1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ավարտի արդյունք հանդիսացած Սան-Ստեֆանոյի խաղաղության պայմանագրից և Բեռլինյան տրակտատից հետո, «հայկական հարցը» մտավ միջազգային դիվանագիտության օրակարգ: Այդ հարցը մտցրվեց հայկական ձախական կուսակցությունների ծրագրեր:
«Հնչակ» կուսակցությունը ունեցավ միջազգային սոցիալիստական շարժման ուշադրությունը «հայկական հարցին» սևեռելու գործում մեծ աշխատանք: Գերմանական սոցիալ-ժողովրդավարության «Նոր ժամանակ» տպագրական մարմնում հրապարակվեց Ա. Նազարբեկի «Հայկական հարցն ու սոցիալիզմը» հոդվածը, որում հեղինակը իր առջև դնում է սոցիալիստական շարժմանը այս դժվարոտ խնդրի հետ ծանոթացնելու առաջադրանք: Հոդվածի հեղինակը գրում էր.
«Այս փոքրիկ հոդվածով ես ուզում եմ բոլոր սոցիալիստական կուսակցությունների ուշադրությունը դարձնել Թուրքական Հայաստանում հայկական հարցին: Հայ սոցիալիստները հույս ունեն, որ համագումարը առանձին հայտարարության մեջ կարտահայտի այս հարցի շուրջ իր տեսակետը, իսկ միջազգային աշխատավորությունը կցուցաբերի ազատության ու անկախության համար պայքարող հայ ժողովրդի հետ իր ներդաշնակությունը»[1]:
Սոցիալիստական շարժման բազում ականավոր գործիչներ դիմում էին «հայկական հարցի» թեմային: Նրանց թվում էին՝ Ժ. Ժորեսը, Ժ. եդը, Կ. Կաուտսկին, Վ. Լիբկնեխտը, Գ. Պլեխանովը, Է. Բենշտեյնը, Կ. Լիբկնեխտը, Ռ. Լուքսեմբուրգը, Ա. Բեբելը և այլոք:
Տվյալ հոդվածում մենք մեր առջև դրել էինք առաջադրանք կարդացողներին ծանոթացնել այս խնդրահարույց թեմայի շուրջ որոշ մարքսիստական հեղինակների դատողությունների հետ: Քանի որ դա շատ լայն թեմա է, մեր լուսաբանումը չի հանդիսանում սպառիչ: Նյութի պատրաստման ընթացքում մենք դիմել էինք այն մարքսիստական թեորետիկներին, որոնց աշխատանքները մեզ հասանելի էին:
1902թ. վերջերին կովկասյան սոցիալ-ժողովրդավարները հաստատեցին անձնական ծանոթություն գերմանական սոցիալ-ժողովրդավարության ու 2-րդ Ինտերնացիոնալի առաջնորդներից մեկի՝ Կառլ Կաուտսկիի հետ: Իրենց խնդրանքով Կ. Կաուտսկին իր «Էրֆուրտյան ծրագիր» գրքի հայերեն թողարկման համար գրում է Ռուսաստանում ազգային հարցի ու սոցիալ-ժողովրդավարների խնդիրների մասին հատուկ նախաբան: «Իմ ընկերներ-հայերը», — գրում էր Կաուտսկին, — «առաջարկեցին ինձ էրֆուրտյան ծրագիր գրքիս հայերեն թարգմանությանը կցել մի քանի բառ նրանց համար հենց այս պահին հատուկենտ նշանակություն ունեցող ազգային հարցի մասին»[2]:
Ազգային հարցի շուրջ Կաուտսկիի թեորետիկ որոնումները սերտորեն մոտենում էին ավստրո-մարքսիստներ Ռենների ու Բաուերի «ինքնավար ազգ» գաղափարին:
Էրֆուրտյան ծրագրի հայերեն թարգմանության նախաբանում Կաուտսկին ուղղություն է տալիս դեպի հենց այդ հիմքի վրա կառուցված Ռուսաստանի Միացյալ Նահանգների ծրագիր, ընդ որում կովկասյան սոցիալ-ժողովրդավարական կազմակերպության կազմվածքում նա տեսնում է «Կովկասյան շրջանի՝ ոչ միայն շրջանի ինքնավարությանը, այլ նաև ազգերի ինքնավարությանը հենվող կառավարման համար և միաժամանակ միասնական գործունեության համար համախմբման մի բանաձև»[3]:
