Անդրանիկն ու Սովետական իշխանությունը

Անդրանիկն ու Սովետական իշխանությունը

«Ես զինվոր եմ՝ շահագործվածների ու ստրկացածների զինվոր և, որտեղ որ ազատության համար պայքարն է, որտեղ որ տիրակալների դեմ պայքարն է, այնտեղ է իմ թուրը»[1]:

Անդրանիկ Թորոսի Օզանյանը (1865–1927թթ.) ավելի հայտնի է ինչպես Օսմանյան Կայսրության հայերի ազգազատագրական շարժման աչքի ընկնող գործիչ: Անդրանիկի կյանքն ուգործունեությունը անցել է հիմնականում Արևմտյան Հայաստանում, որտեղ նա մղում էր զինյալ պայքար ընդդեմ թուրքական իշխանությունների, իսկ 1917-ից 1919թթ. իր գործունեությունը անց է կացվում Անդրկովկասի տարածաշրջանում թուրքա-մուսավատիստական ներխուժման ժամանակ: Անդրանիկի գլխավոր նպատակն էր հայերին ազատագրումը թուրքական դեսպոտիզմից, որին նա նվիրեց ողջ իր կյանքը:

Չնայած բուրժուազ-ազգայնական ՀՅԴ «Դաշնակցությունում» նրա տևական անդամակցության, Անդրանիկի ու կուսակցության ճանապարհները բազմիցս չէին համընկնում և արդյունքում բերեցին վերջնական սահմանազատման: Անդրանիկի ու դաշնակների պատկերները նույնացնել պետք չէ, քանի որ առաջինի պրակտիկ գործունեությունը խիստ տարբերվում է ազգայնականների գործունեությունից: Նա եղել է ռուսական կողմնորոշումով հայկական ազգային-ազատագրական շարժման հետևողական ջատագով, ինչպես նաև ողջույնում էր Հոկտեմբերյան հեղափոխությունն ու Խորհրդային իշխանության հաղթանակը Անդրկովկասում:

Անդրանիկի գործունեության ընդհանուր գնահատականի հիմնավորման համար հարկ է հաշվի առնել պատմական սոցիալ-քաղաքական պայմանների ողջ դժվարությունը, որոնցում նա ապրում ու գործում էր:

Համառոտ կենսագրական ուրվագիծ

Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի (Թուրքիա) Շապին Գարահիսար քաղաքում՝ արհեստավոր-ատաղձագործի ընտանիքում: 1882թ. նա ավարտել է տեղական 7-ամյա հայկական դպրոցը: 1883թ. գյուղի հայ բնակչությունը ահաբեկած թուրքական ժանդարմին ծեծի ենթարկելու համար ձերբակալվել է իշխանությունների կողմից: Բանտից փախուստից հետո, Անդրանիկ Օզանյանը որոշ ժամանակ (1884-1886թթ.) ապրել է Կոնստանդնուպոլսում (Ստամբուլ), այստեղ աշխատելով ատաղձագործ: Ազգային- ազատագրական շարժման ապագա հերոսի անձի ձևավորումը անց է կացվել Օսմանյան Կայսրության հայերի համար շատ դժվար պատմական ժամանակահատվածում:

1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո հայ բնակչության մոտ հայկական հարցի լուծման հույս առաջացավ: Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կնքվեց Սան-Ստեֆանոյի նախնական խաղաղության պայմանագիրը, որի համաձայն Ռուսաստանը ճանաչվում էր թուրքական կառավարության կողմիցԱրևմտյան Հայաստանում իրականալիք ռեֆորմների երաշխավոր: Սակայն, 1878թ. կայացած Բեռլինյան վեհաժողովին արևմտյան տերությունները վերանայեցին Սան-Ստեֆանոյի պայմանագիրը, որով իսկ հայերին հանձնեցին թուրքական դեսպոտիզմի հետագա տառապանքների գիրկը:

Այնուհետև հայերի դրությունը էլ ավելի վատթարացավ: Սկսվեցին հայերի վրա, ի վերջո վերածված ջարդերի ու կոտորածի՝ մասսայական քշումներ: 1894-1896թթ. դաժան ջարդերում զոհվեց 300 հազար հայ: Այդ պայմաններում հայերը ճարահատված էին դիմել զինված պայքարի, իրենց կյանքերի, ունեցվածքի, պատվո ու արժանիքնների պաշտպանությանը: 90- ականների սկզբին Անդրանիկը մտավ ազգային-ազատագրական շարժման շարքեր: 1891թ. նա մտավ հայկական քաղաքական սոցիալ-ժողովրդավարական ուղղվածության «Հնչակ» կուսակցություն[2]. Անդրանիկը ռազմական ջոկատները զենքով ապահովելու նպատակով մեկնեց Ղրիմ ու Կովկաս: Վերադառնալով Արևմտյան Հայաստան, նա մտնում է հայդուկական ջոկատ և շուտով դառնում ինքնապաշտպանության ռազմո խմբերի ճանաչված ղեկավար, տանում է հաջող ռազմական գործողություններ թուրքական բանակի զորախմբերի դեմ:

Հատկապես մեծ հասարակական արձագանք տվեցին 1901թ. Սբ. Առաքելոց վանքի մոտ թուրքական զորքերի դեմ երկարամուղ ճակատամարտերը: Պայքարի ընթացքում ամրապնդվեցին Անդրանիկի գլխավորած զինված ջոկատների ու հայկական գյուղացիների լայն մասսաների հետ կապերը[3]: 1904թ. Սասունյան ապստամբության պարտությունից հետո Անդրանիկը ժամանում է Կովկաս, որտեղ մոտիկանում է հայկական մշակույթի հայտնի գործիչների՝ Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի ու մն. հետ: Սկսած 1906թ. Անդրանիկը բնակություն է հաստատում Բուլղարիայում, որտեղ ակտիվ մասնակցություն է ունենում Առաջին Բալկանական պատերազմում, ղեկավարելով բուլղարական բանակի կազմի մեջ մտած հայ կամավորականների ջոկատ: Շատ կամավորականներ, ինչպես Անդրանիկը, արժանացվեցին բուլղարական պարգևանշանների:

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից Անդրանիկը ժամանում է Ռուսաստան ու կազմակերպում Առաջին հայկական կամավորական գունդը, որը ռուսական բանակի կազմում ակտիվորեն մասնակցում է Կովկասյան ճակատում ռազմական գործողություններին: Անդրանիկը մարտերում ցուցաբերած քաջարիության համար արժանանում է Գեորգիական 4 աստիճանի շքանշանի, գեորգիական 4-րդ և 3-րդ աստիճանների խաչերի, Սբ. Ստանիսլավի 2-րդ և Սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի կրծքանշանների: Անդրանիկ Թորոսովիչի թիկունքում արդարարորեն ամրապնդվեց ժողովրդական հերոսի համբավը. նրա ճանաչվածությունը ժողովրդո և զինվորական մասսաներում հույժ բարձր էր: Ահա ինչպես Անդրանիկին բնութագրեց Խորհրդային Միության ապագա մարշալ Իվան Բաղրամյանը, որը այդ ժամանակ ծառայում էր կամավորական ջոկատի կազմում և անձամբ հանդիպել է նրա հետ.

