Լենինը զոհաբերե՞ց Հայաստանով հանուն համաշխարհային հեղափոխության

Լենինը զոհաբերե՞ց Հայաստանով հանուն համաշխարհային հեղափոխության

Այո՛, հենց այդպես է դատում ներկայիս Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը: Այնպես, կարծեք թե համաշխարհային հեղափոխության հարցը անպայման հանգեցվում է ինչ-որ մեկի զոհի: Հայաստանի պատմության մեջ բոլշևիկների դերի մասին ամեն մի բանավեճում ընդդիմախոսը անպայման կհիշի Լենինի իբր հայաֆոբության մասին և «հանուն համաշխարհային հեղափոխության Հայաստանով զոհաբերելու» իր ցանկության մասին:

Առաջանում է բնական հարց. որո՞նք են ձեր ապացույցները: Հնարավոր է Վլադիմիր Լենինը այդ մասին ուղի՞ղ էր գրում կամ տվյալ եզրակացությունը կատարվել է Անդրկովկասում իրավիճակի մասին իր հոդվածների ենթատեքստի՞ց: Վլադիմիր Իլյիչի բոլոր աշխատանքները ներկայումս թվայնացված ու տեղադրված են ազատ հասանելիության մեջ, ինտերնետ-որոնիչը կբերի Երկերի Ամբողջական Հավաքածույից ցանկացած տոմ, իսկ «Google books» ծրագիրը թույլ կտա առանց ջանք գործադրելու գտնել պետքական դարձվածքը կամ ցիտումը:

Հնարավո՞ր է, որ Հայաստանի և համաշխարհային հեղափոխության մասին խոսքերը դուրս են քաշվել ընդհանուր ենթատեքստից, և Իլյիչը ասում էր ուրիշ բանի մասին: Սակայն Լենինի ԵԱՀ-ում որոնման ժամանակ «Հայաստանով հանուն համաշխարհային հեղափոխության զոհաբերելու» անհրաժեշտության մասին ցիտում չի հայտնաբերվել:

Ի՞նչն են վկայակոչում մեր ընդդիմախոսները: Իսկ վկայակոչում են նրանք իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Յ. Գ.  Բարսեղովի՝ «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում ու համաշխարհային քաղաքականությունում» աշխատանքը: Տվյալ աշխատանքի 607-րդ էջում կա «Հայկական ԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ա. Բեզադյանի Հայաստանի հեղկոմի անդամ Ա. Մրավյանի» ու Գ.Աթարբեկովի հետ հայկական հարցի շուրջ Լենինի, Ստալինի ու Տրոցկու դիրքորոշման մասին հեռախոսային զրույցի ձայնագրությունից»  քաղվածք:

«Երբ մենք մատնացույց արեցինք հայ ժողովրդի սարսափելի դրությանը, հայ աշխատավորների աչքերում Կոմունիստական  կուսակցության հեղինազրկման վտանգին, մենք ստացանք հետևյալ պատասխանը [Լենինի].

 «Մենք ժամանակավորապես ստիպված ենք հայ աշխատավորների  շահերով զոհաբերել  համաշխարհային հեղափոխության: Էստոնիան, Լատվիան ու Լիտվան կիսեցին այդ նույն ճակատագիրը:

 Դուք պետք է իմանաք, որ մենք կանգ չենք առել անգամ մեր   լատվիական ընկերների հետ խզման դեմ, որոնց մի մասը դուրս  եկավ կուսակցությունից: Այն ամենը, ինչ կարող ենք հիմա անել Հայաստանի համար, դա նրան պարեն ու փող տալն է, ինչպես նաև    ինչքան դա հնարավոր է, Հայաստանի տարածքում տեղակայել   զորքերի այնպիսի քանակ, որպեսզի  Սակայն հիշեք, ընկերներ, մենք չենք պատրաստվում Հայաստանի  պատճառով որևէ մեկի հետ պատերազմել, Քեմալի հետ»:

 Այդ պատճառով մենք որոշեցինք Մոսկվայում թողնել Սահակին ու Կարինյանին, որ Ստալինի ազդեցությունը չեզոքացնենք և Լենինին  ապացուցենք մեր տեսակետի ճշմարտացիությունը»:

Տվյալ տեքստի ընթերցանության ժամանակ առաջացան հարցեր, սակայն սկզբի համար հարկ է ուշադրություն դարձնել հեռախոսազրույցի աղբյուրին. «Armenia. Political and Ethnic Boundaries. 19878-1948 (тут точно 19878, а не 1878?). Anita L. P. Burdett (ed). Archive Editions, 1998, pp. 654-656» (Армения: политические и этнические границы 1878 — 1948гг.). // (Հայաստան. քաղաքական ու էթնիկ սահմաններ 1878 — 1948թթ.)