Ֆրանսիացի ականավոր սոցիալիստ, «Humanité» թերթի հիմնադիր Ժան Ժորեսը իր հրապարակային ելույթներում ու հոդվածներում մի անգամ չէ, որ դիմում էր Եվրոպայի հասարակական կարծիքին, Օսմանյան կայսրության սուլթանական կառավարությամբ խաղաղ հայկական բնակչության վրա կատարվող գազանական ինքնակամության ու վայրագությունների դեմ հանդես գալու կոչերով:
Դեռևս 1896թ. արևմտյան հայերի մասսայական կոտորածների կապակցությամբ նա տարբեր երկրների սոցիալիստներին դիտողություն էր անում այն բանում, որ նրանք հարկավոր ինֆորմացիայի բացակայության պատճառով չկարողացան արտահայտել իրենց կարծիքը:
«Բոլոր երկրների սոցիալիստների երկրորդ կանոնը՝», — ասվում էր «Petité Republique» թերթում հրապարակված իր հոդվածում, — «Ասիայի, Ամերիկայի ու Աֆրիկայի հաղթանակված կամ նվաճված ժողովուրդների համար հասնել առավել մարդկային վերաբերմունքի, առավելագույն երաշխիքների: Գնում է արդյոք խոսքը Անգլիայի կողմից նվաճված հնդկացիների, Ֆրանսիայի կողմից նվաճված արաբների, թե աֆրիկացիների մասին, որոնց պատճառով կռվում ու վիճում են Եվրոպայի բոլոր պետությունները, սոցիալիստների պարտքն է իրենց երկրների խորհրդարաններում նախաձեռնություն ցուցաբերել ու հասնել այդ ժողովուրդների համար գոյատևման մարդկային պայմանների, կամ էլ թե չէ, ձախողման դեպքում, բարձրացնել իրենց բողոքի ձայնը…
Մի անգամ չէ, որ եղել է, որ նման նրբազգաց ու բարդ հարցերում, վախենալով խաղալ մարդկայնության դիմակով ծածկվող էգոիստական շահերի կամ համակցությունների օգտին, սոցիալիստները զուսպ էին մնում մարդկությանը օգուտ բերելու ընդունակ ելույթներից: Կարող եմ բերել կոնկրետ օրինակ: Հայաստանում տեղի է ունեցել դաժան կոտորած, որի մասին մենք քիչ չենք զղջացել: Լոնդոնից ժամանել են հայեր, որպեսզի խնդրեն ֆրանսիացի սոցիալիստներին Փարիզում ի պաշտպանություն իրենց հավաքներ անցկացնել: Սակայն մենք, ամենայն արդարությամբ, չգիտեինք, թե իրենցից ինչ են ներկայացնում Լոնդոնում հայկական կոմիտեները: Եվ, վախենալով, որ այդ հայկական կոմիտեների ետևում թաքնվում են անգլիական տորիների ինտրիգները և մենք ռիսկի ենք դիմում բարդացնել իրավիճակը և կոնֆլիկտներ հարուցել, այդպես էլ չորոշեցինք ելույթ ունենալ: Բայց եթե եվրոպական ու Անգլիայի սոցիալիստների, ում բարձր արդարամտությունը մեր համար բավական երաշխիք էր, միջև գոյություն ունենար ամբողջ աշխարհում խաղաղության ու մարդկության համար շահ ներկայացնող ամեն հարցերի շուրջ՝ անընդհատ ու կանոնավոր մտքերի փոխանակություն, ապա համաշխարհային սոցիալիստական շարժումը, կազմակերպելով հզոր համաժողովրդական շարժում, կարող էր մարդկայնության գործին ծառայեր, չվախենալով դառնալ մարդասիրության պատրվակի տակ թաքնված փառամոլ հաշվարկների կամ ազգային քաշքշուկների խաղալիք: Ներկայիս պահին սոցիալիստական գիտակցությունը հասել է բավականին բարձր մակարդակի, որպեսզի բոլոր երկրների սոցիալիստները կարողանան ինֆորմացիայի փոխադարձ փոխանակության արդյունքում իմանալ իրական ճշմարտությունը այն ամենի մասին, ինչ կատարվում է աշխարհում, և օգտագործել այդ փաստարկները ի շահ մարդկության ու խաղաղության» [4]:
1896թ. նոյեմբերի 3-ին, ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային Ժողովում, Ժ. Ժորեսը ապաքողարկում էր հայ ժողովրդի հանդեպ պետությունների քաղաքականությունը: Նա դատապարտում էր եվրոպական դիվանագիտությունը, ինչպես հայերի բնաջնջման սուլթանական քաղաքականության մեղսակցի: Ժան Ժորեսը կարծում էր, որ Եվրոպան չի կատարել իր վրա վերցրած պարտավորությունները:
Երբ ժողովի գործող նախագահ Բրիսսոնը պահանջեց, որպեսզի նա հետ վերցնի Ֆրանսիայի համար վիրավորական արտահայտությունները, Ժորեսը բարձրաձայն հայտարարեց, որ նա պատրաստ է հետ վերցնել իր ասածը, եթե Ֆրանսիան համաձայնի գիծ քաշել վերջին չորս տարիների իր պատմության վրա [5]:
1903թ. փետրվարի 15-ին Փարիզում բողոքի ակցիայի ժամանակ Հայաստանին ու Մակեդոնիային նվիրված իր խոսքում, նա հայտարարեց.
«Գերտերությունների կողմից յոթ տարի առաջ հայկական հարցում ընդունված դիրքորոշման համար, և մենք, և Եվրոպան վճարում ենք այն անախորժություններով, որոնցով հղի է մակեդոնական հարցը: Այդ ձգձգված անտարբերությունը, այդ երկարատև տգիտությունը, իրոք որ, հանդիսացավ հրեշավոր սպանությունների հետքերը սրբած ամենամեծ հանցագործությունը…
Հարկավոր է համախմբված Եվրոպայի արագ միջամտությունը, որպեսզի պահանջվող բարեփոխումներ, ավելին, նշանակալի բարեփոխումներ անց կացնել: Այն բանի համար, որ այդ միջամտությունը լինի արդյունավետ, հարկավոր է թյուրիմացությունները կասեցնել: Ոչ, մենք չենք ուզում իսլամի դեմ պատերազմ, իսկ եթե Հայաստանում ու Մակեդոնիայում մենք ուզում ենք պաշտպանել քրիստոնեական ազգերին, ապա դա ոչ մի դեպքում այն բանից չէ, որ նրանք քրիստոնյա են… Այստեղ խոսք անգամ չի կարող լինել կրոնական խաչակիր արշավի մասին. մեզ լավ հայտնի է, որ այն ռեֆորմներն ու երաշխիքները, որոնք մենք պահանջում ենք ստրկացված քրիստոնեական ազգերի համար, պետք է աստիճանաբար անց կացվեն այդ թվում նաև թուրք ժողովրդի համար: Նա արդեն ինքն է տառապում իր կողմից իրականացվող շահագործումից այնպես, ինչպես այն ժողովուրդները, որոնց նա շահագործում է» [6]:
Գերմանական ու միջազգային աշխատավորական հեղափոխական շարժման ականավոր գործիչ, Գերմանիայի Կոմունիստական Կուսակցության հիմնադիրներից մեկը՝ Կառլ Լիբկնեխտը անձամբ ծանոթ էր Ս. Շահումյանի, Բ. Կնունյանցի, Ա. Բեկզադյանի, Վ. Կասպարովի, Հ. Հակոբյանի, Ա. Գյուլիկևխանյանի, Ի. Լազյանի հետ: Վերջինս նրան հայերի Ցեղասպանության վերաբերյալ նյութեր էր տրամադրում: Կ. Լիբկնեխտը բազմաթիվ անգամ բարձրացնում էր երիտթուրքական շովինիստների ու իրենց հովանավոր գերմանական իմպերիալիստների մարդակերական քաղաքականության դեմ բողոքի ձայն:
Լինելով ռեյխսթագի պատգամավոր, 1916թ. հունվարի 14-ին ռեյխսկանցլերին ուղղված իր հարցումներից մեկում նա բարձրաձայն հայտարարեց.