«Հայերի լայնագույն շերտերը պահպանել են Անդրանիկի մասին անհերքելի, կարծր կարծիք, որ նա իսկապես նվիրել է իր կյանքը անձնազոհ, հերոսությամբ լի պայքարի հանուն Օսմանյան Թուրքիայի կառավարող շրջանակների բազմադարյան հետադիմական, շովինիզմի թույնով թունավորված ու կրոնական անհանդուրժողականության դեսպոտիզմից հարազատ Արևմտյան Հայաստանի ազատագրման: Հենց այդ սուրբ պայքարն էլ, իսկն ասած, դարձավ նրա հիմնական քաղաքական հայացքը: Հենց այդ բարոյական ասպարեզի շնորհիվ Անդրանիկը ձեռք բերեց լեգենդար ժողովրդական հերոսի ճշմարիտ համբավը:»[4].

Մեկ այլ հայտնի սովետական պետական գործիչ Անաստաս Միկոյանը՝ 1914-1915թթ. Անդրանիկ Օզանյանի կամավորական դրուժինայի կազմում մարտնչած, իր հիշողություններում գրել է.

«Հայերի մեջ Անդրանիկի անունը պատված է եղել փառքի լուսապսակով: Ինչպես հետագայում մենք համոզվեցինք, նա մարտիկների շարքերում ևս օգտվում էր անասելի հեղինակությամբ: Հետաքրքիր է նշել, որ մինչ 1907թ. Անդրանիկը կարճաժամկետ, թերևս ձևական, ֆորմալ, եղել է դաշնակական կուսակցությունում, բայց հետո խզել է կապերը և համարվել անկախ հայրենասեր, ժողովրդական հերոս:»[5].

Մեր հերոսը ցուցաբերեց իրեն ոչ միայն ինչպես տաղանդավոր զինվորական, այլ նաև հասարակական գործիչ: Ճակատի հրամանատարությամբ կամավորական դրուժինաների վերակազմավորումից հետո, Անդրանիկը հրաժարականի դիմեց ու տեղափոխվեց Թիֆլիս, իսկ հետո Հյուսիսային Կովկաս, որտեղ կազմավորեց հայ գաղթականների համար օգնություն:

Ինչպես նաև իր կողմից՝ ի այլընտրանք դաշնակական տպագրությանը կազմավորվեց «Հայաստան» թերթի հրատարակչությունը: Փետրվարյան հեղափոխությունից հետո Անդրանիկը վերադառնում է Կովկասյան ճակատ, շուտով ճակատի հրամանատարությունը արժանեցնում է Անդրանիկին գեներալ-մայորի կոչմանը: Չնայած մի քանի անգամ գերազանցող թուրքական կանոնավոր զորքերի ուժերին հերոսական դիմադրությանը, ճակատը պահպանել չհաջողվեց: 1918թ. մարտի կեսերին թուրքական զորքերը մոտեցան ռուս-թուրքական 1914թ. սահմանին: Գրոհը շարունակող թուրքերը՝ խախտելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, գրավում էին նորանոր տարածքներ:

Իրենց ցուցաբերելով հանդուգն դիմադրություն, հայկական մարտական խմբավորումները, այդ թվում Անդրանիկի ղեկավարածները, նահանջեցին Անդրկովկասի սահման:1918թ. մայիսին, Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի մոտ հերոսական մարտերի օրերին, Անդրանիկի ջոկատը գնվում էր պաշտպանության աջ թևում: Այդ ժամանակ նրանք պահում էին Լոռու ձորը:

Գտնվելով Դսեղ գյուղում, Անդրանիկը արգելափակեց թուրքերի դեպի Դիլիջան, այնուհետև Բաքու առաջ շարժը[6]:

Առաջին Հայկական հանրապետության հռչակումից և Բաթումի պայմանագրի կնքումից հետո Անդրանիկի ու դաշնակական ղեկավարության ճանապարհները վերջնականապես բաժանվեցին : 1918թ. հունիսին, Անդրանիկը իր զորքի ու գաղթականների հետ ուղևորվեցին հարավ Շարուր-Դարալաղյազ-Նախիչևան գծով: Նա պատրաստվում էր Պարսկաստանով անցնել Միջագետք, որպեսզի անգլիացիների օգնությամբ մտներ Արևմտյան Հայաստանի սահման ու տեղավորեր այնտեղ գաղթականներին[7]: Կյանքի կոչել այդ պլանը չհաջողվեց, ուստի որոշեց վերադառնալ Նախիչևանի շրջան (ուեզդ): Նախիչևանի շրջանում նա փորձեց ձախողել թուրքերի հետագա գրոհը դեպի Անդրկովկասի խորքեր: Սակայն, չնայած Անդրանիկի բոլոր ջանքերի, նրան չհաջողվեց իրականացնել իր սպասելիքները:

Թուրքա-մուսավատիստական զորքերով գնալով սեղմվող, ստիպված էր 1919թ. մարտին դուրս պրծնել Զանգեզուր: Տեղաբնակեցնելով գաղթականների մի մաս, զորավարը ժամանեց Էջմիածին: Այնտեղ Անդրանիկը անգլիական հրամանատարության պահանջով լուծարեց իր ջոկատը և, դաշնակների իշխանությունը Հայաստանում համարելով ապօրինի, լքեց Անդրկովկասի սահմանները: Անդրանիկի կյանքն ու գործունեությունը անցնում էր Անգլիայում, Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում, որտեղ էլ ավարտվեց իր ակտիվ քաղաքական գործունեությունը: Անդրանիկը մահացավ 1927թ. ԱՄՆ-ում:

Անդրանիկ Օզանյանի գործունեության գնահատականը մարքսիստական տեսակետերից

Անդրանիկի գործունեությունը գնահատվել է ու զննվել զանազան տեսակետերից: Սովետական պատմագրությամբ տրվում էին հակասող գնահատականներ: Դա, ավելի շուտ, բխում էր հենց Անդրանիկի ֆիգուրայի հակասությամբ: Չնայած Սովետական իշխանության հանդեպ բարիացակամ վերաբերմունքին, նա եղել է բուրժուազ-ազգայնական կուսակցության անդամ, ակտիվորեն մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմում կամավորական ջոկատներիստեղծմանը, իսկ իր գործունեությունը երբեք չի կրել վառ ցուցադրված դասակարգային բնույթ:

Սակայն Անդրանիկ Օզանյանի գործունեության գնահատման գործում հարկավոր չէ անել շուտափույթ ու մակերեսային եզրակացություններ: Անհրաժեշտ է հաշվի առնել նրան ձևավորած պատմական դարաշրջանն ու սոցիալ-քաղաքական իրականությունները: Նախկինում մենք կարճ գրել ենք 19-րդ դարի Օսմանյան Կայսրության իրականություններն ու սոցիալական միջավայրը, որից դուրս է եկել Անդրանիկը: Օսմանյան Կայսրության հայերի համար առաջնահերթ հարց էր ֆիզիկական գոյատևման հարցը: Այդ պատճառով բնական է, որ այդ բայմաններում ուժեղանում էր ազգային-ազատագրական շարժումը, որի շրջանակներում էլ հարկավոր է զննել Անդրանիկի գործունեությունը:

Գոյություն ունի մոլորություն, ինչպես ազգայնականների միջև, այնպես էլ ոչ գիտակցական «ձախականների» միջև այն մասին, որ մարքսիստները անտեսում են ազգային հարցը, կամ էլ մարքսիզմն ու ազգային հարցը չեն տրամախաչվում: Դա այդպես չէ: Մարքսիստական գրականության մեջ ազգային հարցը, մասնավորապես հայկական հարցը, միշտ լուսաբանվել է մանրակրկիտ: Ազգային-ազատագրական շարժումը՝ մարքսիստ-լենինյան տեսանկյունից առաջադիմական ու հեղափոխական երևույթ է: Ազգային-ազատագրական շարժումը ստեղծում է ազգայնականության զարգացման համար միջավայր, որը բնական ու օբյեկտիվ գործընթաց է: Սակայն դա չի նշանակում, թե ազգայնականությունը ինքն իրեն անմեղ է: Եթե այն դիտարկել ազգազատագրական շարժման, ազգ ձևավորվելու որոշակի փուլում ու իմպերիալիզմի, մեր դեպքում՝ թուրքական դեսպոտիզմի դեմ պայքարի շրջանակում, ապա ազգայնականությունը կրում է առաջադիմական բնույթ: Անդրանիկ Օզանյանի գործունեությունը երբեք չի դուրս եկել ազգազատագրական շարժման շրջանակներից, բուրժուազ-ազգայնական կուսակցությունների հետ համագործակցումը կրել է նոմինալ՝ զրոյական բնույթ:

Լինելով ինքնուրույն տրամաբանող անձ, նա երբեք չի կիսել ՀՅԴ «Դաշնակցության» քաղաքականությունն ու գաղափարականությունը, իրեն չի համարել պարտավոր կատարել կուսակցական վերնախավի հրամանները: Արդյունքում, 1907թ. Անդրանիկը հայտարարեց դաշնակական կուսակցությունից իր հեռանալու մասին: Ինչից հետո 1907-1915թթ. ժամանակահատվածում մասնակցություն չի ունեցել նրա գործունեության մեջ, իսկ 1917թ. վերջնականապես խզել է դրա հետ կապերը:

Անդրանիկը հայդուկների խմբի հետ

Անդրանիկը եղել է գյուղացիական ցածր խավերից ու իր գործունեությամբ նա արտահայտում էր լայն գյուղացիական մասսաների ակնկալությունները, որոնք բացի ազգայնական ճնշումից տանում էին սոցիալական կեղեքում: Իր դասակարգային էությամբ, հայկական գյուղացիականության պայքարը ունեցել է հակաավատատիրական ուղղվածություն, որը անշուշտ անում է այն առաջադիմական: Անդրանիկն ինքն իր արտահայտչություններով հաստատել է իր գործունեության հակաավատատիրական բնույթը.

«Խաղաղ բնակչության դեմ ես ոչինչ չունեմ, ես պայքար եմ մղում բեկերի ու կառավարության դեմ:»[8]: «Ես զինվոր եմ, – շահագործվածների ու ստրկացածների զինվոր և, որտեղ որ ազատության համար պայքարն է, որտեղ որ տիրակալների դեմ պայքարն է, այնտեղ է իմ թուրը:»[9]: «Ես ազգայնական չեմ, ես ճանաչում եմ միայն մի ազգ, որը բոլոր կեղեքվածների ազգն է:»[10]:

Ըստ իր արտահայտչությունների և իր գործունեության բուն բնույթի, ժողովրդական հերոսը մղում էր, թեև անգիտակցորեն, դասակարգային պայքար: Բացի վերոնշյալից, կարելի է դիմել   Արևմտյան Հայաստանի ազգազատագրական շարժմանը բոլշևիստական տպագրության տված գնահատականներին: «Պրոլետարիատի կռիվ» թերթը 1903թ. գրում էր.

«Ուղարկելով մեր սոցիալիստական ողջույնը Թուրքական Հայաստանում մարտնչող եղբայրներին, մենք բաց արտահայտում ենք կարեկցություն Թուրքիայի բազմատանջ հայկական ժողովրդի ազատագրական գործին, սրտանց ցանկանում ենք, որ այդ ազատությունը գա ինչքան հնարավոր է շուտ:» [11]:

2-րդ ՌՍԴԱԿ համագումարի Բաքվի հանձնաժողովի զեկույցը թաթախված է արևմտյան հայերի ազատագրական պայքարի հանդեպ համակրանքով, որում, մասնավորապես, հայդուկական ջոկատները բնութագրվում են ինչպես «հեղափոխական խմբեր»[12]: Հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո Անդրանիկ Օզանյանի գործունեությունը, տեղի բոլշևիկներով բնութագրվել է դրական կողմից: Առաջին հերթին դա կապված է այն բանի հետ, որ Բաքվի կոմունայի դժվարագույն օրերին մեր հերոսը օգնության ձեռք մեկնեց բաքվի կոմիսարներին: Անդրանիկը չճանաչեց Թուրքիայի հետ դաշնակների կողմից ստորագրված Բաթումի պայմանագիրը և, գտնվելով Նախիչևանի ուեզդում, փորձելով խանգարել թուրքական զորքերի Անդրկովկասի խորքեր հետագա առաջընթացը, իր №1 հրամանով ըստ 14.07.1918թ., հռչակեց Նախիչևանի ուեզդը Ռուսաստանի հանրապետության անբաժանելի մաս: Նույն օրը Անդրանիկը ռադիոտելեգրամ ուղարկեց Բաքու Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանին, որում հաղորդեց նրան իր որոշման մասին: Շահումյանը հուլիսի 17-ին Վ.Ի.Լենինին ու Ի.Վ.Ստալինին հաղորդեց Անդրանիկի ռադիոգրամայի պարունակության մասին: Սովետական իշխանության կարգադրմանը Անդրանիկի անցնելու մասին հայտարարեցին «Համառուսական Կենտրոնական Սովետների Գործադիր Կոմիտեի լուրեր», «Մոսկովյան Սովետի Երեկոյան լուրեր» թերթերը՝ հուլիսի 25-ին, «Բաքվեցի բանվոր» թերթը՝ հուլիսի 19-ին[13]:

Նշանակալի է այն, որ 1918թ. հուլիսի 20-ին Ս.Գ.Շահումյանը Անդրանիկին ուղարկեց պատասխան ռադիոտելեգրամ, որում նա ողջունեց նրան ինչպես «ճշմարիտ ժողովրդական հերոս», արտահայտեց նրան իր համակրանքներն ու խնդրեց նրան գտնել «կամի ճանապարհներ»: Նրա՝ ինչպես ժողովրդական հերոսի կամ առաջնորդի մասին գրում էին այդ ժամանակվա բոլշևիստական տպագրություններում նույնպես: Ահա մի պահ «Համառուսական Կենտրոնական Սովետների Գործադիր Կոմիտեի լուրեր» թերթից՝ Սովետական իշխանության կարգադրմանը Անդրանիկի անցնելու մասին.

«Տելեգրաֆը հայկական ժողովրդական առաջնորդ Անդրանիկի սովետական կողմնորոշման նորություններ բերեց: Դա Սովետական իշխանության խոշոր հաղթանակ է: Անդրանիկ անունը… հայտնի է յուր հայի, այդ անունը, որով իսկապես կարող է հպարտանալ հայ ժողովուրդը: Անդրանիկը՝ հայերի ազատագրական պայքարի առաջնորդներից մեկն է, մեկը, քանզի եղել են ուրիշները…, սակայն Անդրանիկը – հայկական գյուղացիության միակ առաջնորդն է»[14]: Նախ ՌՍԴԱԿ(բ) Բաքվի Կոմիտետի օրգանի խմբագիրը, այնուհետև 26 բաքվի կոմունարներից մեկը՝ Արսեն Ամիրյանը գրել է, որ «Նախիչևանի ուեզդում, այդ մեզանից հեռավոր, լքված անկյունում, ժողովուրդը զգում է իրեն կապված մեծն բանվորա-գյուղացիական Ռուսաստանի հետ, այտեղ գյուղացիությունը, հին հեղափոխական պարտիզան Անդրանիկի գլխավորությամբ հսկում է այդ սովետական անկյունը թուրքերի գրոհից»[15]:

Սովետական պատմագրությունն ու Անդրանիկը

Ինչպես մենք արդեն գրել ենք ի վեր, ժողովրդական հերոսի գործունեության մեջ եղել են հակասող պահեր: Տվյալ հակասությունները չեն ազդել Անդրանիկի գործունեության ընդհանուր իմաստի վրա: Սովետական պատմական գիտությունը 20-ականներին Անդրանիկի գործունեության գտնահատականները տվել է ըստ իմպերիալիզմի ու ազգային կեղեքումների դեմ ուղղված մարքսիստ-լենինյան լայն ժողովրդավարական շարժումների առաջադիմական լինելու մասին դիրքավորումների: Սակայն հետագայում սովետական պատմագրության մեջ Անդրանիկի անունը դադարեցին հիշատակել: Անդրանիկի ֆիգուրայի մակերեսային զննման պատճառով առաջացել է մի շարք մոլորություններ նրա մասին. «արկածախնդիր», «փորձավոր դաշնակ» կամ «անգլիական լրտես»: Հանդիպվել են նաև ավելի լուրջ մեղադրանքներ: Օրինակ՝ Սովետական Ադրբեջանի պատմագրության մեջ կարելի էր կարդալ Անդրանիկի ու իր մարդկանց կողմից կազմակերպված թաթարական գյուղերում էթնիկ զտումների մասին:

Անդրանիկ Օզանյան

Սովորաբար այդ ամենի աղբյուր էին հանդիսանում մուսավատիստական «Ադրբեջան» թերթում 1918 ու 1919թթ. հրապարակված հոդվածներ[16]: Տվյալ աղբյուրները առաջացնում են ճշտի տեսանկյունից մեծ կասկածանքներ: Տարբեր մուսավատիստական հրատարակչություններում փլատակված թաթարական գյուղերի քանակը տատանվում է 10-ից 100 բնակավայրի, այսինքն չկան նույնիսկ ճշտգրիտ տվյալներ: Իրականությանը չի համապատասխանում նաև Անդրանիկի ջոկատների թերթում հնչեցված թվաքանակը[17]:

Հարկավոր է հիշել, որ Անդրանիկը մղում էր ակտիվ պայքար ընդդեմ թուրքական ու մուսավատիստական զորքերի: Բնակաբանաբար ակնհայտ է, որ ադրբեջանական ազգայնական մամուլը փորձում էր նրա դեմ տանել լրատվական ինֆորմացիոն պատերազմ: Այդ նույն մուսավատիստական թերթերը, միաժամանակ, տարածում էին «մուսուլմանական բնակչության եղեռնի» մասին կեղծը, որը ըստ իրենց, 1918թ. մարտին Բաքվում կազմակերպված էր բոլշևիկներով: Ադրբեջանական գյուղացիների շատ փաստաթղթեր ու վկայագրեր ապացուցում են, որ Անդրանիկն ինքն եղել է մարդասեր Ադրբեջանի գյուղացիների հանդեպ, բազմիցս իրար հանդեպ բարիդրացիության կոչեր էր անում ադրբեջանցիներին ու հայերին[18]:

Օրինակ, ժամանակորդներն ու Անդրկովկասում քաղաքացիական պատերազմի իրադարձությունների մասնակիցներ նավապետ Բորտն ու պորուչիկ Կոլմակովը գրում էին.

«Ադրբեջան» թերթի մի քանի համարներ ընդերցելուց հետո, ես տեսա, որ մեր ջոկատի վրա, որը ղեկավարում էր գեներալ Անդրանիկը, հնչեցնում են շատ կեղծ մեղադրանքներ ու գիտակցաբար աղավաղում են փաստերը»[19]:

Շուշո մուսուլմանական Խորհուրդի նախագահ Աբուլ Ֆազբեկ Հասանովը ասում էր.

