Ինտելիգենցիան ու նացիոնալիզմը

Ինտելիգենցիան ու նացիոնալիզմը

«Ընդունված է համարել, որ ինտելիգենցիան հանդիսանում է «մոլորակի աղը», որ այն յուրաքանչյուր հասարակության մեջ առաջադիմական ուժ է հանդիսանում: Այդ կարծիքը ունի խիստ սահմանափակումների ու վերապահությունների կարիք: Եթե մենք վերցնենք, օրինակ, ժամանակակից հայկական ինտելիգենցիան ու մի շարք այլ ազգային ինտելիգենցիաներին, ապա կտեսնենք, որ դրանք ոչ միայն առաջադիմական ուժ չեն հանդիսանում, այլ, ընդհակառակը, խաղում են իրենց ժողովուրդների առաջադիմական զարգացման գործում տգեղ ու վնասակար դեր:

Այո, կար ժամանակ, երբ ինտելիգենցիան խաղում էր առաջավոր դեր եվրոպական ժողովուրդների կյանքում: Մեծ ֆրանսիական հեղափոխության հանրաճանաչ «լուսավորիչներ» կամ «հանրագիտարանագետներ»՝ Ռուսսոն, Վոլտերը, Հելվեցիուսը, Գոլբախը, Լամետրին ու նրանց շուրջ համախմբված ինտելիգենցիան կամ 1818թ. «Երիտասարդ Գերմանիայի» փայլուն սերունդը՝ Բերնեն, Հեյնեն, Գուցկովը, Հերվեգը, Ֆրեյլիգրատը, Մաձինիի հովանու ներքո գործած «Երիտասարդ Իտալիան» և այլոք, — նրանք իսկապես ժամանակին կատարել են ահռելի առաջադիմական գործ: Նրանք այն առաջավոր ջոկատներն էին, որոնք մութ միջնադարյան ավատատիրական-կղերական աշխարհայացքի ու նախապաշարմունքների դեմ իրենց համառ գաղափարային պայքարով պատրաստեցին առաջադեմ բուրժուազիայի տիրապետությունն ու XIX-րդ դարում մշակույթի զարգացումը: Հենց նրանք, իրենց ըստ հայտնի «քննադատական զենքով» արտահայտությամբ դարձրեցին հետագա «զենքով քննադատության» հաղթանակը հնարավոր*:

Երբ բուրժուազիան իր օբյեկտիվ պատմական դիրքով առաջավոր դասակարգ էր, առաջավոր էլ էր նաև նրա ինտելիգենցիան: Իսկ այժմ, ընդհակառակը, բուրժուազ ինտելիգենցիան իր ամբողջ հասարակական աշխարհայացքով ու ամբողջ Եվրոպայում գործունեությամբ հանդիսանում է ժողովուրդների առաջադիմության համար ահռելի խոչընդոտ: Իր ամբողջ գաղափարական ուժը նա այսօր տալիս է բուրժուազիայի շահերի ծառայությանը, ամբողջ ուժով՝ գիտակցորեն, կամ անգիտակից այն այլասերում է հասարակության մասին գիտությունը, հասարակական ճշմարտությունները, փորձում է ժողովրդական զանգվածների գիտակցությունը խամրել, նրանց առջև ամեն աչքակապությամբ ու խաբեությամբ արդարացնել ժամանակակից շահագործման ու բռնության վրա հիմնված կարգը: Էլ չենք խոսում այն մասին, որ իր կիրառական գիտություններով՝ քիմիայով, տեխնիկայով և այլն՝ բուրժուազ ինտելիգենցիան ծառայում է միմիայն իշխող դասակարգերի հարստացմանը»:

Թարգմանեց. Էրիկ Մկրտչյան

Կարդացեք ռուսերեն

Նշումներ:

* Նայի՛ր ռուս. Մարքս Կ. ու Էնգելս Ֆ. Երկ., տոմ 1, էջ 422.

Ս. Գ. Շահումյանի «Ինտելիգենցիան ու նացիոնալիզմը (ժամանակակից ինտելիգենցիայի հասարակական դերը)» հոդվածից հատված

(ռուս. Շահումյան Ս. Գ. Ընտիր երկեր. Տ. 2. Մ., 1978թ. էջ 31 — 32)