«Թուրքական կառավարությունը կազմակերպել է սարսափելի հայկական ջարդ. ամբողջ աշխարհը գիտի դրա մասին և ամբողջ աշխարհը դրա համար պատասխանատու է համարում Գերմանիային, քանզի թուրքական կառավարությամբ Կոնստանդնուպոլսում ղեկավարում են գերմանական սպաներ: Ոչինչ չգիտեն միայն Գերմանիայում, քանի որ գերմանական մամուլի բերանում արգելափակոց կա» [7]:
1916թ. հուլիսի 4-ի դատարան իր նամակում Կ. Լիբկնեխտը, որը բանտարկվել էր հակապատերազմական քարոզչության ու գործունեության մեղադրանքով, պատերազմում Գերմանիայի «ազատագրական առաքելության» մասին ստի շերտերը քերում էր գերմանացի իմպերիալիստների վրայից ու խարանում էր Թուրքիայի հետ վերջինիս դաշնակցությունը.
«… հասցնելով դժբախտ հայ ժողովրդի դաժան կոտորած, հայերի արյան մեջ ձեռքերը թաթախած ու այս պատերազմի ժամանակ իր մեղքը անչափ վատթարացրած» [8]:
Լիբկնեխտի «հայկական» ու այլ հարցումները գերմանական խորհրդարանում շփոթմունք առաջացրին: Այդ հարցի քննարկման համար սոցիալ-ժողովրդավարական ֆրակցիան գումարեց հրատապ նիստ, սակայն կուսակցության սոցիալ-շովինիզմի դիրքորոշումներին կանգնած աջա-ցենտրիստական ղեկավարությունը թշնամաբար վերաբերվեց Լիբկնեխտի քաջ ելույթին և 1916թ. հունվարի 12-ին 60 ձայներով ընդդեմ 25-ի զրկեց նրան ֆրակցիայի անդամի լիազորություններից:
1896թ. հոկտեմբերին Դրեզդենում «Սաքսոնյան աշխատավորական ամսագրում» հրապարակվեցին Ռոզա Լուքսեմբուրգի «Թուրքիայում ազգերի պայքարն ու սոցիալ-ժողովրդավարությունը» հոդվածների շարանը:
Դրանում Ռ. Լուքսեմբուրգը, զննելով Թուրքիայի ներքին և արտաքին դիրքը մարքսիստական մեթոդաբանության տեսակետից, եկավ հետևյալ եզրակացության.
«Թուրքական բռնապետության հիմքը տեղաշարժվում է: Թերևս այդ պետության արդի զարգացման համար չկան բարենպաստ պայմաններ: Այդ պատճառով այն պետք է վախճանվի ոչ ինչպես կառավարման ձև, այլ ինչպես պետություն, ոչ թե դասակարգային, այլ ազգային պայքարի հետևանքում: Դա կլինի ոչ թե վերածնված Թուրքիան, այլ մի քանի նոր՝ նրա մարմնից մասնատված պետություններ» [9]:
Հետագա իրադարձությունները ցույց տվեցին ակնառու հեղափոխականի ճշմարտացիությունը: Իսկապես, թուրքական տիրապետության տակից դուրս եկան ու ստեղծեցին անկախ պետություններ բացի հայերից բոլոր քրիստոնյա ժողովուրդները: Լուքսեմբուրգը, իհարկե, այդ տարիներին չէր կարող անգամ պատկերացնել, որ Ցեղասպանության ճանապարհով կարող է բնաջնջված լինել մի ամբողջ ժողովուրդ այնպես, որ հետո կարելի կլինի հայտարարել. չկան հայեր՝ չկա հայկական հարցը:
Ռ. Լուքսեմբուրգը Օսմանյան կայսրությունում ծավալվող ազատագրական պայքարի հանդեպ սոցիալ-ժողովրդավարության վերաբերմունքի հարցը դնում էր հետևյալ կերպ.