«Ես համոզվեցի «Ադրբեջան» թերթում տպագրվող լուրերի անհիմնության ու չարանենգության մեջ»[20]:

Անդրանիկը մի քանի անգամ դիմել է ադրբեջանական ու հայկական բնակչությանը, կոչ է արել հաստատըել խաղաղ ու եղբայրական հարաբերություններ հայկական ու ադրբեջանական ժողովուրդների միջև: Անդրանիկն հայկական ու մուսուլմանական բնակչությանը ուղղված հրամանում «պահանջում էր կասեցնել որևէ թշնամական գործողությունները իրար հանդեպ, զգուշացնելով, որ ամեն ինքնագլուխ ելույթ, ումից ուզում է դուրս գա, արմատականորեն սսկվելու են ու մեղավորները պատժվելու են պատերազմական ժամանակաշրջանի օրենքներով»[21]: Մեր հերոսի խաղաղ սպասելիքները հաստատող ևս մի փաստաթուղթ է Զանգեզուրի ուեզդի հայերին «Զանգեզուրի ուեզդի մեր եղբայր մուսուլմաններին» կոչը: Ահա փոքրիկ նմուշ այնտեղից.

«Մենք՝ Զանգեզուրի ուեզդի հայերս, հանուն հանգստության, խաղաղ բնակակցության ու մարդասիրության, կոչ ենք անում մեր մուսուլման եղբայրներին, մեզանից յուրաքանչյուրին մնալ իրենց շրջանում առանց իր հարևանի իրավունքները խախտելու որևէ մի ձգտումների, դրանով իսկ առիթ չտալով, որ նման լուրջ հարցը ամրորեն որոշվի համապատասխան ու կոմպետենտ կառավարական ոլորտներում»[22]:

Մենք տեսնում ենք Անդրանիկի խաղաղ մուսուլմանական շրջաններում զոհեր չթողնելու ձգտումները: Անհրաժեշտ է հասկանալ, որ Անդրկովկասում ծագել է դժվար իրադրություն. քաղաքացիական պատերազմ ինտերվենցիայի ու միջէթնիկ բախումների պայմաններում: Հնարավոր է, որ իր ջոկատից ինչ-որ մեկը սեփական մտահղացմամբ ցուցաբերում էր թշնամական գործողություններ ադրբեջանական բնակչության հանդեպ, հնարավոր է դա թելադրված էր մարտական գործողությունների մարտավարությամբ ու մարտական իրադրությամբ: Միաժամանակ չկան ժողովրդական հերոսի էթնիկ զտումների մասնակցությունը հաստատող որևէ ապացույց:

Անդրանիկ Օզանյանի կենսագրությունում հաջորդ հակասող դեպքեր. անգլական ինտերվենտների վրա հենվելու և հայկական կամավորական շարժում կազմակերպելու փորձեր: Անգլիացիների հետ կապերը կրում էին ստիպված ու էպիզոդային բնույթ: Անդրանիկի համար գերակայություն էր լինում հայկական բնաչությունը թուրքական ինտերվենտներից պաշտպանելը, ու այս պարագայում անգլիացիները եղել էին ամենափոքր չարիքը: Քաղաքացիական պատերազմը Անդրկովկասի երբեմն ստիպում էր ընտրել կասկածելի դաշնակիցներ: Օրինակ, Բաքվի բոլշևիկները ստիպված համագործակցում էին «Դաշնակցություն» կուսակցության ու Լազար Բիչերախովի հետ: Ինչ վերաբերվում է հայկական կամավորական շարժմանը, ապա Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբին, Անդրանիկը կազմակերպում է հայ կամավորական գունդ, որը ռուսական բանակի կազմում ակտիվ մասնակցություն է ունենում Կովկասյան ռազմաճակատի մարտական գործողություններին:

Ցարական կառավարությունը փորձում էր օգտագործել հայերին ու հայկական հարցը իր իմպերիալիստական նպատակներով: Բոլշևիկները պատերազմը բնութագրեցին ինչպես անարդար, քննադատում էին ցարական կառավարության բոլոր միջոցառումները, քանի որ դրանք հետևում էին զավթիչ նպատակներ: Հայկական կամավորական ստորաբաժանումների ստեղծման փաստը կարող էր որպես պատրվակ օգտագործվել Թուրքիայի կառավարության կողմից հայերի նկատմամբ հետապնդումները սաստկացնելու համար: Հետագայում այդպես էլ տեղի ունեցավ: Օգտվելով ռազմական դրությունով, երիտթուրքական կառավարությունը 1915թ. իրականացրեց Օսմանյան կայսրության հայկական բնակչության ցեղասպանություն: Ս.Գ.Շահումյանի ներքո 1915թ. հոկտեմբերին իրականացված Կովկասի բոլշևիկների ժողովը, ելնելով հենց այդ նկատառումներից, բացասաբար գնահատեց հայկական շարժումը: Կամավորական շարժման հակասությունը այնումն էր, որ մի կողմից այն ի շահ ցարիզմի իմպերիալիստական ձգտումների էր, իսկ մյուս կողմից՝ Արևմտյան Հայաստանի հայ ժողովրդի ֆիզիկական գոյատևման պահպանման արդար ազգազատագրական շարժման շարունակությունն ու արտացոլումն էր: Կամավորական ջոկատների ստեղծումը հաճախակի կրում էր առեղծվածային բնույթ: Նշանակալի է այն, որ 1914թ. Էրզրումում ՀՅԴ «Դաշնակցության» համագումարը հայտարարություն արեց կամավորական ջոկատների հանդեպ բացասական կարծիքի մասին[23]:

Այնուհետև, իր հայտարարության հակառակ, կուսակցությունն ինքն կազմավորեց կամավորական ջոկատներ: Հայկական կամավորական ջոկատներում մարտնչում էին տարբեր քաղաքական հայացքների մարդիկ: Օրինակ՝ կամավորականների մեջ եղել էին այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Ա.Ի.Միկոյանը կամ, ապագայում հայտնի սովետական ռազմապետեր, Ի.Խ.Բաղրամյանն ու Գ.Դ.Գայը (Բժիշկյանց): Սովետական պատմագրության մեջ կան Անդրանիկ Օզանյանի գործունեության օբյեկտիվ լուսաբանման օրինակներ: Օրինակ՝ «Քաղաքացիական պատերազմ ու ԽՍՀՄ ռազմական ներխուժում» հանրագիտական հատորում Անդրանիկ բնութագրվում է ինչպես «թուրքական դեսպոտիզմի դեմ հայ ազգազատագրական պայքարի գործիչ»[24]:

Անդրանիկի ժամանակորդները ևս, ու հենց բոլշևիկները, գնահատում էին նրան ինչպես ազգազատագրական շարժման առաջադիմական գործչի: Սակայն ուշ սովետական պատմագրության մեջ նրա գործունեությունը գնահատում էին քիչ միանշանակ: Ըստ մեզ դա պայմանավորված էր մարքսիստ-լենինյան սկզբմունքային ազգազատագրական շարժման առաջադիմության մասին դիրքից շեղվելու հետ: Համենայն դեպս, Անդրանիկի ֆիգուրայի գնահատականի ժամանակ, վերոնշյալ դիրքը «մոռացվում» էր: Մասամբ դա պայմանավորված էր այն բանի հետ, որ այդ պատմական ժամանակահատվածի շատ հեղինակներ մոտենում էին ձևականորեն՝ չխորանալով Անդրանիկի գործունեության բոլոր նրբությունների ու նյուանսների մեջ: Եթե նա եղել է բուրժուազ կուսակցության անդամ, ապա նրան, առանց պարզաբանման, խծկում էին ազգայնականների շարքեր: Այդպիսի երկակիական ու հակասող դիրքավորում սովետական պատմագրության մեջ չէր կարող երկար շարունակվել: Անհրաժեշտ էր համամիութենական մակարդակում տալ գիտապես հիմնավորված Անդրանիկ Օզանյանի կյանքի ու գործունեության գնահատական: Այդ առիթով, 1986թ. Հայաստանի ԿԿ ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ Անզդանիկ գնդապետի գործունեության գնահատականի հարցը դրվեց պաշտոնական մակարդակում քննարկման: Քիչ ուշ ստեղծվեց ԽՍՀՄ ԳԱ Պատմության Ինստիտուտի հովանու ներքո հանձնաժողով: Ադրբեջանական ԽՍՀ ներկայացուցիչների դիրքորոշման պատճառով, հանձնաժողովի աշխատանքը ընկավ փակուղի: Շուտով Մոսկվայում Անդրանիկի անձի քննարկումը կորցրեց հրատապությունը ղարաբաղյան շարժման սկզբի ու Միության փլուզման պատճառով: Այդ իրադարձությունների մասնակիցներից մեկը այդ պահին ԿԿՀ ԿԿ-ի հովանու ներքո կուսակցության Պատմության Ինստիտուտի տնօրեն Հրաչիկ Սիմոնյանն էր: 2016թ. նրա աշխատանքի արդյունքները հրապարակվեցին «Անդրանիկ Զորավարի «քաղաքական արդարացման» պատմությունից» աշխատանքում:

Անդրանիկն՝ Սովետական իշխանության բարեկամ

Ժողովրդական հերոսը Մեծ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությանը դրական էր վերաբերվում ու ողջույնում էր Հայաստանում Սովետական իշխանության հաստատումը, ինչպես՝ հայ ժողովրդի միակ փրկություն: Այդ մասին Հայաստանում այսօր չեն սիրում հիշատակել ազգայնականները: Անդրանիկը եղել է հետևողականորեն և ընդհուպ մինչև մահ հավատարիմ էր սովետական կողմնորոշմանը: Անդրանիկ Օզանյանը դրական էր գնահատում Սովետական իշխանության որոշումները, հատկապես լենինյան «Թուրքական Հայաստանի մասին» 1918թ. հունվարի 11-ից (Գրիգորյան օրացույցով) որոշմանը:

Որոշում, որը կարող էր լուծել հայկական հարցը, բուրժուազ քաղաքական ուժերի կողմից ընդունվեց անտարբերաբար: Այդ ժամանակ Անդրկովկասյան կոմիսարիատը, որտեղ նստում էին դաշնակները, սկսում է սաբոտաժ անել Սովետական իշխանության որոշումները: Տվյալ հարցով այլ դիրքորոշման տեր էր Անդրանիկը: Ժողովրդական հերոսը արտահայտեց իր մտքերը կապված «Թուրքական Հայաստանի մասին» որոշման հետ 1918թ. փետրվարի 1-ից «Հայաստան» թերթի «Բոլշևիզմ ու Հայաստան» խմբագրական հոդվածում:

Ահա փոքրիկ պահ դրանից.

«Այժմ բոլշևիզմը հրապարաեց Հայաստանի մասին որոշում: Ես համաձայն եմ այդ որոշման պարունակության հետ: Բոլշևիզմը չունի ոչ մի զավթչական ձգտումներ, և Ռուսաստանում ու այլ շրջաններում գտնվող մեր կամավորական վկայում են, որ բոլշևիկները օգնում էին իրենց ու ներկայացնում հնարավորություններ այն բոլոր շրջաններում, որոնք իրենց ձեռքերում էին»:

Որոշումը չունի գեթ մի առաձգականություն, եվրոպական դիվանագիտական հոդվածների նման, և չարժե մոռանալ, որ Ժողովրդական Կոմիսարների կառավարությունը առաջին անգամ լույս հանեց մութ դիվանագիտական խարդավանքները, որոնք կառուցվել են մեր անբախտ ժողովրդի հանդեպ: Հայաստանի մասին բոլոր պաշտոնական հայտարարություններից բոլշևիստական դեկրետը ամենաանկեղծն է, և հնարավոր է, կդառնա ամենախոշոր փաստը նույնպես:

Հետագայում Անդրանիկը փորձեց օգնություն ցուցաբերել բաքվի կոմիսարներին, ու նույնիսկ հռչակեց Նախիչևանի ուեզդը Սովետական Ռուսաստանի մի մաս: Այդ մասին մենք գրել ենք ի վեր: Սակայն, իրենից անկախ պատճառներով, ստիպված էր լքել Անդրկովկասը: Գտնվելով արտագաղթում, նա չէր խզում կապերը Սովետական Հայաստանի հետ, հրճվում էր նրա հաջողություններից: Հայրենիքի հանդեպ սիրո արտահայտությունը Անդրանիկի կողմից Սովետական Հայաստանին իր թրի նվիրատվությունն էր, որը պահվում է Երևանում` Պետական Պատմական Թանգարանում: Այդ առմամբ նա գրում էր Սովետական Հայաստանին օգնության Կոմիտեի ներկայացուցիչներին.

«Թույլ տվեք իմ անունից հղել իմ սիրային ողջույնը սպիտակահեր Արարատի հովանու ներքո գիտակից ու անխոնջ աշխատող Հայաստանի քաղաքական գործիչներին, հարազատ հայկական ժողովրդին ու հայկական որբերին՝ Հայաստան հրաշալի ծաղիկներին»[25]:

1925թ. մայիսին, Ֆրեզնոյից, նա դիմում է Հայաստանի պետական Կարմիր Խաչի Նյու-Յորքյան բաժանմունք, Երևանում ծննդատան կառուցմանը միջոցների ուղարկման համար: Ժամանակորդները պատմում են, որ Անդրանիկը լի էր Սովետական Հայաստանի հանդեպ հավատքով, հրճվում ու ուրախանում էր, երբ իրեն էին հասնում երկրում շինարարության ընթացքի մասին զեկույցներ: Նախկին զորավարն մի անգամ չէր, որ ցուցաբերում էր պրակտիկ աջակցություն Ամերիկայում բնակվող հայերի Հայաստանին օգնություն տրամադրելու իրենց ջանքերում[26]:

Գեներալ Անդրանիկը ցույց է տալիս թուրը Ջոն Մանգասսարյանին Լոս-Անջելեսում

Անդրանիկ Օզանյանը կտրուկ բացասական էր վերաբերվում Սովետական Հայաստանի մասին դաշնակների տարածվող կեղծիքներին: Անդրանիկը, ինչպես շատերը արևմտյան սփյուռքում ճանաչում ու աջակցում էին Սովետական Հայաստանին: Ակներևաբար ցույց է տալիս Սովետների զրպարտիչների հանդեպ ժողովրդական հերոսի բացասական վերաբերմունքը և հակառակ՝ Սովետական Հայաստանի մասին դրական կարծիքը նրա ք. Ֆրեզնոյում 1926թ. նոյեմբերի 26-ի ելույթը՝ Սովետական Հայաստանի 6-ամյակի առիթով տոնակատարությանը: Անդրանիկն ասում էր.

