հավաստիացնում է ընտրողին, որ ոչ այդքան հեռավոր անցյալի հաջողություններից ու փորձից ելնելով իրենց կհաջողվի մշակել ու կյանքի կոչել հանրության կենցաղում արմատական փոփոխություններ՝ բարեկեցիկ կյանք, կաշառակերության ու մենաշնորհների հետ անխնա պայքար, օրենքի գերակայություն աշխատանքային կարգապահություն:

Մոռացության չէ մատնված սոցիալիզմի կառուցման 70-ամյա փորձը, ինչը մեզ համար անգին դաս է. նոր հասարակություն կառուցող մեր մայրերի ու հայրերի անզուգական աշխատանքը պետք է գնահատել և պաշտոնապես ճանաչել որպես Երկրորդ Հանրապետություն, ասվում է տեքստում: Այնուհետև գնում է աշխարհում կատարվող փորձանքների ու դժբախտությունների կարճ տեսություն՝ «գունավոր հեղափոխություններից» մինչև եղբայրասպան պատերազմներ, և նշվում է, որ մեր տարածաշրջանը նույնպես չի խուսափել այդ աղետներից. Հայաստանի չորս հարևաններից երկուսը՝ Թուրքիան ու Ադրբեջանը շրջափակել են աշխարհի հետ հաղորդակցության ուղիները, որոնց հետ չկա ոչ մի դիվանագիտական կապ. Իրանի ու Վրաստանի հետ կա դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունները զարգացնելու սուր անհրաժեշտություն: Նման իրադարձությունների լույսի տակ Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել սոցիալապես արդարացի հասարակություն, այդ իսկ պատճառով՝ երկրում սոցիալ-տնտեսական ու հոգևոր կյանքը վերածնելու նպատակով ՀԿԿ-ը գնում է ընտրությունների:

Այսպիսին է «ՀԿԿ նախընտրական ծրագրի» ներածության հակիրճ բովանդակությունը: Շտապում ենք հանգստացնել անհամբեր ընթերցողին, մենք չենք տրվի ծրագրի մանրամասներին ու լուսաբանի դրանում ներկայացված բոլոր կետերը, կփորձենք բռնել ընդհանուր դրույթների էությունը: Ծրագրի ընդհանուր տեքստը բաժանվում է 11 մասի՝

  1. Արտաքին քաղաքականություն
  2. Ներքին քաղաքականություն
  3. Տնտեսական քաղաքականություն
  4. Հայկական բանակ
  5. Վարկային քաղաքականություն
  6. Հարկային քաղաքականություն
  7. Գիտություն ու կրթություն
  8. Առողջապահություն
  9. Սոցիալական ոլորտ
  10. Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  11. Ենթակառուցվածքներ:

Սկսենք մեզ համար կարևոր՝ համար 3-ի տակ գտնվող «Տնտեսական քաղաքականություն» կետից: Այս մասում պետք է արտացոլվի ՀԿԿ մարքսիզմ-լենինիզմի ստեղծագործական մշակումն ու պետք է մեր առջև բացվի բազիսի փոփոխության կուսակցական՝ Հայաստանում սոցիալիստական հասարակության կառուցմանը քայլ առ քայլ շարժվելու համար տեսլականը (ակնհայտ է, ոչ հեղափոխական ճանապարհով, հաշվի առնելով ՀԿԿ բուրժուազ ընտրություններին մասնակցելու և բուրժուազ Ազգային Ժողովում գործունեության հակվածությունը): Դրա համար, ենթադրում է ՀԿԿ-ը, տնտեսությունը պետք է լինի բազմահարդար, ինչպես պլանային, այնպես էլ սոցիալապես-կողմնորոշված շուկայական:

Պլանային ու շուկայական տնտեսության փոխներգործության դեպքում հարկ կլինի ապահովել արտադրական արդյունավետության ու սոցիալական արդարության միջև խորամիտ հավասարակշռություն: ՀԿԿ-ը, ասվում է տեքստում, ելույթ կունենա տնտեսական քաղաքականության մեջ արմատական փոփոխություններով. պետության կողմից տնտեսության կառավարման դերի բարձրացման պահանջով, ինչը կդառնա ձեռնարկատերերի ու պետության միջև հավասարակշռության հիմքը, սոցիալական գործընկերության խորացմամբ, որտեղ տնտեսական աճ խթանող գործոնները կմիավորվեն հակամենաշնորհային մրցակցության շուկայական մեխանիզմների հետ, իսկ տնտեսական արդյունավետությունը՝ սոցիալական պահանջի հետ: ՀԿԿ-ը համարում է, որ երկիրը պետք է ունենա զարգացման իրատեսական ծրագրեր, որտեղ կընդգրկվեն պլանավորման ցուցանիշային մեխանիզմներ (ցուցանիշային պլանավորումը օգտագործվում է շուկայական տնտեսության մեջ: Ցուցանիշային պլանները մշակվում են պետության կողմից և կրում են խորհրդատվական բնույթ: Միևնույն ժամանակ նրանք հաստատագրում են լոկ պետության, բնագավառների կամ տնտեսության այլ սուբյեկտների գործունեության արդյունքները: Ցուցանիշային պլանավորումը ենթադրում է ուսումնասիրվող առարկայի բնութագիրը որոշող ցուցահատկանիշների համակարգի օգտագործում: – հեղ. ծանոթագր.): Պետական-մասնավոր գործընկերությունը, ՀԿԿ կարծիքով, պետք է լինի ոչ միայն նախադասություն, այլ իրական գործիք: ՀԿԿ-ը հաշվի է առնում, որ արդյունաբերությունը հանդիսանում է տնտեսության իրական ու հիմնաքարային ճյուղը, որի վերականգնման ու զարգացման վրա վերջինիս կողմից կդարձվի յուրահատուկ ուշադրություն:

Ինդուստրիալիզացիան կլինի իրենց տնտեսական քաղաքականության հիմքը, սկսած ներքին կոոպերացիայից ավարտած ԵվրԱսՏՄ երկրների հետ միահամուռ արդյունաբերական քաղաքականությունով: Հարկավոր է հրաժարվել անարդյունավետ լիբերալական տնտեսական քաղաքականությունից, որը հասարակությունը տարանջատել է հասարակությունը հարուստների փոքր խմբի և աղքատների մասսայի: Կուսակցությունը ձեռնամուխ է լինելու հարկային բեռի նվազեցմանը, ինչը բիզնեսի կողմից հարկերի վճարումը կդարձնի թափանցիկ ու կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը: Ընտրվելով Ազգային Ժողով, ՀԿԿ-ը խոստանում է նոր աշխատատեղեր ստեղծել, ժողտնտեսության մեջ մեծացնել և ամրապնդել պետության մասնակցության չափը:

Տնտեսության մեջ պետության կազմակերպիչ դերի ավելացման դեպքում հնարավոր է ՀՆԱ-ի տարեկան 7-8% աճ: Այնուհետև ՀԿԿ-ը բերում է անհրաժեշտ գործնական քայլերը՝

– երկրի մարզերի բալանսավորված զարգացում. Շիրակի մարզն, ինչպես աղետի գոտի, և Տավուշի մարզը, ինչպես սահմանամերձ, հայտարարել ազատ տնտեսական գոտի;

– գներն ու սակագները կարգավորել ու համապատասխանեցնել բնակչության գնունակության հետ;

– խստիվ հետևել գազի, ջրի, հոսանքի մենաշնորհներին;

– բնակարանային կոմունալ ծառայությունների ծախսերը չպետք է գերազանցեն բնակչության եկամուտների 10-15%;

«Տնտեսական քաղաքականություն» բաժինը ավարտում են, կուսակցությունը անցած տարիները համարում է կորցրված հնարավորությունների տարիներ և ՀԿԿ-ը կվերանայի այդ գործընթացը, ապահովելով բյուջեի համալրում ու ներդրումային կապիտալ, բառերը: «Տնտեսական քաղաքականություն» բաժինը համալրում է երկու ենթաբաժին՝ 3.1. Արդյունաբերություն և 3.2. Գյուղատնտեսություն: «Արդյունաբերություն» ենթաբաժնում բերվում է Հայկական ԽՍՀ և ներկայիս Հայաստանի Հանրապետության արդյունաբերության զարգացման հակիրճ համեմատություն, մասնավորապես նշվում է, որ 1988թ.-ին հանրապետության Ազգային Եկամտում արդյունաբերության բաժինը կազմում էր 67,5% կամ 9,2 մլրդ սովետական ռուբլի (ըստ ներկայիս գներով վերահաշվարկի՝ 15 մլրդ ԱՄՆ դոլլար) ընդհանուր 13,5 մլրդ սովետական ռուբլուց:

ՀԿԿ մամլո ասուլիս, 2018թ.

