Հայաստանի նախագահների մասին

Politsturm
Politsturm
Հայաստանի նախագահների մասին

2018 թ. հուլիսի 27-ին Երևանի Առաջին ատյանի դատարանի որոշմամբ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (նախագահել է 1998-2008թթ.) կալանավորվում է երկու ամիս ժամկետով: Նախկին նախահագին մեղսագրում են 2008թ.մարտի 1-ի ցույցերը ցրելու և  սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Նախկինում իշխանության գլուխ կանգնած Հանրապետական կուսակցության բարձրաստիճան անդամների կալանավորումն անցկացվումէ  նոր իշխանությունների կողմից, «թավշյա հեղափոխությունից» հետո իրականացվող հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում: Կոռուպցիայի դեմ պայքարը Նիկոլ Փաշինյանի հիմնական ծրագրային դրույթներից է, որի շնորհիվ նրան հաջողվում է ձեռք բերել  քաղաքական միավորներ և հասարակության մի մասի աջակցությունը: Սակայն, Քոչարյանի կալանավորումը հանգեցնում է հասարակության մեջ բևեռացման ու ռեզոնանսի առաջացմանը: Բնականաբար, «հեղափոխության»կողմնակիցներին գոհացնում է կալանավորման փաստը, քանի որ նրանք նախկին իշխանությունների դեմ կիրառվող բոլոր սանկցիաներն ընկալում են որպես Նիկոլ Փաշինյանի ՝ գարնանը տեղի ունեցած ակցիաների ժամանակ հնչեցված հակակոռուպցիոն ծրագրի իրականացման դրսևորում:

Փաշինյանի ու նրա թիմի հակառակորդները, ինչպես նաև նրանք, ովքեր զգուշությամբ են ընդունում «թավշյա հեղափոխություն»ը որպես այդպիսին, ուղիղ կամ անուղղակի կերպով քննադատեցին Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը: Նախկին նախագահի կողմնակիցներն ու համակիրները համարում են, որ«Քոչարյանը չի եղել երկրի համար վատ նախագահ .նրա ղեկավարման ժամանակ կրճատվել է արտագաղթն ու սկսել է զարգանալ տնտեսությունը: Միակն մարդն, ով արժանի է կալանքի դա Լևոն Տեր-Պետրոսյանն  է, որի ղեկավարման ժամանակաշրջանում երկիրը զգացել է 90-ականների բոլոր«հրապուրիչ կողմերը»:

Անկասկած, կան բաներ, որոնց համար կարելի է սիրել կամ չսիրել Ռոբերտին ու Լևոնին, սակայն համակիրներն ու հակառակորդները օբյեկտիվ չեն, քանի որ չափազանցնում են և նրանց արժանիքները և  նրանց պատճառած վնասը երկրին: Ցավոք սրտի, բնակչության ճնշող մեծամասնությունն այպես էլ չհասկացավ, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում այս տարվա գարնանը, և թե ինչ է իրենից ներկայացնում այսպես կոչված«թավշյա հեղափոխությունը»:  Երկրում բացակայում է նաև հստակ պատկերացումը նախկին իշխանությունների, էլ չասած 90-ականների իրադարձությունների վերաբերյալ: Գրեթե ոչ  ոքի համար գաղտնիք չէ այն, որ Հանրապետական կուսակցության անդամները ստեղծել են կոռումպացված համակարգ, կամ այն, որ 90-ականներին երկիրը դարձրել էին քաոս, սակայն քչերն են հասկանում այդ իրողությունների սոցիալ-տնտեսական նախադրյալները:

Մենք սովոր ենք անձնավորել պատմական իրադարձություններն ու այն ամենն ինչ կապված է դրանց հետ: Բանավեճն այն մասին, թե ով է ավելի շատ վնասել Հայաստանին՝ Ռոբերտ Քոչարյանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ՝ անձի դերի չափազանցվածության վառ օրինակ է:  Սխալ է միայն Լևոնին մեղադրել 90-ականների սարսափելի վիճակի համար, ինչպես սխալ է 2000-ական թթ. տնտեսական աճը վերագրել միայն Ռոբերտին: Հարկավոր է հասկանալ, թե ինչով են իրականում պայմանավորված եղել այդ իրադարձությունները:


Լևոն Տեր-Պետրոսյանի նախահագահական տարիները


Ինչպես երկու նախագահները, Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես ներգրավված է  եղել Ղարաբաղյան շարժման մեջ: Հետագայում, նա ղեկավարում է Հայոց Համազգային շարժումն (ՀՀՇ) ու դառնում ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահ: Նրա նախագահության շրջանում, 1990թ. ընդունվում է Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը: ՀՀՇ-ն լիբերալ-դեմոկրատական շարժում է, որի ծրագրային նպատակն  էր դուրս բերել Հայաստանը ԽՍՀՄ կազմից, հրաժարվել պլանային տնտեսական համակարգից ու անցում կատարել դեպի շուկայական տնտեսություն: Նոր պետությունը պետք է ինչ-որ հենարան ունենար , ուստի կար սեփականատերերի նոր դասի ՝ կապիտալիստների ստեղծման կարիք: Այդգործընթացը հարկավոր էր իրականացնել որքան հնարավոր է արագ: Լավ է դեռ, որ այդ«արյունալի թիակը» թողել էր զգալի նյութական և տեխնիկական հիմք ՝ գործարանների, գիտահետազոտական կենտրոնների, էլեկտրակայանների, հանքարդյունաբերական ձեռնարկությունների տեսքով:


ՀՀՇ-ն չէր կարող սպասել, թե երբ էին սեփականատերերն իրենք իրենց ի հայտ գալու, ուստի որոշվեց վաճառել նախկին Խորհրդային սեփականությունը, որը ստեղծվել էր աշխատավորների դասի կողմից: Բնականաբար, երբեմնի Խորհրդային ձեռնարկությունները հայտնվում են ոչ ապահով ձեռքերում: Բոլոր նրանք, ովքեր ունեին կապեր, վարչական ռեսուրս, բռնի ֆիզիկական ուժ և խորամանկություն ՝ դարձան սեփականատերեր:

Բնակչության զգալի մասը մնաց ձեռնունայն.հարուստների ու աղքատների միջև անջրպետը հասավ անասելի չափերի: Հայաստանի աշխատավորներին այնպիսի հարված հասցվեց, որից շատերն այդպես էլ ուշքի չեկան: Բացի դրանից, թալանչի այդ սեփականաշնորհումը ահռելի վնաս հասցրեց արդյունաբերությանը, կրթական համակարգին, մշակույթին և դեմոգրաֆիային: Այդ ամենից հետո մարդիկ ի վիճակի չէին հասկանալու բարեփոխումների իրական նպատակը, էլ չենք խոսում իրենց սոցիալական իրավունքների համար մղվող պայքարի մասին:

Այսպես էր ընթանում կապիտալիզմի հաստատումը Հայաստանում: Սակայն, յուրաքանչյուր գործընթաց մի օր ավարտվում է: Սովետական արդյունաբերության վերաբաժանման հաշվին տեղի ունեցող նախնական կապիտալի կուտակման գործընթացը նույնպես ավարտվեց: 90-ականներին ստեղծված տնտեսական համակարգը կայունանում է, և դրանում չկա ինչ-որհատուկ անձի դերակատարություն:

 

90-ականների Հայաստանը: Այսպիսի վառարաններ կային բնակարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում


Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության մասին


Լևոնին չի հաջողվում մրցակցել ավելի համարձակ քաղաքական ընդդիմախոսների հետ, և շուտով նա ստիպված է լինում լքել իր պաշտոնը: Իշխանության է գալիս մեկ այլ խումբ, որը նույնպես ներկայացնում էր բուրժուազիայի շահերը: 90-ականների վերջին և 2000-ական թթ. սկզբին, Քոչարյանի իշխանության գալուց հետո, Հայաստանում աշխատավոր ժողովրդի թալանի գործընթացն ամենևին էլ չի ավարտվում, այն ուղղակի անցնում է մեկ այլ ավելի մեղմ փուլ. երկրում կրկին հաստատվում ենշուկայական հարաբերություններ; երկրի հարստությունը պատկանում է օլիգարխներին, որոնք ձևավորում են քաղաքական իշխանություն, իսկ բնակչության զգալի հատվածը, որին չի հաջողվել լքել երկիրը, դժվարությամբ է ապրում նոր կապիտալիստական իրականության մեջ:

Քոչարյանի նախագահության տարիներին երկրի տնտեսական իրավիճակը բարելավվում է և արտագաղթի տեմպերը զգալի նվազում են: Շատ հաճախ այդ փաստը համարում են Քոչարյանի ձեռքբերումներից մեկը, սակայն հարկ է նշել, որ երկրում կենսամակարդակի բարձրացումն ու տնտեսական աճն ունեին օբյեկտիվ պատճառներ: 2000-ականների սկզբին աշխարհում տեղի է ունենում տնտեսական աճ. Հանրապետությունից արտահանվող շատ օգտակար հանածոների՝ այդ թվում պղնձի ու ալյումինի գներն աճում են:Աճ է գրանցվում նաև նավթի գներում, որը խթանում է Ռուսաստանի տնտեսության բարելավմանը: Այդ փոփոխությունը չէր կարող դրական չազդել հայկական տնտեսության վրա, քանի որ Հայաստանը ուներ սերտ տնտեսական կապեր Ռուսաստանի հետ: Լևոնի նախագահության տարիներին Հայաստանը լքած բնակչության մեծ մասը բնակություն էր հաստատել Ռուսաստանում, հետևաբար, կենսամակարդակի բարձրացման հետ մեկտեղ ավելանում են Հայաստան մուտք գործող դրամական փոխանցումները:

Քոչարյանի ժամանակ տնտեսական երկակի աճը պայմանավորված էր դրամական քաղաքականությամբ ու արտերկրից եկող մասնավոր փոխանցումներով: 2004-2008 թթ. Հայաստանի բանկային համակարգ տեղի է ունեցել 5.3 մլրդ. Ամերիկյան դոլարի ներհոսք: 2000 թվականից սկսվում է ռուսական պետական և մասնավոր ընկերությունների ընդլայնումը Հայաստանում: Այդ ընդլայնումը շարունակվում է նաև Սերժ Սարգսյանի ժամանակ: Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ սկսում են իրականացնել «ներդրումներ պարտքերի փոխարեն»քաղաքականությունը: Ինչպես նշեցինք, ածխաջրածինների գնի բարձրացմամբ պայմանավորված, ռուսական ընկերությունները ձեռք են բերում լրացուցիչ միջոցներ, որոնք հարկավոր էր յուրացնել ներդրումների տեսքով: Հայաստանը դառնում է մի երկիր, որտեղ Ռուսաստանը սկսկում է ներդնել  նավթի վաճառքի եկամտից ստացված գումարները:

2000 թթ.Հայաստանի արտաքին պարտքը հասնում է մոտ 900 մլն.ամերիկյան դոլարի, որը գրեթե հնարավորչէր մարել: Հայկական բուրժուազիան ՝ ի դեմս երկրի քաղաքական դեմքերի, չկարողացավ ավելի լավ բան մտածել, քան պարտքերը վճարելու փոխարեն ռուսական կապիտալիստներին փոխանցել երկրի սեփականությունը: Երկրի ղեկավարությունը ազատվեց պետությունը ծանրաբեռնող ընկերություններից, ինչի փոխարեն երկիր կատարվեց դրամական մեծ ներհոսք և պարտքերի մարում:

Քոչարյանի ու Սարգսյանի նախագահության տարիներին, բացի ռուսական կապիտալից երկիր տեղի է ունենում նաև արևմտյան կապիտալի ներհոսք. 2006 թ. Նաիրիտ գործարանի բաժնետոմսերը վաճառվում են բրիտանական ընկերությանը; 2015 թ. ամերիկյան Contour Global ընկերությունը ձեռք է բերում Որոտանի հիդրոէլեկրտրակայանը; ֆրանսիական Veolia Generealades Eaux ընկերությունը ջրամատակարարման մոնոպոլիստ է Հայաստանում: Բացի դրանից, տարբեր արևմտյան ընկերություններ ունեն լեռն արդյունաբերության ոլորտի բաժնետոմսեր: Քոչարյանի ժամանակ տնտեսական աճը պայմանավորված էր արտերկրյա ներդրումներով, և այդ «տնտեսական պղպջակն» ուշ թե շուտ տրաքվելու էր: Հենց դա էլ տեղի ունեցավ 2008 թ:

Սերժ Սարգսյանի նախագահության տարին համընկնում է 2008 թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ, որը բացասական է ազդում Հայաստանի տնտեսության վրա: 2008 թ. տնտեսական աճը կանգ է առնում, իսկ 2009 թ.  նվազում է  14.1 տոկոսով: Այդ պահից ի վեր  պետական պարտքը կրկին սկսում է աճել: 2017թ. տվյալների համաձայն, պետական պարտքը գերազանցում է 6.7 մլրդ. $: Պետությունը պետական պարտքի խնդիրը լուծում է հետևյալ կերպ. փոփոխություններ է մտցնում«Բյուջետային համակարգի մասին» օրենքում, որպեսզի կարողանա ավելի շատ պարտք վերցնել:

Մեկ այլ կարևոր հանգամանք ևս հարկավոր է նշել.պետական սեփականության իսպառ վաճառքը կանգ չառավ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարումից հետո: Հետագայում ՝ 1998-2000 և 2001-2003 թթ. իրականացվում են սեփականաշնորհման նոր ծրագրեր: Սեփականաշնորհման վերջին ծրագիրը ՝ նախատեսված 2017-2022 թթ. համար, հաստատվել է Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակ: Ինչպես տեսնում ենք, երկրորդ և երրորդ նախագահները շարունակել են նախկին սովետական արդյունաբերության ոչնչացումը, որը սկսկվել էր դեռ 90-ական թթ.:


Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պատճառները


Շատերը կասեն, որ երկրորդ նախագահի կալանավորումն արդարացի է, քանի որ Հանրապետական կուսակցության ղեկավարներն ու համակիրները իշխանության գլուխ եղած ժամանակ հարստություն էին կուտակում, մինչդեռ երկրի հիմնական սոցիալական և դեմոգրաֆիական խնդիրները մնում էին չլուծված: Անկասկած, ճշմարիտ է այն, որ Հանրապետական կուսակցության ղեկավարները չարաշահում էին իրենց պաշտոնական դիրքն իրենց իսկ անձնական շահերին ծառայեցնելու համար: Սակայն, դա դեռ ողջ ճշմարտությունը չէ: Առաջին հերթին, նրան մեղսագրում են 2008 թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ, իսկ 2008 թ. նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, հետևաբար իշխանությունների գործողությունները հետևյալն էին՝ ամեն կերպ պահպանել իշխող դասը:  Սա չի ասվում Քոչարյանին արդարացնելու համար: Փաստն այն է, որ յուրաքանչյուր բուրժուական պետություն հնարավորության դեպքում այդ կերպ է վարվում: Այո, 2008 թ. Քոչարյանն ուժ է կիրառել ցուցարարների դեմ, սակայն նման կերպ վարվել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը 1996 թ., սակայն Փաշինյանը չի նախաձեռնում նրան քրեական պատասխանատվության ենթարկելու գործը:

Եթե օբյեկտիվորեն նայենք 2008 թ. մարտի 1-ի դեպքերին, կտեսնենք, որ ավելի շուտ ընդդիմությունն էր փորձում տապալել սահմանադրական կարգը: Քոչարյանին փորձում են պատասխանատվության ենթարկել հորինված մեղադրանքների հիման վրա և ոչ իրական հանցանքների, չնայած այդպիսիններն  անկասկած, առկա են. հնարավոր չէ այդ չափերի ունեցվածք կուտակել օրինական ճանապարհով: Այս ամենը փաստում է,  որ Հայաստանում նոր իշխանությունները ցանկանում են վրեժխնդիր լինել Քոչարյանից 2008 թ. դեպքերի համար, այսինքն ՝  իրականցել քաղաքական հետապնդում, իրականացնել այն, ինչի դեմ իբր պայքարում էր ընդդիմությունը իշխանության գալուց առաջ:

Եթե նայենք«թավշյա հեղափոխության» և դրան հաջորդող Հանրապետական կուսակցության անդամների կալանավորումներին ներդասակարգային պայքարի տեսանկյունից, ի հայտ կգան այդ կալանքների իրական պատճառները: Ավելի վաղ մանրամասն գրել են Հայաստանում տեղի ունեցած«հեղափոխական»իրադարձությունների մասին. Հայաստանում ոչ թե հեղափոխություն է տեղի ունեցել, այլ բուրժուական հեղաշրջում, երբ մեկ բուրժուա-օլիգարխիկ խմբավորումը ՝ օգտվելով ժողովրդի հիմնավորված դժգոհություններից, պաշտոնանկ է արել մեկ այլ բուրժուական խմբավորմանը: Հեղաշրջման նպատակը քաղաքացիների բարեկեցության ապահովումը չէ: Դրանով նրանք ընդամենը կոծկում են իրենց իրական նպատակները ՝ հարստանալ վարձու աշխատողի շահագործման հաշվին: Դա իրականացնելու համար նրանց հարկավոր է քաղաքական իշխանություն և պետական համակարգի կառավարում:

Ներկա պահին կարելի է արձանագրել Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների ու Հանրապետական կուսակցության միջև առկա դիմակայությունը: Հիմա տեղի է ունենում տնտեսության մեջ ազդեցության ոլորտների վերաբաժանում, որի նպատակն է թուլացնել մրցակիցներին և դրանով իսկ հանդերձ թույլ չտալ նրանց քաղաքական ռեվանշ իրականացնել: Սերժ Սարգսյանին և իր թիմակիցներին հեռացնելով, ներդասակարգային պայքարը չի ավարտվում, քանի որ Փաշինյանը հասել է քաղաքական իշխանության, սակայն տնտեսական լծակները դեռ գտնվում են մրցակից Հանրապետականների ձեռքերում,  ինչը նշանակում է , որ ֆինանսական հոսքերն անցնում են նոր իշխանությունների կողքով: Կոռուպցիայի, մենաշնորհների, հարկային հանցագործությունների դեմ պայքարն  ուղղված է առաջին հերթին թուլացնելու  մրցակից Հանրապետականների դիրքերը, իսկ մյուս կողմից հնարավորություն է ընձեռելու ուղղել դրամական հոսքերը պետական ապարատ, որն արդեն վերահսկվում է Փաշինյանի ու նրա մարդկանց կողմից: Այսօր նրանք փորձում են ազատվել այն բոլոր մարդկանցից, ովքեր վտանգավոր են նոր իշխանությունների համար: Այդ նպատակին էր ծառայում նաև Երկրապահ կամավորական միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը, ում, գործած զանցանքների համար անկասկած հարկավոր էր պատասխանատվության ենթարկել: Բացի այդ հարկավոր է նաև ցույց տալ ժողովրդին, որ իշխանությունները պայքարում են կոռուպցիայի դեմ:


Եզրահանգում


Ժողովրդին թալանելու գործընթացը սկսվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին: Հանցագործ սեփականաշնորհմանմասին ժամանակակից պայքարողները չգիտես ինչու լռում են և նախընտրում են խոսել իշխանության ուզուրպացիայի ու կոռուպցիոներների մասին: Իհարկե որպես արդարացում կարելի է ասել, որ Տեր-Պետրոսյանին բաժին էր ընկել բարդ մի իրավիճակ ՝ երկրաշարժ, տնտեսության քայքայում, փախստականներ և այլն: Սակայն, խնդիրների մեծ մասը ստեղծվել են հենց նրա իսկ կուսակցության կողմից և նրա մասնակցությամբ: Միթե՞ երկրի տնտեսությունն ինքն իրեն կարող էր քայքայվել: Հայաստանի ԽՍՀՄ կազմից դուրս գալը՝ սոցիլազմի այդ դեմոնտաժը նախաձեռնելիս միթե՞ Լևոնը չէր մտածում հետևանքների մասին:  Երկրաշարժի հետևքանքներն աղետալի էին, բայց ողբերգությունը տեղի է ունեցել, երբ Հայաստանը դեռ ԽՍՀՄ կազմում էր, և Միության բոլոր երկրներն օգնություն են ուղարկել Հայաստան: Բացի դրանից օգնության ձեռք է մեկնել նաև հայկական սփյուռքը, և այդ օգնությունը եղել է առաջին նախագահի ղեկավարման տարիներին: Այն բանի համար, որ ֆինանսական ու հումանիտար օգնությունը գողացվել է և աղետից տուժածների խնդիրները չեն լուծվել՝ պատասխանատու է միայն ու միայն երկրի այն ժամանակվա ղեկավարությունը:

Լևոն Տեր-Պետրոսյանի ընդդիմադիրների սխալն այն է, որ նրանք 90-ականների իրադարձությունների ողջ պատասխանատվությունը բարդում են միայն նրա անձի վրա, և համեմատելով Ռոբերտ Քոչարյանի հետ, փորձում են արդարացնել վերջինիս: Դա հարցի սխալ մոտեցում է : Լևոնի մեղքն ու դերը մեծ են, սակայն 90-ականների իրադարձությունները սոցլիազիմի ոչնչացման ու ԽՍՀՄ փլուզման օրինաչափ հետևանքներն են: Միության բոլոր երկրներում տեղի են ունեցել նմանատիպ իրադարձություններ, նմանատիպ հետևանքներով: Հետևաբար, անկախ նրանից, ով կլիներ 90-ականներին իշխանության գլուխ կանգնած, հետևանքը լինելու էր նույնը, քանի որ կապիտալիզմի կազմավորումն ու սեփականատերերի դասի առաջացումը կարող էր տեղի ունենալ միայն այդ ճանապարհով: Կարելի է անել հետևյալ եզրահանգումը. Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇն մեղավոր են նրանում, որ հասարակության քաղաքական ապակողմնորոշվածությունից օգտվելով, հայրենասիրական լոզունգների քողի ներքո վերականգնել են կապիտալիզմը, առանց հետևանքների մասին մտածելու: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն մեկ ուրիշը լիներ, միևնույնն է, արդյունքը նույնն էր լինելու:

ՀՀՇ ընդդիմադիրների հաջորդ սխալն այն է ,որ նրանք Ռոբերտ Քոչարյանին առանձնացնում են 90-ականների իրադարձություններից: Ի՞նչ է արել Քոչարյանն այդ ժամանակ ազգի սննկանալն ու արդյունաբերության ոչնչացումը կանխարգելելու համար: Միգուցե՞նա հանդես է եկել սեփականաշնորհման ու շուկայական բարեփոխումների քննադատությամբ: Նա ոչ միայն դեմ էր, այլ ինքն անձամբ դարձավ նոր հայկական բուրժուազիայի մասը, որը ձևավորվել էր Լևոնի ժամանակ: Եթե Սովետական Միությունը չփլուզվեր, Քոչարյանի և Սարգսյանի նման մարդիկ երբեք չէին զբաղեցնի բարձր պաշտոններ, դեռ չասած կուտակած կապիտալի մասին:

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 90-ականների գործիչներ են.առաջինը Լևոնի ժամանակ եղել է վարչապետ, իսկ երկրորդը զբաղեցրել է Հայաստանի Պաշտպանության նախարարի պաշտոնը: Նրանք հավասարապես պատասխանատու են արդյունաբերության փլուզման, բնակչության արտագաղթի ու հասարակության շերտավորման համար: Եթե Լևոնին ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց պահպանել իշխանությունն ու հարստություն դիզել, ապա այս երկու նախագահներին հաջողվեց ժողովդրի սննկացման հաշվին հարստանալ: Սխալ կլինի գնահատել նախագահների գործունեությունը ըստ թալանածի չափսերի. Լևոնը չի թալանել կամ չի հասցրել թալանել, սակայն այդ փաստը ոչ մի կերպ չի արդարացնում նրան: Դա նույնիսկ կարևոր չէ: Ավելի կարևոր է այն, թե ինչպես են նրա նախագահության տարիներին հարստացել օլիգարխները: Անձամբ ինքը հարստության մեջ չէր լողում, բայց պայմաններ էր ստեղծել ժողովրդին թալանելու համար:

Հարկավոր չէ փորձել հասկանալ, թե ով է ավելի լավը, իսկ ով վատը: Լևոնի ժամանակ վերականգնվեց կապիտալիզմը, իսկ նրան հաջորդող երկու նախագահները զարգացրեցին ու ամրապնդեցին այն: 2000-ականների տնտեսական աճը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով և պարտքերով:

Ինչպես բոլոր նախագահներն, այնպես էլ նորընտիր վարչապետը տարբեր բուրժուական խմբավորումների ներկայացուցիչներ են. նրանց նպատակն է հասարակությանը շահագործելը, ուստի նրանք աշխատավորների թշնամիներն են, իսկ յուրաքանչյուր քաղաքական կամ պետական գործիչ, որը լոյալ է գործող տնտեսական համակարգի հանդեպ՝ դասակարգային թշնամի է: Հայաստանում աշխատավորները պետք է հասկանան, որ անձերի փոփոխությունից ոչինչ չի փոխվում, նույնիսկ առանձին մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելը բան չի փոխում: Հարկավոր է իշխանությունից հեռացնել բուրժուական այն խավը, որը 90-ականների սկզբից թալանում է երկիրը: Բուրժուազիայի քաղաքական ազդեցութունից ազատվելուց հետո միայն կվերանան մեր հասարակության համար բեռ հանդիսացող խնդիրները:

հոդված ռուսերեն լեզվով


Great! Next, complete checkout for full access to Политштурм Армения
Welcome back! You've successfully signed in
You've successfully subscribed to Политштурм Армения
Success! Your account is fully activated, you now have access to all content
Success! Your billing info has been updated
Your billing was not updated