Բարսեղովը վկայակոչում է 1998թ. Մեծ Բրիտանիայում թողարկված անգլալեզու գիրքը: Տվյալ գիրքը կարելի է գտնել «east viewshop»  ինտերնետ-գրախանութի կայքէջում, նկարագրությունից հետևում է, որ գրքի հեղինակը օգտագործել է Մեծ Բրիտանիայի կառավարության արխիվներից նյութեր: Տեսնել, թե ինչպիսի փաստաթղթեր են վկայակոչում անգլալեզու գրքի հեղինակները, կամ էլ համոզվել դրանց առկայության մեջ հնարավորություն չի տրվում:

Այժմ կարելի է բարձրաձայնել ինքնին այդ աղբյուրի ու հեռախոսային զրույցի տեքստի հետ ծանոթանալուց հետո ծագած հարցերը.

  • Եթե անգլալեզու գրքում վկայակոչվում են որևէ փաստաթղթեր, ապա ինչո՞ւ չի պրոֆեսոր Բարսեղովը ուղիղ վկայակոչում տվյալ փաստաթղթերը:
  • Եթե Ա. Բեզադյանի Հայաստանի հեղկոմի անդամ Ա. Մրավյանի և Գ. Աթարբեկովի հետ հեռախոսային զրույցը լինելու տեղիք է ունեցել, ապա ո՞ւր են սկզբնագիր սղագրությունները կամ հայերեն ու ռուսերեն լեզուներով արձանագրությունները:
  • Եթե Ա. Բեզադյանը զրուցել է Լենինի հետ, ապա զրույցը կարող էր տեղի ունենալ հեռախոսային կապի, կամ հեռագրական հաղորդման միջոցով, նշանակում է պետք է լինեն հեռախոսային զրույցների սղագրությունները: Ո՞ւր են դրանք:
  • Ի՞նչ կերպով է Հայկական ԽՍՀ արտգործժողկոմի հեռախոսային զրույցը հայտնվել բրիտանական արխիվում և դրանց ծագման աղբյուրը:

Վերոնշյալից հետևում է, որ պրոֆեսոր Բարսեղովը վկայակոչում է կասկածելի աղբյուր, որի ծագումը պարզ չէ: Պետք է նաև հաշվի առնել, որ Բարսեղովը պրոֆեսիոնալ պատմաբան չէ, նրա պատշաճությունը առաջացնում է մեծ կասկածներ: Նման տիպի փաստաթղթեր կարող են լինել միայն Ռուսաստանի կամ Հայաստանի արխիվներում, այլ բնավ ոչ Մեծ Բրիտանիայի արխիվներում:

Սակայն բացի Բարսեղովից կան նաև այլ հրապարակախոսներ, որոնք հայերին ակտիվորեն փորձում են ներշչել այն միտքը, թե «Լենինը ուզում էր զոհաբերել Հայաստանով հանուն համաշխարհային հեղափոխության»: Օրինակ, Էդուարդ Հովհանյանը իր «Պայքարի դար» (/Դար պայքարի?) աշխատանքում հղվելով «Ազգությունների կյանքը» թերթում (Ազգությունների հարցերով ժողկոմ Ստալինի կողմից ղեկավարվող պաշտոնական մարմին – խմբ. նշ.) Ա. Սկաչկոյի 1921թ. մարտի 4-ի «Հայաստանն ու Թուրքիան գալիք կոնֆերանսին» հոդվածին, ոչ ուղղակի, այլ անուղղակիորեն ակնարկում է բոլշևիկների «Հայաստանով զոհաբերելու» ձգտմանը[1]: Շատ նացիոնալիստներ, ապացուցելով Լենինի «հայաֆոբիան», սիրում են «Պայքարի դար»-ը  ցիտել: Այդպես, Հովհաննեսյանը իր աշխատանքում որպես ապացույց բերում է Սկաչկոյի հոդվածից փոքրիկ քաղվածք, ուր կան «Հայաստանը, անշուշտ, ստիպված կլինի առաջնորդվել մեծագույն ազգային զոհոհությունների մասին լենինյան սկզբմունքով» բառերը:

Առանձին արժե ասել երկու բառ հենց իր՝ Է. Հովհաննեսյանի ու իր աշխատանքի մասին: Հովհաննեսյանը 32 տարեկանում տեղափոխվել է արտասահման, որտեղ խնդրել է քաղաքական ապաստարան, ինչից հետո դարձել ՀՅԴ Դաշնակցության անդամ; 70-80թթ. ղեկավարել է «Ազատություն» ռադիոյի հայկական խմբագրությունը: 1991թ. կապիտալիզմի կայացման արշալույսին, 25 հազար տպաքանակով լույս է տեսել «Դար պայքարի»-ն՝ դաշնակներին սպիտակեցնելու համար նախատեսված քարոզչական նյութ՝ ձեռագիրը: Հատկանշական է այն, որ գրքում գրեթե բացակայում են հղումներ, մենք պետք է հավատանք հեղինակի խոսքերին, իսկ գոյություն ունեցող քչագույն հղումները՝ դաշնակական աղբյուրներ են:

Էդվարդ Հովհաննեսյան / Դար պայքարի 

Մինչ Է. Հովհաննեսյանի կողմից առաջ մղվող գաղափարի վերլուծմանը անցնելը, մենք կբերենք մի քաղվածք, որին նա իր աշխատանքում հղվում է.

«Անհրաժեշտ է, որ կոնֆերանսին մասնակցող պետությունները մեկը  մյուսին այնպիսի փոխզիջումներ անեն, որոնք վերջ կդնեն  փոխադարձ դժգոհության ու անվստահության բոլոր     պատրվակներին… Մինչդեռ պետական-ազգային շահեր հետապնդող  անգորական կառավարության համար արտակարգ կարևոր է  թուրքական տարածքի պահպանումն ու գուցեև դրա ընդլայնումը, սոցիալիստական պետությունների համար թե՛ տարածքը և թե՛  ազգային ամբողջականությունը չեն խաղում ոչ մի դեր… Այս բոլոր  նկատառումները գլխավորապես վերաբերվում են Հայաստանին,   քանզի ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանը Թուրքիայի հետ վիճելի  հարցեր չունեն: Կոնֆերանսի հիմնական հարց է հանդիսանում  հայկական հարցը, այսինքն բոլոր թյուրըմբռնումների ոչնչացումն ու  Թուրքիայի և Հայաստանի միջև բարիդրացիական  հարաբերությունների հաստատումը… Հայաստանին անկասկած պետք կլինի առաջնորդվել լենինյան ազգային մեծագույն   զոհոհությունների մասին սկզբմունքով»:

Սույն հոդվածը Հովհաննեսյանը որակավորում է որպես «հայատյաց». Քաղվածքը, որին նա հղվում է, քիչ բան է բացատրում, նույնիսկ ընդհակառակը, առաջանում է երկու հարց.

  1. այդ ի՞նչ «մեծագույն ազգային զոհոհությունների մասին լենինյան սկզբմունքներ» են:
  2. ինչի՞ մասին է Ա. Սկաչկոյի հոդվածը և ի՞նչ էր նա ուզում դրանով ասել:

Հովհաննեսյանը ենթատեքստից հանել է Ա. Սկաչկոյի հոդվածից մի քանի կտոր ու այդ ամենից քաղվածք ձուլել: Ծանոթանալ 1921թ. մարտի 4-ի «Հայաստանն ու Թուրքիան գալիք կոնֆերանսին» հոդվածի տեքստի հետ կարելի է այստեղ: Եթե հոդվածի տեքսը ամբողջությամբ կարդալ, ապա եզրակացությունները կտարբերվեն այն եզրակացություններից, որոնք անում են նացիոնալիստները: Հովհաննեսյանը քաղվածքը հյուսել է այնպես, որ ընթերցողի մոտ կարող է տպավորվել, իբր թե Լենինը տենչում էր «զոհ» բերել Հայաստանը:

Ի՞նչ «լենինյան սկզբմունքների» մասին է խոսվում հոդվածում և ինչի՞ մասին Հովհաննեսյանի աշխատանքում: «Դար պայքարի» ձեռագրի քաղվածքից չկա հստակ իմացություն, թե ի՞նչ «սկզբմունքների» մասին է խոսքը գնում, իսկ ահա Ա. Սկաչկոյի հոդվածում տրվում է հուշում.