Բերվում են Հայկական ԽՍՀ ժողտնտեսությունում աշխատավորների քանակական տվյալներ՝ 1,642 մլն մարդ, որոնցից արտադրության ոլորտում՝ 1,057 մլն մարդ, իսկ մասնավորապես արդյունաբերությունում՝ 495 հազար մարդ: Ներկայիս Հայաստանի ՀՆԱ-ում (10 մլրդ ԱՄՆ դոլլար), նշվում է տեքստում, արդյունաբերության բաժինը կազմում է 17% (2,9 մլրդ դոլլար), որի մեջ մտնում են. հանքարդյունաբերություն՝ 18%, վերամշակման՝ 61,9%, էներգետիկ՝ 18,6%, ջրամատակարարում՝ 1,6%: ՀԿԿ-ը խոստանում է Ազգային Ժողովի առջև դնել «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենք ընդունելու առաջադրանք, ինչից հետո կստեղծվի Արդյունաբերության ու Արտաքին Առևտրի Նախարարությունը:

Ենթաբաժնի վերջում հատկապես ընդգծվում են անհրաժեշտ քայլերը.

— պետական-մասնավոր ձեռնարկությունների ստեղծում;

— պետության ակտիվ մասնակցություն ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկությունների գործունեությունում;

— հանքարդյունաբերությունում անցկացնել արդյունահանված պաշարների վերջնական մշակման քաղաքականություն, դադարել լարված արդյունահանումն ու անցնել՝ ընդարձակին;

— բանկային տոկոսադրույքը պետք է որոշվի ներքին ֆինանսային շուկայում, հարկավոր է խրախուսել ավանդներն ու զսպել կապիտալի արտահոսքը:

Հողի ու գյուղացիության հանդեպ ՀԿԿ հայացքների հետ է ծանոթացնում «Գյուղատնտեսություն» ենթաբաժինը:

Կուսակցությունը նշում է, որ Հայաստանում կայացվող լիբերալ ռեֆորմները քանդել են կոլեկտիվ ու պետական տնտեսությունները և դրանց փոխարեն ստեղծվել է մոտ 330 հազար ֆերմերային տնտեսություն: Հայաստանի հողային ֆոնդը կազմում է մոտ 440 հազար հեկտար, որոնցից գրեթե 30%-ը չի մշակվում: Հողային սեփականաշնորհման արդյունքում սեփականաշնորհված հողամասերի միջև ճանապարհների անցկացման պատճառով կորցվել է մոտ 15% հողային ֆոնդ:

ՀԿԿ-ը դնում է խնդիր.

— ֆերմերին պետության աջակցությամբ տրամադրել երկարաժամկետ վար ցածր տոկոսով (2-3%);

— թոշակի անցած ֆերմերի աշխատանքը հաշվել որպես լրիվ աշխատանքային փորձ;

— աջակցել ֆերմերային տնտեսություններին, իրենց համաձայնությամբ, տնտեսական ձեռնարկություններ, կոոպերացիաների ու այլ միավորումների ստեղծմանը;

— օժանդակել գյուղատնտեսական մթերքի արտադրությունը;

— ստեղծել ավտոտրակտորային կայաններ պետության հիմնական մասնակցությամբ;

— ֆերմերներին ու միավորումներին օգնելու համար ստեղծել ցեղային ու սերմային տնտեսություններ;

— ֆերմերային տնտեսություններին արտադրած մթերքը ներքին և արտաքին շուկաներում մեծածախ իրացմանը օգնություն հասցնելու համար ստեղծել սպառողների կոոպերացիայի հանրապետական միություն (Հայկոոպ):

«Արտաքին քաղաքականություն»-ը ՀԿԿ ծրագրային փաստաթղթում համար առաջինն է, և առաջին հոդվածով իսկ բերվում է Ռուսաստանի ու ՀԱՊԿ այլ երկրների հետ ռազմաքաղաքական կապերի ամրապնդման ու զարգացման, ԵվրԱսՏՄ, ԵՄ, Չինաստանի ու այլ բարեկամական երկրների հետ առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական ու մշակութային համագործակցության հետևողականորեն ընդլայնման առաջադրանք: Այնուհետև նշվում է միջազգային կոմունիստական ու աշխատավորական շարժումների հետ ՀԿԿ կապերի օգտագործման հնարավորությունը՝ Հայաստանի մասնակցությունը միջազգային քաղաքական ու տնտեսական գործունեության մեջ ընդլայնելու, հայերի ցեղասպանության ճանաչման, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա հարցի լուծման համար:

Վրաստանն ու Իրանը դիտարկվում են ինչպես տնտեսական ու քաղաքական գործընկերներ, և նշվում է վերջիններիս հետ հարաբերությունների խորացման կարևորությունը: Հայ-թուրքական փոխհարաբերությունները պետք է կառուցվեն պատմական իրադարձությունները հաշվի առնելով առանց նախապայմանների, Արևմտյան Հայաստանը հանդիսանում է հայ ժողովրդի բնական մասը, նրա պատմական հայրենիքը: Ադրբեջանի հետ պետք է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Արցախյան հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների մասնակից:

Կետ համար 2, «Ներքին քաղաքականություն»: Այստեղ ՀԿԿ-ը առաջին հերթին առաջարկում է աջակցել Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության զարգացմանը, հասարակական կազմակերպությունների ու պետության միջև գործընկերությանը: ՀԿԿ-ը իր առջև դնում է հետևյալ խնդիրները նույնպես.