«Ի՞նչ դիրք պետք է սոցիալ-ժողովրդավարությունը զբաղեցնի Թուրքիայում կատարվող իրադարձությունների հարցում: Սոցիալ-ժողովրդավարությունը սկզբմունքորեն մշտապես եղել է ազատագրական ձգտումների կողմնակիցը: Քրիստոնյա ժողովուրդները, այս դեպքում հայերը, ուզում են ազատվել թուրքական տիրակալության լծի տակից, և սոցիալ-ժողովրդավարությունը պետք է անվերապահորեն ընդունի դա: Սոցիալ-ժողովրդավարությունը պետք է հանդես գա ապստամբածների կողմից, այլ ոչ թե ի դեմս նրանց» [10]:
Նա ընդգծում էր, որ քրիստոնյա ժողովուրդների ինքնորոշման ձգտումը պետք է ողջունել առաջին հերթին ինչպես միջոց ռուսական ցարիզմի դեմ, հաստատակամորեն հանդես գալ իրենց անկախության կողմից ինչպես ընդդեմ Ռուսաստանի, այնպես էլ ընդդեմ թուրքերի:
Նրա հոդվածը, ըստ էության, դարձավ համաշխարհային սոցիալիստական շարժման ծրագրային փաստատուղթ:
«Բալկաններն ու Բալկանյան պատերազմը» հոդվածների հավաքածուն գրել է Լ. Դ. Տրոցկին 1912-1913թթ. Բալկանյան պատերազմների ժամանակահատվածում, երբ նա ինչպես «Կիևյան միտք» թերթի ռազմական թղթակից գտնվում էր մարտական գործողությունների գոտում: «Հայկական հարցի» թեմային նա նվիրել է երկու հոդված. «Թուրքիայի կազմալուծումն ու հայկական հարցը» և «Անդրանիկն ու նրա ջոկատը»:
Տրոցկին, այնպես ինչպես և Ռ. Լուքսեմբուրգը, «հայկական հարցի» լուծումը տեսնում էր հայերի հեղափոխական շարժման մեջ: Դրա հետ մեկտեղ նա նկարագրում էր այն դժվարությունները, որոնց հետ հակվում էին հայ հեղափոխականները: Մասնավորապես, Տրոցկին նշում էր, որ ի տարբերություն Բուլղարիայի կողմից բարոյական ու նյութական աջակցություն գտնող մակեդոնացի հեղափոխականների, հայ հեղափոխականները չունեին հնարավորություն թիկունքը պահել:
«… Թուրքիան», — գրում էր նա, — «հազվադեպ էր Մակեդոնիայի հանդեպ դիմում ծայրահեղությունների, քանի որ չէր կարող ուշադրություն չդարձներ այն բանին, որ Բուլղարիայի կողմից անընդհատ սպառնալիքները երբևիցե կարող են ստանալ ակտիվ միջամտության ձև»:
Ընդհանրապես այլ պայմաններում էին գտնվում թուրքական հայերը: Նրանց ապստամբները, նույնիսկ հաջող օպերացիաների դեպքում, չէին կարող, իհարկե, երկար մնալ թուրքական տարածքում և պետք է սահմանից այն կողմ անցնեին, այսինքն կամ Պարսկաստան, կամ էլ Կովկաս: Սակայն Պարսկաստանի հետ, ինչպես հայտնի է, թուրքական կառավարությունը հազվադեպ էր հաշվի նստում, և հայերի հետապնդումները կշարունակվեին պարսկական տարածքում նույնպես: Բացի այդ, սահմանը անցնելուց նրանք ստիպված կլինեին հակվել պարսկական քրդերի հետ, ովքեր նրանց համար չէին հանդիսանում քիչ վտանգ, քան թուրքերը: Ռուսական տարածքի վրա էլ հայ փախստականները ստիպված էին լինում անընդհատ թաքնվել, քանի որ ռուսական իշխանությունները նրանց դիտարկում էին ոչ թե որպես թուրքական իրականության սարսափելի պայմանների զոհերի, այլ պարզապես որպես հեղափոխականների: Իսկ հեղափոխականներին, ինչպես հայտնի է, հարկավոր է միշտ բանտ նստեցնել, կլինեն նրանք արդյոք Նիկարագուայից թե Ֆիլիպիններից: Ե՛վ իննսունականների կեսերին, և՛ ինը հարյուրականների սկզբին Կովկասի բանտերը կիսով չափ լեփ-լեցուն էին «քաղաքական հանցագործներով», որոնց ամբողջ հանցագործությունը կայանում էր նրանում, որ նրանք հոգ էին տանում պարբերաբար բռնության ենթարկվող իրենց հայրենակիցների դրության բարելավման մեջ, որոնցից դղրդման մեջ էր գալիս ամբողջ քաղաքակիրթ աշխարհը» [11]:
Ներկայիս հայ ազգայնականներն ու լիբերալները, չնայած նրանց միջև եղած տարաձայնություններին, համուռ են այն կարծիքի մեջ, որ Վ. Ի. Լենինը արհամարանքով էր վերաբերվում «հայկական հարցին»: Այդ թեմայի շուրջ չեն դադարում սպեկուլյացիաները, կոնսպիրոլոգիական տեսությունների ստեղծագործումներն ու բացահայտ կեղծիքների արտանետումները:
Բուրժուազ մտավորականության ենթադրություններից ակամա, Լենինը հիմնորեն էր մոտենում «հայկական հարցին»: Գուչկով-Միլյուկովի բուրժուազ կառավարությունը իմպերիալիստական պատերազմի շարունակության քաղաքականությունն ու Արևմտյան Հայաստանում նրա մարտավարությունը դատապարտելով, Վ. Ի. Լենինը հարկավոր էր գտնում «ողջ Հայաստանի» իրավունքները հարգել, նրա հանդեպ կիրառել լիակատար ազատության «ընդհուպ մինչև անջատման ազատության» սկզբմունքը [12]:
Նա դատապարտում էր պատերազմի իմպերիալիստական բնույթը, բայց և միևնույն ժամանակ գտնում էր, որ «ներկայիս պատերազմի մասնակիցներից ինչ-որ մի հարյուրերորդական մասի համար, պատերազմը հանդիսանում է բուրժուազ-ազատագրական շարժման «քաղաքականության շարունակություն»» [13]:
«Պատմության մեջ», — հիշեցնում էր Լենինը, — «մեկ անգամ չէ, որ լինում էին պատերազմներ, որոնք, չնայած ամեն մի պատերազմի հետ անխուսափելի կապված բոլոր սարսափների, գազանությունների, աղետների ու տանջանքների, առաջադիմական էին, այսինքն բերում էին մարդկության զարգացմանը օգուտ, օգնելով քանդել հատկապես վնասակար ու հետադիմական հաստատությունները (օրինակ՝ ինքնակալությունն ու ճորտատիրությունը), Եվրոպայում ամենաբարբարոսական բռնապետությունները (թուրքական ու ռուսական)» [14]:
«Ձախական սոցիալ-ժողովրդավարների բանաձևի առաջին համաշխարհային սոցիալիստական կոնֆերանսին նախագիծը» հոդվածում նա գրում էր.