«Գալիք կոնֆերանսին սոցիալիստական պետությունները, իհարկե,  կառաջնորդվեն մեծագույն սկզբմունքով, սահմանված ընկեր Լենինով՝ իր ազգային-գաղութային հարցերի մասին թեզերում»,  որը հնչում է այսպես. «Աշխատավորական ինտերնացիոնալիզմը պահանջում է. առաջին՝ մի երկրում աշխատավորական պայքարի  շահերի ենթարկացումը այդ պայքարի համաշխարհային  մասշտաբի շահերին. երկրորդ՝ պահանջում է բուրժուազիայի հետ պայքար իրակացնող երկրից հանուն միջազգային կապիտալի  տապալման մեծագույն ազգային զոհերի գնալու ունակություն ու   պատրաստակամություն»:

Ի՞նչ թեզերի մասին է ասում Սկաչկոն: 1920թ. ամռանը Լենինի հնչեցրած զեկույցի տվյալ թեզերը՝ «Ազգային ու գաղութային հարցերով հանձնաժողովի զեկույց»-ն է: Զեկուցման հետ կարելի է ծանոթանալ այստեղ:

Վերոբերյալ փաստաթղթում Հայաստանի մասին չկա գեթ մի հիշատակում և որ նրանով պետք է զոհաբերել. զեկույցը ընդհանրապես այլի մասին է:

Բայց կա՞ արդյոք հենց Սկաչկոյի հոդվածում որևէ «հայատյաց» բան: Որպեսզի որևէ երևույթի կամ փաստի մասին դատել, անհրաժեշտ է հաշվի առնել պատմական ենթատեքստը: Հոդվածը հրապարակվել է 1921թ. մարտի 4-ին՝ Հայաստանի սովետիզացիայից հետո. այդ ժամանակ ընթանում էր Մոսկովյան կոնֆերանսին նախապատրաստում, որին Թուրքիան ու Սովետական Ռուսաստանը կկնքեն պայմանագիր ու կհաստատեն սահմանները: Ինչի՞ համար էր պետք պայմանագրի ստորագրումից առաջ հրապարակել այդպիսի հոդված:

Պատասխանը գտնվում է մակերևույթին և ակնհայտ է դառնում տեքստի հետ ծանոթացումից հետո: Ա. Սկաչկոյի հոդվածը թուրքական պատվիրակության համար նախատեսված ուղերձ է և դրանում գլխավոր ուղերձը ոչ թե Հայաստանը «զոհաբերելու» մեջ էր, այլ ձգտում թուրքական իշխանություններին համոզելու պայմանագրի կնքման ժամանակ փոխզիջումների գնալ: Պետք չէ մոռանալ, որ 1920թ. դեկտեմբերի 2-ին քեմալիստները դաշնակական ղեկավարության հետ կնքել են Հայաստանի համար ծայրահեղ անբարենպաստ Ալեքսանդրոպոլյան պայմանագիր: Թերևս Հայաստանի սովետական կառավարությունը չճանաչեց տվյալ պայմանագիրը, սակայն թուրքերը շարունակում էին դրան հղումներ անել:

Ահա Ա. Սկաչկոյի հոդվածից հետաքրքիր պահ.

«Բայց եթե Սովետական Ռուսաստանն ու Սովետական Հայաստանը   հանուն Արևելքում հեղափոխության զարգացմանը Թուրքիային գնան հայտնի զիջումների, ապա, մյուս կողմից, Անգորական կառավարությունը պարտավոր կլինի հասկանալ, որ ներկայիս Սովետական Հայաստանը՝ դաշնակական Հայաստանը չէ, որ  հայկական կոմունիստների և դաշնակների միջև չկա ոչ մի   ժառանգակցական կապ, և ուստի անհեթեթ է Սովետական  Հայաստանի հետ վերաբերվել նույն թշնամությամբ, ինչպես դաշնակականի հետ, և հայկական կոմունիստներից պահանջել    դաշնակների կնքած պայմանագրի կատարում (խոսքը Ալեքսանդրոպոլյան պայմանագրի մասին է — խմբ. նշ.): Անգորական    կառավարությունը պետք է հասկանա, որ հեղափոխական  Թուրքիային թշնամական դաշնակական Հայաստանը մեռել է: Այժմ,  ցարական Ռուսաստանի անհայտացմամբ ու Անտանտայի  ազդեցության տակից Հայաստանի դուրս գալով հանդերձ, հայ- թուրքական թշնամության պատճառը կորչում է, և չկան ոչ մի  հիմնավորումներ սպասել դրա շարունակմանը»:

 Սթափ դատման դեպքում հայերը պետք է հասկանան, որ չկա ոչինչ  այդ վիլայեթները վերցնելու համար: Դրանք վերցնել նրանք կարող են   միայն Ռուսաստանի օգնությամբ, սակայն նրանք պետք է նույնպես հասկանան, որ ռուսական Կարմիր Բանակը երբեք այդպիսի  պայմաններում իրենց համար չի նվաճի Վանն ու Բիթլիսը: Թուրքիա  հանուն Հայաստանի շահերի ներխուժել կնշանակեր թուրքական  ժողովրդին և ամբողջ Արևելքին ապացուցել, թե Սովետական  Ռուսաստանը շարունակում է ցարական Ռուսաստանի  քաղաքականությունը և ռուսաստանյան կոմունիզմը հանդիսանում է   ընդամենը ծածուկ ռուսաստանյան իմպերիալիզմ: Թուրքիայի հետ  պատերազմ սկսել՝ կնշանակեր ողջ Արևելքում հեղափոխությունն ու անգլիական իմպերիալիզմի հետ պայքարը տապալել»:

Հոդվածում կարծեք թե ակնարկում են. որպեսզի սովետական կողմը գնա որոշակի զիջումների, նույն բանը պետք է անի Թուրքիան: Մի ուրիշ ուղերձ քեմալիստներին. հայկական կոմունիստները ի զորու չեն և չեն ուզում շարունակել դաշնակների քաղաքականությունը, հետևաբար, նրանք (քեմալիստները) պետք է փոխեն իրենց վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:

Հոդվածը ավելի շատ նախատեսված է թուրքերի համար, որպեսզի նրանք հրաժարվեն Ալեքսանդրոպոլյան պայմանագրի դրույթներից և դուրս բերեն Հայաստանի տարածքից իրենց զորքերը: Սովետները փորձում էին թույլ չտալ նոր պատերազմի սանձազերծումը և Թուրքիայի դեպի արևմտյան պետություններ վերակողմնորոշումը:

Կարելի է վստահությամբ ասել, որ Լենինը Հայաստանի մասին նման ոչ մի բան չի ասել: Բարսեղովն ու Հովհաննեսյանը ներկայիս Հայաստանում գոյություն ունեցող քաղաքական կոնյունկտուրայի` հակասովետիզմի ու հակակոմունիզմի ձայնարկիցներ են: Բուրժուազիան նման տեղեկատվական արտանետումների օգնությամբ հայերին ազգային զգացմունքներով մանիպուլացնում է և ստեղծում Հեղափոխության ու Լենինի մասին կեղծ պատկերացում՝ միայն թե դասակարգային գիտակցությունը իջնի:

Հերթական անգամ բուրժուազ հրապարակախոսները հանուն գոյություն ունեցող սոցիալական անհավասարության արդարացման հայկական քաղքենուն կերակրեցին ստի չափաբաժնով, սակայն բոլորն էլ կուտը կերան: Իրերի նման դասավորվածությունը շարունակվելու է այնքան, մինչև մարդիք չսկսեն առավել քննադատչորեն վերաբերվել նմանօրինակ ինֆորմացիային, չսկսեն խորհել, երկմտել, ստուգել ու վերաստուգել: Այլապես պրոլետարիատը երբեք չի ազատվի թելադրվող պատրանքներից, չի գիտակցի իրեն ինչպես դասակարգ և նման ստի տարածողների հետ պայքարի չի ելնի:

Կարդացեք ռուսերեն

Աղբյուր.

[1] Էդուարդ Հովհաննեսյան, «Դար պայքարի» (Պայքարի դար՞՞՞), էջ 364. Эдуард Оганесян, «Век борьбы», стр. 364.

Հեղինակ. Էդգար Սահակյան

Թարգմանեց. Էրիկ Մկրտչյան