Մարքսիզմն ու արևելյան հարցը

Politsturm
Politsturm
Մարքսիզմն ու արևելյան հարցը

Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը ակնապիշ ուշադրությամբ էին հետևում Օտտոմանական կայսրությունում իրադարձությունների զարգացմանը (արևելյան հարցի կապակցությամբ): Կայսրությունում և ամբողջ աշխարհում տիրող իրավիճակի խորը ըմբռնումը նրանց հանգեցրեցին Օսմանյան կայսրության անխուսափելի փլուզման և տխրահռչակ «ստատուս քվոյի», այսինքն՝ Օսմանյան պետության ամբողջականությունը պահպանելու եվրոպական դիվանագիտության ավանդական ձախողման դատապարտված քաղաքականության վերաբերյալ եզրակացության:

Նաև, մարքսիզմի հիմնադիրները ուշադրություն հրավիրեցին սուլթանների պետությունում թուրքերի արտոնյալ դիրքի, մահմեդական կայսրությունում քրիստոնյաների ճնշված դիրքի վրա: Մենք մեջ ենք բերում Մարքսի և Էնգելսի հոդվածից հատված, որը գրվել է «New-York Dally Tribune»-ի համար, որում արտացոլված են վերը նշված երևույթները:

«Պահպանե՛ք ստատուս քվոն Թուրքիայում: Նմանատիպ հաջողությամբ կարելի էր փորձել որոշակի փուլում կասեցնել սատկած ձիու դիակի փտումը և կանխել դրա ամբողջական տարրալուծումը: Թուրքիան տարրալուծվում է և ավելի ու ավելի է տարրալուծվելու, քանի դեռ շարունակվում է գոյություն ունենալ «ուժերի հավասարակշռության» ներկայիս համակարգը և ստատուս քվոյի պահպանումը: Եվ հետևաբար, չնայած բոլոր համագումարներին, արձանագրություններին և վերջնագրերին, այն հետևողականորեն կներդրի իր տարեկան լուման դիվանագիտական դժվարություններին և միջազգային տարաձայնություններին, ինչպես ցանկացած այլ փտող մարմին առատորեն արտանետում է շրջակա միջավայր ճահճագազ և այլ «քաղցրաբույր» գազանման նյութեր:

Տեսնենք, թե որն է ինքնին հարցը: Թուրքիան բաղկացած է երեք բոլորովին տարբեր մասերից. Աֆրիկայի վասալ իշխանությունները՝ Եգիպտոսը և Թունիսը, Ասիայի Թուրքիան և Եվրոպական Թուրքիան […]: Ասիական Թուրքիան այն ուժերի իրական կենտրոնն է, որոնցով դեռ տիրապետում է Թուրքական կայսրությունը: Չորս դար թուրքերը ապրում էին հիմնականում Փոքր Ասիայում և Հայաստանում, որոնք ծառայում էին որպես ջրամբար թուրքական բանակների անընդհատ համալրման համար, սկսած նրանցից, որոնք կանգնած էին Վիեննայի պատերի տակ և ավարտած Դիբիչի ոչ այնքան հմուտ զորաշարժերի արդյունքում Կուլևչայի արվարձաններում ջարդված բանակներով: Ասիական Թուրքիան, չնայած իր սակավաթիվ բնակչությանը, այնուամենայնիվ, կազմում է թուրքական ազգությանը պատկանող ֆանատիկոս-մահմեդականների դեռևս չափազանց սերտ համախմբված զանգված այս պահին նրան նվաճելու ցանկացած փորձ ձեռնարկելու համար: Եվ իսկապես, ասիական տարածաշրջաններից «արևելյան հարցի» ցանկացած քննարկման ժամանակ հաշվի են առնվում միայն Պաղեստինը և Լիբանանի քրիստոնեական հովիտները:

Իրական կռվախնձորը Եվրոպական Թուրքիան է՝ Սավայի և Դանուբի հարավում գտնվող մեծ թերակղզին […]: Տասներկու միլիոն սլավոններ, հույներ, վալախներ, արնաուտներ ենթակա են մեկ միլիոն թուրքերի, ու մինչև վերջերս կասկածելի էր թվում, որ ոչ թե թուրքերը, այլ այս բոլոր տարբեր ռասաներից որևէ այլ տարր առավելագույնն է ունակ տիրապետել, ինչը, այդպիսի խառն բնակչության առկայությամբ չէր կարող պատկանել այդ ազգություններից միայն մեկին: Բայց երբ տեսնում ենք, թե ինչ խղճուկ փլուզում է կրել Թուրքիայի կառավարության կողմից քաղաքակրթության ուղին բռնելու բոլոր փորձերը, և ինչպես է իսլամիստական ​​ֆանատիզմը, որի հենարանը հիմնականում մի քանի խոշոր քաղաքների թուրքական խաժամուժն է, անփոփոխ կերպով դիմում է Ավստրիայի և Ռուսաստանի օգնությանը՝ միայն իշխանությունը վերականգնելու և առաջադեմական ցանկացած ակունք ոչնչացնելու համար, երբ տեսնում ենք, թե ինչպես է կենտրոնական, այսինքն՝ թուրքական կառավարության իշխանությունը տարեցտարի թուլանում քրիստոնեական նահանգների ապստամբությունների շնորհիվ, որոնցից ոչ մեկը լիովին անհաջող չի լինում Պորտայի թուլության և հարևան պետությունների միջամտության պատճառով, երբ տեսնում ենք, վերջապես, որ Հունաստանը ձգտում է իր անկախությունը ձեռք բերել, որ Ռուսաստանը նվաճում է Հայաստանի մի մասը, իսկ Մոլդավիան, Վալախիան և Սերբիան, մեկը մյուսի հետևից, գտնվում են այս տերության պրոտեկտորատի տակ, ապա պետք է համաձայնվենք այն բանի հետ, որ թուրքերի մնալը Եվրոպայում լուրջ խոչընդոտ է թրակիա-իլլիրիական թերակղզու բոլոր ռեսուրսների զարգացման համար:

Դժվար է թուրքերին անվանել Թուրքիայում իշխող դաս, քանի որ այնտեղ հասարակության տարբեր խավերի հարաբերություններն առանձնանում են նույն խճճվածությամբ, ինչպես տարբեր ցեղերի հարաբերությունները: Կախված տեղանքից և տարբեր հանգամանքներից՝ թուրքը կարող է լինել բանվոր, գյուղացի վարձակալ, մանր հողատեր, վաճառական, կանգնած ավատատիրության ամենացածր և բարբարոսական մակարդակում ավատատիրական հողատեր, պաշտոնյա կամ զինվորական, բայց ինչ սոցիալական դիրք էլ նա զբաղեցնի, նա պատկանում է արտոնյալ կրոնին և ազգությանը՝ նա միայնակ իրավունք ունի զենք կրելու, և ամենաբարձրաստիճան քրիստոնյան պարտավոր է զիջել հասարակության ցածր խավին պատկանող մահմեդականին հանդիպելիս»:

(ռուս. Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. Երկ. 2-րդ հրատ., տոմ 9, էջ 5-6)

Հոդվածը ռուսերեն. https://am.politsturm.com/marksizm-i-vostochnyj-vopros/

Թարգմանեց. Էրիկ Մկրտչյան

Great! Next, complete checkout for full access to Политштурм Армения
Welcome back! You've successfully signed in
You've successfully subscribed to Политштурм Армения
Success! Your account is fully activated, you now have access to all content
Success! Your billing info has been updated
Your billing was not updated