«Այսօր լսեցի մի շարք մարդկանց հայրենասիրական խոսքերը Սովետական Հայաստանի զարգացման օգտին: Դա շատ լավ է: Սակայն լսեցի նաև այնպիսի մարդկանց զրպարտանքը, ովքեր լի էին մեր կողմից հարգված Սովետական Հայաստանի հանդեպ ատելությամբ: Նրանք Սովետական Հայաստանի ոխերիմ թշնամիներն են, որոնք ամեն տարի նշում են մայիսի 28-ը ինչպես «Ազատ ու անկախ Հայաստանի» տարելից»: Դա հիմարություն է… Նրանք ուզում են ջնջել հայկական ժողովրդին մայր-Հայաստանից, բայց նրանք այսուհետ չունեն իրավունք խոսել մայր-Հայաստանի մասին, քանզի նրանք վաճառել են Հայաստանը… Բավական է, բավական է հայ ժողովուրդը… բավական է, ինչքան բան ես դու տարել: Այժմ գոյություն ունի Սովետական ազատ Հայաստան: Հայ ժողովուրդը ընդմիշտ փրկվեց ի շնորհիվ ազատասեր ռուս ժողովրդի, որը ձախորդությունների պահին մարող հայ ժողովրդին ձեռք մեկնեց ու փրկեց նրան անդունդի եզրին: Այժմ բազմատանջ ու քայքայված հայ ժողովուրդը ունի իր Հայրենիքը: Թող ողջունվի հայ ու ռուս ժողովրդի դարավոր ընկերությունը: Հավերժ փառք հայ ու ռուս ժողովուրդների անմահ որդիներին, որոնք ընկան Հայաստանի ազատագրման արշալույսին: Շուտով Սովետական Հայաստանի կառավարությունը կսկսի դեպի Հայաստան աշխարհով մեկ սփռված անտուն հայերի հայրենադարձությունը: Եվ ես ունեմ միմիայն մի նպատակ՝ այցելել ազատագրված Հայաստան, տեսնել իմ հարազատ ժողովրդին ու հետո նոր մահանամ»[27]:

Ցավոք սրտի, Անդրանիկը չհասցրեց տեսնել ազատագրված Հայրենիքը: Նա արդեն բավարար տարեց մարդ էր ու Ֆրեզնոյում ելույթից մի տարի անց, 1927թ. օգոստոսի 31-ին Անդրանիկը մահացավ: Նրան հուղարկավորեցին Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքում: Այնուհետև, 1928թ. հունվարին, նրա աճյունը տեղափոխեցին Փարիզ ու հուղարկավորեցին Պեր-Լա-Շեզ գերեզմանում, Կոմունարների պատից քիչ հեռու: 2000թ. մեծարանքով վերահուղարկավորեցին Երևանում, հերոսների Եռաբլուր գերեզմանում: Անդրանիկի առաջին հուշարձանը ժամանակակից Հայաստանի տարածքում բացվել է 1967թ. հունիսի 4-ին Ուջան գյուղում: Հուշարձանի տեղադրումը նախաձեռնված էր տեղի բնակիչներով: ԶԼՄ-ներում հաճախակի էին գրում, որ իշխանությունները ուզում էին հուշարձանը քանդել: Գյուղի բնակիչներն էլ էին դա հաստատում: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ:

Ուջան գյուղի դպրոցի տնօրեն Ավետիս Հարությունյանի հարցազրույցից հետևում է նաև, որ «գյուղացիները վախենում էին հուշարձանի քանդումից, մի քանի անգամ այդպիսի փորձեր ձեռնարկվում էին, բայց տեղաբնակները կարողացան փրկել հուշարձանը: Ինչևիցե, դրանում մեծ դեր խաղացին այն ժամանակվա հանրապետության ղեկավարները, նրանք ևս դեմ չէին հուշարձանի տեղադրմանը»: Հարկավոր է ուշադրություն սևեռել ճշտգրտության բացակայության վրա. ովքե՞ր էին դեմ հուշարձանի տեղադրմանը, ովքե՞ր էին ուզում հանել հուշարձանը և դա տեղի՞ իշխանությունների, թե՞ Մոսկվայի իշխանությունների նախաձեռնությամբ էր: Ըստ մեզ, այս պատմության մեջ կա չափազանցման տարր:

Նման մի բան եղել է, ինչպես մենք ի վեր ցուցադրեցինք՝ Անդրանիկի գործունեության մակերեսային ուսումնասիրության պատճառով. շատ սովետական պատմաբաններ նրան գրանցում էին դաշնակների շարքերում: Անդրանիկի կիսանդրին չէր հաջողվի տեղադրել առանց Սովետական Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքի: Եթե իշխանությունները իսկապես ուզեցել էին հանել կիսանդրին, ապա վարչական միջոցները բավականին կհերիքեին: Հակառակ դեպքում մի տեսակ անհամոզելի են հնչում ազգայնականների ԽՍՀՄ տոտալիտար պետության լինելու մասին հիմնավորումները: Երևի եղել է ինչ-որ թյուրիմացություն կամ սխալ գործողություններ պետական պաշտոնյաների կողմից, սակայն, առանձին պետական պաշտոնյաների գործողություններ չարժե ընդհանրացնել ու ներկայացնել որպես ամբողջ Սովետական իշխանության գործողություններ: Մենք ուշադրություն կդարձնեինք այն փաստի վրա, որ հուշարձանի հանդիսավոր բացման լուսանկարներին, ենթադրաբար, ներկա էին կուսակցական աշխատակիցներ: Նման եզրակացություն անում ենք ըստ արտաքին տեսքի. պիջակի ձախ օձիքին առկա է համապատասխան նշան:

Ուջան գյուղում Անդրանիկ Օզանյանի առաջին հուշարձանի բացումը

Նաև հարկավոր է ուշադրություն դարձնել այն հաստատիչ փաստի վրա, որ Սովետական Հայաստանի իշխանությունները հուշարձանին դեմ չէին. Ուջան գյուղը այցելում էր հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը, որտեղ նա լուսանկարվեց Անդրանիկ Օզանյանի հուշարձանի ֆոնին:

Ըստ նկարի, գրողը այցելում էր գյուղ հանրապետության ղեկավարների հետ և, ըստ երևույթի, նրանք էլ առաջարկել են տեսնել հուշարձանը:

Եզրակացություն

Ժողովրդական հերոսը երբեք չի եղել համոզված սոցիալիստ և առավել ևս մարքսիստ: Նա հեռու է եղել գաղափարական վեճերից, իսկ իր հիմնական նպատակն էր հայ ժողովրդի ազգային կեղեքումներից ազատումը: Միաժամանակ Անդրանիկը, կարծես թե ներըմբռնողաբար,  զգում ու հասկանում էր քաղաքական անընդհատ փոփոխվող իրականությունների իմաստը: Նա չի ունեցել սեփական իշխանության ամրապնդման ու հարստացման նպատակներ, այդպիսով նրան ոչինչ չի հետ պահել ու չի սահմանափակել քաղաքական կողմնորոշման մեջ: Զարմանալի չէ, որ Անդրանիկը Սովետական իշխանության մեջ տեսել է ուժ, որը կկարողանա լուծել հայկական հարցը ու բերել հայ ժողովրդի համար փափագելի խաղաղության: Եթե ազգային շարժման բոլոր առաջնորդները, (մասնավորապես «Դաշնակցություն» կուսակցությունը) ինչպես Անդրանիկ Օզանյանը, վերապահվեին ժողովրդի մեծամասնության բխող շահերին անշահախնդիր ծառայությանը, ապա հնարավոր կլիներ խուսափել 1920թ. աղետից, երբ դաշնակների արկածախնդիր քաղաքականությունը բերեց ողբալի հետևանքների:

Զարմանալի չէ նաև Անդրանիկի սահմանազատումը այդ կուսակցության վարած քաղաքականությունից: Ժողովրդական հերոսը հասկացավ, որ Սովետների քաղաքականությունը, առաջնահերթ, ուղղված էր աշխատավորների, ուստի՝ ժողովրդի մեծամասնության շահերի պաշտպանությանը: Դա Անդրանիկին գրավում էր, ով, ունենալով գյուղացիական ներքևային շերտերի ծագում, իր ողջ կենսական ուղղու ընթացքում դեսպոտիզմի, կառավարությունների ու բեկերի դեմ պայքար էր մղում: Դառնում է հասկանալի, թե ինչու Անդրանիկը մինչև հիմա մնում է ժողովրդի հիշողության մեջ ինչպես ժողովրդո հերոս: Սովետական կառուցվածքի օրոք մեր ժողովրդի հետագա վերածնունդը միայն հաստատում է զորավար Անդրանիկի ճշմարտությունը: Չնայած ժողովրդական մասայում մեջ հայտնիության, պետական մակարդակով կառավարիչ դասակարգը ավելի շատ համակրում է այն դաշնակական գործիչների, որոնք վերապահվում էին կտրուկ հակասովետական ու հակակոմունիստական դիրքերին: Անդրանիկի սխրանքներին երկրպագումը դեռ կատարվում է, սակայն փորցում են չազդարարել ժողովրդական հերոսի սովետամետ ուղղվածությունն ու առավել ևս խոսել նրա, Առաջին հանրապետության ստեղծման օրվա տոնակատարության հանդեպ կտրուկ բացասական վերաբերմունքը:

Քանզի ժամանակակից բուրժուազիան Հայաստանում սևեռված է Առաջին հանրապետության իդեալների վրա: Ժամանակակից հայ մարքսիստների առաջադրանքն է չթողնել ազգայնականներին Անդրանիկ Օզանյանի անձը «սեփականաշնորհել» ու օգտագործել այն իրենց դասակարգային շահերի օգտին: Մենք պետք է ամեն կերպ քողազերծենք նրանց զրպարտանքն ու տարածենք ժողովրդական հերոսի ինչպես ազգազատագրական առաջադիմական գործիչ, ժողովուրդների բարեկամության ջատագով ու Սովետական իշխանության բարեկամ լինելու ճշմարտությունը, փաստը:

Հեղինակ. Էդգար Սահակյան

Թարգմանեց. Էրիկ Մկրտչյան

Կարդացեք ռուսերեն

Գրականության ցուցակ.

[1] Газета “Известия” М., 26/УП – 1918 г.

[2] Г. Симонян, «Из истории «политического оправдания» полководца Андраника», Ер.: ЕГУ, — 2016г., С. 8.

[3]См. там же. С.9.

[4] И. Х. Баграмян, Мои воспоминания, Ереван, 1979, с. 58.

[5] А. И. Микоян, Дорогой борьбы, Книга первая. М., 1971, с. 42.

[6] Г.Б. Гарибжанян, Народный герой Андраник. С. 14.

[7] Г. Симонян, «Из истории «политического оправдания» полководца Андраника», Ер.: ЕГУ, — 2016г., С. 14.

[8]Газета “Орион”, 13/УП – 1913 г.

[9] Газета “Известия” М., 26/УП – 1918 г.

[10] Газета “Кавказская мысль”, от 19 июля 1913, N 197.

[11] Газета “Пролетариати крив”, N 2/3, 1903 г.

[12] Г. Симонян, «Из истории «политического оправдания» полководца Андраника», Ер.: ЕГУ, — 2016г., С. 8.

[13] См. там же. C.27-36.

[14] «Известия Всероссийского Центрального Исполнительного Комитета Советов» – 26 июля 1918 г., N 157(421).

[15] Г. Б. Гарибжанян, Народный герой Андраник. С. 16.

[16] Г. Симонян, «Из истории «политического оправдания» полководца Андраника», Ер.: ЕГУ, — 2016г., С. 62.

[17] См. там же.

[18] См. там же. С.71.

[19] Газета “Знамя Труда”, Баку, 7 декабря 1918 г., “Кавказское слово”, Тифлис, 12 декабря 1918 г.

[20] Газета “Наше время”, 10 января 1919 г.

[21] Архив Армянского филиала, ф. 370, л. 50.

[22] ЦГИА Армянской ССР, ф. 370, оп. I, д. 51, л. 23. Копия. Рукопись.

[23] Ованес Каджазнуни, Дашнакцутюн больше нечего делать. Тифлис, 1927 год, С.12.

[24] «Гражданская война и военная интервенция в СССР», М., 1983, с. 36.

[25] Г. Б. Гарибжанян, Народный герой Андраник. С. 19. [26] См. там же.

[27] ЦГИЛ Арм. ССР, ф. 370, оп. 2, д. 19, л. 75-76.