«Եվ ներկայիս պահին, եթե Եվրոպայի արևելքում կամ էլ գաղութներում սկսվեր շահագործված ազգերի պատերազմը ընդդեմ իրենց շահագործողների, գերտերությունների, ապա սոցիալիստների կարեկցանքը լիովին կլիներ շահագործվածների կողմից» [15]:
1918թ. հունվարի 11-ին ընդունված և 1918թ. հունվարի 28-ին Սովետների Համառուսական համագումարով հաստատված սովետական իշխանությունների առաջին դեկրետներից(/հրամանագրերից) մեկն էր «Թուրքական Հայաստանի մասին» դեկրետը: Դա «հայկական հարցի» արդար լուծման առաջին փորձն էր:
Որպեսզի արժանավայել գնահատել այդ փաստաթղթի նշանակությունը, հարկավոր է հաշվի առնել Մերձավոր Արևելքի բաժանման իմպերիալիստական տիրությունների համաձայնագրերը, ինչ ձևով էր ցարական Ռուսաստանը պատրաստվում լուծել այդ խնդիրը, և ինչպես էին այլ իմպերիալիստական տիրությունները ցանկանում օգտվել «հայկական հարցով» իրենց նպատակներին հայ ժողովրդի ճշմարիտ շահերը արհամարհելով՝ հասնելու համար:
Սովետական կառավարության դեկրետը առաջին փաստաթուղթն էր, որ ընդունում էր հայ ժողովրդի ազատ ինքնորոշման, վաղուց կորցրված պետականության վերականգնման իրավունքը: Դրա տարբերությունը բոլոր նախկին երբևիցե առաջարկված նախագծերից, կոնվենցիաներից կամ պայմանագրերից կայանում էր այնում, որ իրենց ճակատագրի որոշումը տրվում էր հենց հայ ժողովրդին, առանց արտաքին միջամտության, առանց համաշխարհային դիտորդների ու պաշտպանների:
Սակայն, ցավոք սրտի, դաշնակցական կառավարության հակասովետական քաղաքականությունը, Հայաստանի ազատագրված շրջաններ թուրքական ներխուժումը և հաջորդող իրադարձությունները թույլ չտվեցին հայ ժողովրդին իրականացնել իրենց երկրի վերամիավորման իր դարավոր երազանքը:
Հեղինակ. Էդգար Կոստանյան
Թարգմանեց. Էրիկ Մկրտչյան
Նշումներ
[1]Ցիտում. Քոչար Մ. Ր.(/Ռ?) Հայ-թուրքական հասարակա-քաղաքական հարաբերությունները և հայկական հարցը, Երևան, 1988թ.
[2]Կաուտսկի Կ. Ռուսաստանում ազգային հարցի մասին, Սանկտ-Պետերբուրգ, 1905թ., էջ 16
[3]Ցիտում. Ղարիբջանյան Ղ. Բ. Ս. Գ. Շահումյանը արտագաղթում (1902-1907թթ.), էջ 137
[4]Կաուտսկի Կ. Ազգային խնդիրները Ս. Սեմկովսկու նախաբանով, 1918թ., էջ 5-6
[5]Ժորես Ժ. Ընդդեմ կոլոնիալ քաղաքականության ու պատերազմի. Մ., 1961թ., էջ 115-116
[6]Կիրակոսյան Ջ. Ս. Երիտթուրքերը պատմության դատարանի դիմաց, Երևան, 1989թ., էջ 61
[7]Ժան Ժորեսի Փարիզում 1903թ. փետրվարի 15-ին հնչեցրած խոսքից // Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանություն. փաստաթղթերի ու նյութերի հավաքածու Մ. Գ. Ներսիսյանի խմբագրությամբ, Երևան, 1983թ., էջ 166-167
[8]Լիբկնեխտ Կ. Իմ գործընթացը ըստ փաստաթղթերի, Պետրոհրադ, 1918թ., էջ 54
[9]Լուքսեմբուրգ Ռ. Թուրքիայում ազգերի պայքարն ու սոցիալ-ժողովրդավարությունը, պրոֆ. Ղ. Ղարիբջանյանի հրապարակումը՝ «Երևանի համալսարանի լրաբերը», Nº2, 1971թ., էջ 57-58
[10]Եվս այնտեղ.
[11]Տրոցկի Լ. Դ. Երկեր, տ. 6, Մ.-Լ., 1926թ. http://www.magister.msk.ru/library/trotsky/trotm123.htm
[12]Լենին Վ. Ի. Երկերի Ամբողջական Հավաքածու, տ. 34, էջ 232
[13]Եվս այնտեղ, տ. 26, էջ 241
[14]Եվս այնտեղ, էջ 310
[15]Եվս այնտեղ, տ. 26, էջ 282