— հասնել քաղաքացիական ինստիտուտների այնպիսի զարգացման, երբ իշխանությունը ձևավորվելու է քաղաքացիների կարծիքների համընդհանուր արտահայտմամբ;

— բարձրացնել Հայաստանում բանվորների իրավունքների ու շահերի պաշտպանման գործում պրոֆմիությունների դերը;

— Աշխատանքի Միջազգային Կազմակերպության կոնվենցիաների հետ համապատասխանեցնելու նպատակով վերանայել «Պրոֆմիությունների մասին» օրենքը և «Աշխատանքի օրենսգիրքը»;

— հետևողականորեն պայքարել Հայաստանում այսպես կոչված «արևմտյան արժեքների»՝ համասեռամոլության, միասեռ ամուսնությունների, սեռափոխ անձանց ու այլ, մեր ժողովրդի ուղղետրամադրությանն ու ավանդույթներին օտար երևույթների տարածման հետ;

— պայքարել Հայաստանի քաղաքական կյանք Արևմուտքից արտահանվող կազմակերպությունների դեմ, որոնք ընդհատակայնորեն պատրաստում են «գունավոր հեղափոխություններ» և չեն կարող ծառայել մեր ժողովրդի ազգային շահերին ու ձգտումներին:

Եվ վերջապես, ՀԿԿ-ը արտահայտում է իր կարծիքը կրոնի մասին, հատկանշելով հայ ժողովրդի պաշտպանության ու նրանց մեջ հոգևոր արժեքների պահպանման մեջ Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերը, միաժամանակ կուսակցությունը պատրաստ է ամեն կերպ պայքարել ազգային միասնությունը քայքայող տարբեր կրոնական ավանդույթների հետ: ՀԿԿ տեսական հայացքների վերլուծության ավարտին շոշափենք բանակի մասին իրենց հայացքները: Այդ կապակցությամբ նրանք հանրությանը առաջարկում են հետևյալը.

— ակտիվորեն մասնակցել բանակում առաջացող խնդիրների կարգավորմանը, ինչը կնվազեցնի անկանոնադրական հարաբերությունների դեպքերն ու կբարձրացնի կարգապահությունը;

— ՀԱՊԿ շրջանակներում խորացնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության ԶՈւ հետ;

— բանակում ժամկետային ծառայություն կատարողների ընտանիքները պետության հաշվին 50%-ով կազատվեն կոմունալ ծառայությունների (հոսանք, գազ, ջուր և այլն) ծախսերից:

Գիտության և կրթության խնդիրները դիտարկելով, ՀԿԿ-ը մտաբերում է այդ ոլորտում Հայկական ԽՍՀ նվաճումները, նկատում է սովետական կրթության բարձր մակարդակը: Կուսակցությունը համարում է, որ կրթությանը պետք է հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 1%-ը: Այստեղ մենք հանդիպում ենք արտասովոր «մարքսիստական» նախադասության, որում ասվում է, որ կապիտալի կուտակման առաջնային փուլին հատուկ է երկրորդ պլան հեռացնել ազգի դաստիարակության առաջադրանքը ինչպես կրթական համակարգում, այնպես էլ հասարակական հարաբերություններում: Ամեն դեպքում, շարունակում է ՀԿԿ-ը, անհրաժեշտ է ուսուցչի հեղինակությունը վերածնել, ժողովրդին նվիրված նրա գործունեությունը օժանդակել:

ՀՆԱ-ի հետագա անդադար աճի դեպքում հարկավոր է ԲուՀ-երում ապահովել անվճար կրթություն: Առողջապահությունը ազգային անվտանգության մեջ մեծ դեր ունի, նկատում է ՀԿԿ-ը և մատնանշում է պետության կողմից առողջապահության ֆինանսավորման անբավականաչափ մակարդակը: Հարկավոր են առողջապահության ոլորտում արմատական փոփոխություններ, անհրաժեշտ է պետության կողմից մատուցվող սահմանափակ քանակով «սոցփաթեթներից» չօգտվող սոցիալապես անապահով մարդկանց և խմբերին պետության կողմից օգնության ընդլայնում: Հարկավոր է ընդլայնել դեղամիջոցների սեփական արտադրությունը, դեղերի որակի և պահպանման ժամկետների հանդեպ խիստ հսկողություն սահմանել, դեղերը չհարկել ԱԱՀ-ով: ՀՆԱ-ի անդադար աճի դեպքում անհրաժեշտ է մեծացնել անվճար առողջապահության հատկացումները:

Կարծում ենք, «Նախընտրական ծրագրի» դիտարկված բաժինները բավական են հասարակության, պետության, քաղաքականության վրա ՀԿԿ հայացքների հետ ծանոթանալու համար: Բնականաբար, հարկ է հասկանալ, որ նախընտրական ծրագիրը չի կարող արտացոլել ՀԿԿ ղեկավարության ու շարքային անդամների հասարակա-տնտեսական հայացքների ամբողջ էությունը, դրանում կարելի է տեսնել միայն կապիտալիզմի դեմ պայքարի համար կուսակցության որդեգրած ձևերի ու մեթոդների տեսական հիմնավորման ընդհանուր ուրվագիծը:

Պրակտիկա

Թեորիան առանց պրակտիկայի մահացած է, փորձենք մի հայացքով հափռել ՀԿԿ պրակտիկ գործունեությունը: Մեր դիտարկած «Նախընտրական ծրագիրն» ու 2017թ.-ի Ազգային Ժողովի ընտրություններին կուսակցության մասնակցությունն արդեն իսկ հստակ պրակտիկ գործողություն է, որը մեզ տալիս է սոցիալիստական հասարակության կառուցման գործում կուսակցական աշխատանքի եղանակի մասին պատկերացում: 2018թ.-ին ՀԿԿ-ը ելույթ է ունեցել որոշ քաղաքական գործողություններով, ինչն աշխուժացրել է Հայաստանում իրադրությանը հետևող որոշ ձախական ընկերներին, և նրանք կարծեցին, թե 2018 թվականը հանրապետությունում կլինի բեղուն ձախ ակտիվիստների համար:

Համարվում է, որ այս տարի Հայաստանի կոմունիստները ստացել են «երկրորդ շունչ», հրաշալի է հնչում, եկեք վերհիշենք ինչով էին հայ կոմունիստները շնչում նախորդ տարի: Նոյեմբերի 29-ին, մի օրում, անցան երկու ակցիաներ.

  • Երևանի կենտրոնում գտնվող Շահումյանի արձանի պաշտպանությունը լիբերալ հանրության, ի դեմս Եվրոպական կուսակցության՝ սողոսկումներից, որը պատրաստվում էր հայտնի Բաքինյան կոմիսարի հուշարձանի ստորոտում ելույթ ունենալ հակասովետական-հակառուսական հռետորական ճառերով;
  • հուշարձանից ՀԿԿ ակտիվիստներով ետ մղված լիբերալական Եվրոպական կուսակցությունը շարժվեց դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանություն, որտեղ հապճեպ կարգով վերատեղակայվեցին ՀԿԿ կոմունիստները և ոստիկանների շարքերը ուժեղացնելով՝ կրծքով կանգնեցին դեսպանության պաշտպանությանը[3]: Համար 3-րդ գործողությունը տեղի ունեցավ Երևանում ՌԴ դեսպանության մոտ դեկտեմբերի 25-ին, գործող անձինք նույնն էին՝ Եվրոպական կուսակցություն և ՀԿԿ-ը Հայաստանի Առաջադիմական Կոմունիստական Կուսակցության հետ համատեղ:

Գայթակղության քար դարձավ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան: Եվրոպական կուսակցությունը, բնականաբար, դեմ էր հանդես գալիս հանրապետության տարացքում բազայի առկայությանը և կարծիք էր արտահայտում, թե Հայաստանի քաղաքացիների ու ողջ հայկական պետության համար սպառնալիք է հանդիսանում: Հիշեցնենք, որ ցույցի պատճառ դարձավ Գյումրիում 57-ամյա կնոջ դեկտեմբերի 3-ին կատարված սպանությունը, որից քիչ հետո, մահ առաջացրած [4] ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալվեց 102-րդ ռազմաբազայի զինծառայող: Օրվա ժամը մեկին հօգուտ ռուսական ռազմաբազայի և հակառուսական տրամադրությունների տարածման դեմ իրենց ակցիան անցկացրեցին ՀԿԿ ակտիվիստները[5]:

Հօգուտ ռուսական ռազմական առկայության ՀԿԿ կազմակերպած ակցիան, 23.02.2019թ., ք. Գյումրի

ՀԿԿ կոմունիստների չորրորդ ակցիան, որոնք բացահայտել են իրենց մոտ երկրորդ շունչ, տեղի ունեցավ հունվարի 12-ին և փետրվարի 23-ին Գյումրի քաղաքում՝ 102-րդ ռազմաբազայի մոտ, որտեղ նրանք նորից հանդիպեցին Եվրոպական կուսակցությանից ակտիվիստների հետ, որոնք, երևի, նույնպես չունեին շնչառության հետ ոչ մի խնդիր [6]:

Եզրակացություն

Մեր կողմից դիտված տվյալները հուշում են, որ ՀԿԿ-ը՝ անվանմամբ լինելով կոմունիստական, պարունակությամբ ներկայացնում է սոցիալ-դեմոկրատական կուսակցության տարատեսակ, համենայն դեպս, իր տնտեսական ծրագրի մասով: ՀԿԿ մտավորականների կողմից հայկական կապիտալիզմի զարգացման մարքսիստ-լենինիստական վերլուծում ու հակակապիտալիստորեն տրամադրված երիտասարդությանը հատկապես հետաքրքրող որևէ ցավոտ հարցի պատասխան չհաջողվեց հայտնաբերել: Մենք չենք պնդում, թե նման աշխատանք ՀԿԿ-ը չունի, գուցե մենք լավ չենք փնտրել, կամ էլ ՀԿԿ հեղափոխական աշխատանքը տարվում է քչաթիվ փակ մարքսիստական խմբակներում: Մեզ մնում է միայն բավարարվել հանրամատչելի տեղեկությամբ: Մարքսիզմում, կոմունիզմում և առհասարակ ձախական շարժման մեջ գլուխ չհանող հասարակ մարդու մոտ, հայկական ԶԼՄ-ներում պարբերաբար լուսաբանվող ՀԿԿ ակտիվ գործունեությունը թվում է որպես «հանուն Ռուսաստանի Դաշնության փառք ու պատվի հայկական կոմունիստների կրակոտ պայքար»: Հայաստանի Կոմունիստական երիտմիության ԿԿ երկրորդ քարտուղար, ՀԿԿ անդամ Հովհաննես Մանուկյանը, 2018թ.-ին Մոսկվայում կայացած միջազգային «Հակակոմունիստական քարոզչության ու պատմության աղավաղման դեմ երիտասարդության պայքար»-ի կլոր սեղանի շուրջ իր արած հետաքրքիր ելույթում հայտարարել է հետևյալը.

«Ելույթիս մեջ կուզեմ ուշադրություն հրավիրել մեկ այլ տեսակետի վրա ևս: Համոզված եմ, որ ինձ լիովին կհասկանան ԱՊՀ երկրների նմանօրինակ իրավիճակում գտնվող կոմունիստները: Անկախ նրանից, ուզում ենք դա, թե ոչ, բայց, ելնելով հաստատված աշխարհաքաղաքական իրականությունից, ստիպված ենք աջակցել Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսը, որն ուղղված է հետսովետական տարածաշրջանում նրա ազդեցության հզորացմանը: Նախկին սովետական հանրապետությունների կոմունիստներին այլ ճանապարհ չկա, բացի Ռուսաստանի Դաշնության հետ իրենց երկրների համագործակցության ամրապնդման աջակցելունը, քանի որ Արևմուտքը երբեք մեզ չի ընդունի իր գիրկը, չնայած որ դա մեզ էլ չի պետք» [7]:

Հետո նա միանգամայն արդարացիորեն նկատեց, որ ՌԴ-ը «հաճախ լինում է հակասովետական տեղեկության համար 1 մատակարարը»: Մեր կողմից ավելացնենք, որ դա ակնհայտ պատճառի հետևանք է. Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանային կապիտալիստական իմպերիալիստական պետություն է, իր տարածաշրջանից դուրս պարզորոշ հավակնություններով: Տվյալ փաստը, կարծում ենք, ՀԿԿ ղեկավարության համար քաջ հայտնի ու պարզ է, ինչպես բուն Հայաստանի բարդ իրավիճակը՝ ձևականորեն անկախ ծայրամասային փոքրիկ երկիր, որը հարևանում է տարածաշրջանային իմպերիալիստ Թուրքիայի հետ, հարատև պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ և վարում է կապիտալիստական «բարիդրացիական» հարաբերություններ Վրաստանի ու Իրանի հետ:

Այսպես, մեր առջև դրվում է բարդ հարց. ինչպե՞ս վերաբերվել անկուսակցական կոմունիստներին, մարքսիստներին և առհասարակ, այն մարդկանց, որոնք հետաքրքրության ազդանշաներ են ուղարկում մարքսիզմի, սոցիալիստական հեղափոխության հանդեպ և կազմում են ներկայիս Հայաստանում, ցավոք, չնչին փոքրամասնությունը, ինչպե՞ս Ռուսաստանի Դաշնությանը, դրա իշխանության պետական բուրժուազ ինստիտուտներին: Ի՞նչ չափով է այս հարցը վերաբերում նաև տարածաշրջանի այլ պետություններին, ու բուն բուրժուազ Հայաստանի Հանրապետությանը:

Դասակարգային մոտեցում, որը մենք այդպես էլ չկարողացանք նկատել ՀԿԿ տեսական ու գործնական գործունեությունում, թույլ է տալիս մեզ պնդել, որ, օրինակ, ՌԴ զինված ուժերը կանգնած են բուրժուազիայի շահերի պաշտպանությանն ու աշխատավորության շահերին հակասում են, Ռուսաստանը՝ տարածաշրջանային մասշտաբի ուժ հավաքող գիշատիչ իմպերիալիստ է, ու նրա բանակը օգնելու է ռուսական կապիտալին լուծել շուկաների ու ազդեցության գոտիների կիսման խնդիրները տարածաշրջանում [8], այնպես, ինչպես ՆԱՏՕ դաշինքում ուժով երկրորդը՝ Թուրքիայի բանակն է (850 000 մարդ) լուծում իր առջև ազգայնականորեն տրամադրված, պանթուրքիզմի մասին երազանքներ փայփայող թուրքական բուրժուազիայի կողմից դրված առաջադրանքները: Կարծում ենք, պետք չէ խոսել առաջատար համաշխարհային իմպերիալիստ ԱՄՆ-ի բանակի դասակարգային էության մասին ևս:

Եվրոպական կուսակցության դեմ ՀԿԿ կրակոտ պայքարը, կրելով իր մեջ ռուսատյացության դեմ պայքարի դրական հատիկ (կցանկանայինք կարծել ազգայնականության դեմ առհասարակ և հանուն պրոլետարական ինտերնացիոնալիզմի), ընդունում է աշխատավորության համար «ակնհայտ», Հայաստանի մանր ու խոշոր ազգային բուրժուազիաների համար Ռուսաստանի Դաշնության շահերի բացարձակ պաշտպանության դիմագծեր: ՀԿԿ-ը լայն շերտերում, հատկապես երիտասարդության մեջ, ընկալում են ինչպես «Պուտինի գործակալների» և կոմունիստներին ասոցիացնում են «ազգի դավաճանների», իսկ կոմունիզմը համարում են վնասակար, իր հետ «ԳՈւԼԱԳ» բերող և «պուտինյան ՌԴ նման» գաղափարախոսություն, «քանի որ Պուտինն էլ է կոմունիստ»…

Խիտ մառախուղի նման իրավիճակում մասսաների գլխներում դասակարգային գիտակցության մասին խոսելու անհրաժեշտություն չի լինում: Մանրբուրժուազ նման կուսակցության դիրքորոշումը, ինչպիսին է օրինակ Եվրոպական կուսակցությունը, պարզ է ու ծայրահեղ պարզունակ. այն առաջ է մղում խոշոր ազգային բուրժուազիայի մի մասի դասակարգային շահերը և ՌԴ «զավթիչների» ու Հայաստանի տարածքում նրանց ռազմական բազայի փոխարեն ցանկանում է տեսնել «ճիշտ կապիտալիզմի» երկրից «ազատագրողներին» ու նրանց ռազմաբազան:

Պարզ է, որ նման, զգացմունքների ու բուրժուազ նացիոնալիզմի վրա խաղացող մթնոլորտում խելքի կոչելը և դասակարգային շահերի, իմպերիալիստական տերությունների էության շարժառիթների մասին հասկանալու համար բարդ խոսքերով ելույթ ունենալը գիտակցաբար պարտված իրավիճակ է: Բայց, չնայած ՀԿԿ կողմից կազմակերպվող «Հավերժ Ռուսաստանի հետ» և «Ոչ Հայաստանում հակառուսական տրամադրություններին» նշանաբաններով, առանց ՌԴ արտաքին քաղաքականության իմպերիալիստական բնույթին մատնացույց անելու ցույցերը ակնհայտ բավական չէ ու նույնիսկ վնասակար:

Մարքսիզմի, աշխատավորության սոցիալիստական հակակապիտալիստական դասակարգային պայքարի, կոմունիզմի համար վնասակար է: Կապիտալիզմը բարեփոխելու ՀԿԿ ճիգերը դեռ թղթի վրա են,  «վերդասակարգային» պետությունում դասակարգային համերաշխության գաղափարն ու առանց գործին սթափ դասակարգային մոտեցմամբ նրենց կողմից կապիտալիստական ՌԴ հանդեպ պլատոնական սերը հիշեցնում են կոկորդիլոսի հետ ընկերանալու ապարդյուն ջանքեր՝ ընտելացնել նրան ու ներարկել ալտրուիզմ: Կոկորդիլոս-կապիտալիզմը սիրում է մարդկանց, բայց յուրովի, ինչպես մի՛ զարդարի, արդյունքում նա անմնացորդ խժռում է մարդուն, ինչը գործնականում կարելի է նկատել Լատինական Ամերիկայից բռնած մինչև կուշտ Սկանդինավյան «սոցիալիզմերում»:

Այդ «կոկորդիլոսի» պոչում հյուսվել ու սպասել, թե ահա մենք կկարողանանք նրա հետ պայմանավորվել և բոլորին սոցիալական արդարություն, ազգային տնտեսության բուսնում ու դեմոկրատիա կլինի՝ նշանակում է նմանակվել «կապիտալիզմի սարսափներից ջղաձգված մանր բուրժուաներին», որոնց համար բուրժուազ պետությունը հավերժական վերդասակարգային գոյացում է, որը ի զորու է ռեֆորմների միջոցով բարելավել կապիտալիզմը: Մանր բուրժուազիայի կապիտալիզմը բարեփոխելու վառ փորձերից մեկը Վենեսուելան է:

Հաշվի առնելով վերոբերյալը, ի մի բերելով ծրագրի ու գործնականի ոչ խոր վերլուծությունը, մենք կարող ենք վստահորեն եզրակացնել. ՀԿԿ դադարել է լինել բանվոր դասակարգի ավանգարդը և գլորվել է դեպի պարզագույն օպորտունիզմ ու ռևիզիոնիզմ, առաջադիմությունը որպես կոմունիստական գաղափարախոսության տարրերից մեկ ընդհանրապես կորցրված ու փոխարինված է սովետական հայրենաբաղձության ու պահպանողականության (կրոնի ու եկեղեցու հարցով համաձայնական դիրքորոշում, «ավանդական արժեքների» կորուստի վրա շահարկում – հեղ. ծանոթագր.) համակցությամբ:

Հաշվի առնելով ձախականների ու հատկապես կոմունիստական շարժման հետ ստեղծված իրավիճակը Հայաստանում, ՀԿԿ-ը անհրաժեշտ էր մոբիլիզացնել բոլոր հասանելի մարդկային ռեսուրսները ոչ թե ռուս-հայկական հարաբերությունների պաշտպանության կամ կապիտալիզմի բարելավման, առավել ևս ռուսական դեսպանության պաշտպանության համար, այլ ագիտացիայի ու քարոզչության որակի բարձրացման, այդ թվում նոր, տեսականորեն առավել պայտված մարքսիստական կադրերի դասավանդման համար:

Հարցի ծավալն ու բարդությունը մեզ թույլ չեն տալիս բացահայտել այն տվյալ հոդվածում, առավել ևս որ իսկզբանե դրանում նման առաջադրանք դրված չէ: Սակայն, ինչպես տեսնում ենք, թվում է թե, ՀԿԿ ձանձրալի ու բոլորին անհետաքրքիր գործունեությունը և մեր ուրույն ու քչերին հետաքրքիր հոդվածը դրա մասին բացահայտում է արդի խնդիրների  բազմություն  ու մեր առջև դնում է կարևոր հարցեր:

Աղբյուրներ.

  1. https://ru.armeniasputnik.am/politics/20181114/15667350/neravnye-usloviya-kompartiya-armenia-reshila-bojkotirovat-dosrochnye-vybory.html
  2. https://web.archive.org/web/20140110115347/
  3. http://kp-armenia.ru/
  4. https://politsturm.com/potasovka-v-den-sovetizacii-armenii/
  5. https://ru.armeniasputnik.am/society/20181213/16234947/voennosluzhashchij-rossijskoj-voennoj-bazy-v-armenia-arestovan.htmlhttps://news.am/rus/news/487980.
  6. htmlhttps://www.panorama.am/ru/news/2019/01/08/%D0%A0%D0%92%D0%91-%D0%93%D1%8E%D0%BC%D1%80%D0%B8-%D0%B0%D0%BA%D1%86%D0%B8%D1%8F-%D0%BF%D1%80%D0%BE%D1%82%D0%B5%D1%81%D1%82%D0%B0/2055919
  7. http://komsomolrf.ru/novosti/antikommunisticheskaya-propaganda-v-armenii-osnovnye-napravleniya-i-vyzovy-stoyashhie-pered-kommunistami.html
  8. https://politsturm.com/ocenka-armii-rf/
  9. https://politsturm.com/venesuela-krushenie-melkoburzhuaznoj-utopii/

Կարդացեք ռուսերեն.

Հեղինակ. Ռուբեն Մխիթարյան

Թարգմանեց. Էրիկ Մկրտչյան